Վրաստանի իշխող «Վրացական երազանք. Դեմոկրատական Վրաստան» կուսակցության ղեկավար, խորհրդարանի նախկին խոսնակ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին հայրենիք է եկել պետական հեղաշրջում իրականացնելու ու անկարգություններ կազմակերպելու նպատակով:
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հոկտեմբերի 1-ի առավոտվա դրությամբ կազմել է 233 միլիոն 714 հազար 841: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում մոտավորապես հարյուր տարեկան ձկնորսական կառամատույց է հայտնաբերվել։ Կառամատույցի փայտե սյուները ջրի երեսն են դուրս եկել, ինչը հերթական անգամ փաստել է լճի ջրային ռեսուրսների մեծաքանակ կորստի մասին։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Պոլսահայ հայտնի երգչուհի Սիբիլը Ermenihaber.am-ի հետ զրույցում խոսել է իր նոր երգի, կարիերայի և որպես հայ Թուրքիայում ստեղծագործական գործունեության դժվարությունների մասին:
ԿԺԴՀ-ն հայտարարել է նոր զենիթային հրթիռի փորձարկումներ անցկացնելու մասին: Այդ մասին հաղորդել է «Ռյոնհապ» հարավկորեական գործակալությունը՝ վկայակոչելով Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությանը (ԿՀԳ)։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը սեպտեմբերի 30-ին ստորագրել է փաստաթուղթ մինչեւ դեկտեմբերի 3-ը ներառյալ դաշային կառավարության ժամանակավոր ֆինանսավորման մասին: այդ մասին հաղորդել է Սպիտակ տունը:
Առնվազն, իրանցիները կհասցնեն հարվածներ Ադրբեջանին: Ընդ որում՝ իրանցիները խոսում են նաև Հայաստանի Սյունիքի մարզի նկատմամբ ոտնձգությունների պարագայում իրենց հակահարվածի մասին: Եթե նման սադրանքներ չլինեն, ապա զորավարժություններով և զորքի տեղակայումով կբավարարվեն իրանցիները: Իրանի վերլուծական դաշտում քննարկվում է վատթարագույն սցենարից մինչև լավագույն սցենարը:
2020թ․ հունվարի 25-ին Կապանում հրավիրված ասուլիսին Նիկոլ Փաշինյանը 3-րդ անգամ ներկայացնելով 100 փաստ Նոր Հայաստանի մասին, հայտարարել էր, որ ՀՀ Կառավարությունը փակել է 80-ականների զենքերի «ամոթալի» էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019 թվականի արտադրության է, կամ չօգտագործված:
Տեղի ղեկավարությունը դեռևս չեն հստակեցնում, թե ինչն է դարձել բախման պատճառը։
Վերջին օրը Վրաստանում կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել է 1 751-ով:
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը, անդրադառնալով հունական նավատորմի համալրման շրջանակներում Ֆրանսիայի հետ կնքված ֆրեգատների (ռազմանավ) պայմանագրին, նշել է, որ իրենք մտադրություն չունեն Թուրքիայի հետ սպառազինությունների մրցավազքի մեջ մտնել։
Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին ձերբակալել են վրացի իրավապահները, ուրբաթ երեկոյան հատուկ ճեպազրույցի ժամանակ ասել է վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին, գրում է sputnik-georgia.ru-ն:
«Այս տարածաշրջանում կուտակվել են հինգ պետությունների ռազմական ուժեր, իսկ Հայաստանը չունի այնպիսի ռազմաքաղաքական ղեկավարություն, որը կարողանա դիմադրել։ Ստեղծված պարագայում մենք անընդհատ ստիպված ենք լինելու զիջել: Այս իշխանությունը որդեգրել է տարածքներ՝ իշխանության դիմաց գործելաոճը, դրան գումարած՝ սպասում է թուրքական շաբաշներին։ Ավելի ակնառու է դառնում, որ եղել են պայմանավորվածություններ Մեղրիի շուրջ, իսկ դա անթույատրելի է համարում մեր փոխարեն Իրանը, որովհետև Մեղրիի հանձնումը նախ լինելու է Հայաստանի վերջը, իսկ Իրանի համար լրջագույն այլ խնդիրներ է ստեղծելու»,- ասաց Նազարյանը։
Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սոչիից Թուրքիա վերադարձի ճանապարհին պատասխանել է իրեն ուղեկցող լրագրողների հարցերին՝ անդրադառնալով Թուրքիայի ներքին և արտաքին քաղաքական օրակարգի կարևոր հարցերին:
Մեծ Բրիտանիայի պարենային անվտանգությունն սպառնալիքի տակ է աշխատուժի, այդ թվում՝ 10 հազար մսագործի, խիստ անբավարարության, պատճառով: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին պատմել են Մեծ Բրիտանիայի մսի արտադրության ասոցիացիայում (BMPA):
Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը նշել է, որ պատերազմական հանցագործությունների կապակցությամբ հարուցվել է 76 քրեական գործ, որոնցից «39 -ը վերաբերում են խաղաղ բնակչության դեմ կատարված հանցագործություններին». այսպիսով Ադրբեջանն ամեն կերպ փորձում է իր իսկ զինվորականության ու քաղաքացիների կողմից կատարված անմարդկային հանցագործությունները բարդել հայերի վրա:
: Ադրբեջանի զինվորական դատախազ Խանլար Վելիևը 44-օրյա պատերազմում զոհված ադրբեջանցիների թվաքանակի վերաբերյալ նոր տվյալ է հրապարակել:
Ռուսաստանի եւ Պակիստանի զինծառայողներն անցկացրել են «Դրուժբա-2021» համատեղ զորավարժությունները՝ ոչնչացնելով լեռնանտառային տեղանքի պայմաններում քողարկված հրամանատարական կետի զինյալներին:
Հինգշաբթի ելույթ ունենալով Թուրքիայի խորհրդարանում՝ խորհրդարանի նախագահ Մուստաֆա Շենթոփը նշել է, որ երկրին անհրաժեշտ է նոր սահմանադրություն, որը կհամապատասխանի մեր ժամանակների մարտահրավերներին:
Կորեայի Հանրապետության պաշտպանունակությունը պահպանվում է բարձր մակարդակում, ինչը թույլ է տալիս հայտարարել 1950 – 1953 թվականների Կորեական պատերազմի պաշտոնական ավարտման մասին: Այդ մասին հայտարարել է երկրի նախագահ Մուն Չժե Ինը՝ ելույթ ունենալով Զինված ուժերի օրվա առիթով արարողությանը, որը կայացել է հոկտեմբերի 1-ին Փհոհան նավահանգստում «Մարադո» ուղղաթիռակիրում։
Հոկտեմբերի 1-ին Ճապոնիայի Japan Airlines (JAL) եւ All Nippon Airways (ANA) ավաիաընկերությունների առնվազն 126 չվերթ են չեղարկել Տոկիոյի Հանեդա օդանավակայանում «Մինդուլ» հուժկու թայֆունի պատճառով: Այդ մասին ասված է օդանավակայանի կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
5,2 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանում: Այդ մասին հաղորդել է Եվրոպա-միջերկածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Սեպտեմբերի 15-ի երեկոյան Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը, ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը եւ Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորիսոնը համատեղ հայտարարություն են
Աֆղանստանում իշխանության եկած «Թալիբան» շարժումը հայտարարել է երկրի հարավում գտնվող Զաբուլի նահանգում զինվորականների պատրաստման կենտրոն բացելու մասին։
Թուրքիայի Կենտորանական բանկը որոշում է կայացրել նվազեցնել պաշտոնական տոկոսադրույքը և այն սահմանել է 18 տոկոս։ Որոշման հետևանքով թուրքական լիրան սկսել է արժեզրկվել ԱՄՆ դոլարի նկատմամբ։ Սեպտեմբերի 29-ի երեկոյան միջազգային շուկայում 1 դոլարի փոխարժեքը եղել է 8.95 լիրայի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սույն հոդվածն իրանական «Քեյհան» օրաթերթի սեպտեմբերի 28-ի «Առաջնորդող»-ն է։ «Քեյհան»-ը Իրանի հոգևոր առաջնորդին և անվտանգային կառույցներին մոտ կանգնած պարբերական է, որի գլխավոր խմբագրին անձամբ նշանակում է Իրանի հոգևոր առաջնորդ, այաթ. Ալի Խամենեին: Վստահորեն կարելի է պնդել, որ այս հոդվածը ներկայացնում է Իրանի հոգևոր առաջնորդի աշխատակազմի և անվտանգային կառույցների մոտեցումներն ու դիրքորոշումները ՀՀ հարավային սահմաններում ծավալվող իրադարձությունների վերաբերյալ:
Ռուսաստանի շուրջ 50 միլիոն քաղաքացի է պատվաստվել կորոնավիրուսի դեմ: Այդ մասին հայտնել Է «Ռոսպոտրեբնադզոր»-ի փոխղեկավար Վյաչեսլավ Սմոլենսկին:
«Ալ Քադիա» ահաբեկչական խմբավորման պարագլուխ Ուսամա բեն Լադենին 2011 թվականին Պակիստանում իրանանացված ոչնչացման գործողությունն ավելի շատ նման էր բեմադրության. ոչ մի բան չի հաստատում այն, որ նա այդ պահին եղել է տեղում:
«Այս տարածաշրջանը ընդունվում է՝ որպես Ռուսաստանի տարածաշրջան, և Ռուսաստանը հատկապես Թուրքիային, այն էլ՝ ՆԱՏՕ-ի անդամ երկրին, չի ուզենա, որ մտնի այս տարածաշրջան: 44-օրյա պատերազմին և դրանից հետո Թուրքիան ինչ-որ կերպ սողոսկեց այս տարածաշրջան, և դա Ռուսաստանի դուրը չի գալիս, բայց շատ անելու բան չունի, որովհետև Ռուսաստանն այսօր բավականին թուլացած է»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ ընդգծելով, որ պետք է գլոբալ նայել:
Բելառուսի ղեկավարը, սակայն, նշել է, որ առայժմ երկկողմ համագործակցության զգալի ներուժն ամբողջությամբ չի իրացվել: Նա վստահեցրել է, որ Բելառուսը բաց է բոլոր ոլորտներում Հայաստանի հետ ամուր հարաբերությունների հետագա զարգացման առաջարկների համար: