Չնայած Բաքվի բռնապետի հոխորտանքներին և սանձարձակ հռետորաբանությանը, Ադրբեջանը կանգնած է մի շարք մարտահրավերների առջև, որոնք անմիջապես հաջորդել են այս երկիրը պատած էյֆորիայի ավարտին։
Աֆղանստանում կիրառվելու է երկրի վերջին թագավորի՝ Զահիր-Շահի ժամանակների սահմանադրությունը, բացառությամբ այն դրույթների, որոնք կհակասեն շարիաթին: Այդ մասին հայտարարել է արդարադատության նախարարի պաշտոնակատար Աբդուլ Հաքիմ Շարիան։
Ճապոնիայի վարչապետ Յոսիհիդե Սուգան փորձագիտական կոմիտեի նիստի ընթացքում պաշտոնապես հայտարարել է կորոնավիրուսի հետ կապված մինչեւ սեպտեմբերի 30-ը գործող արտակարգ դրության ռեժիմի լիակատար վերացման մասին։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ կազմել է 232 միլիոն 316 հազար 272: Այդ մասին վկայում են Ջոնս Հոփքինսի ամերիկյան համալսարանի տվյալները:
Lockheed Martin ամերիկյան ընկերությունը COVID-19-ի համավարակի պատճառով պլանավորվածից ավելի փոքր թվով F-35 կործանիչներ կմատակարարի ԱՄՆ-ին: Այդ մասին հաղորդել է Bloomberg գործակալությունը:
Ամերիկացի երգիչ եւ պրոդյուսեր Ար Քելլիին մեղավոր են ճանաչել կանանց ու երեխաների նկատմամբ սեռական ոտնձգությունների մեջ, որը շարունակվել է ավելի քան երկու տասնամյակ: Այդ մասին հաղորդել է BBC News-ը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ադրբեջանը «վերադարձրել է պատերազմի ժամանակ գերի ընկած բոլոր զինվորականներին»:
ԱՊՀ երկրների «Եվրասիա. DOC-2021» Евразия.DOC վավերագրական ֆիլմերի 6-րդ փառատոնի շրջանակում Մինսկի «Բելառուս» կինոթատրոնում հոկտեմբերի 1-ին պետք է ցուցադրվեր ռեժիսոր Արմեն Խաչատրյանի «Անավարտ հիշողություններ» վավերագրական ֆիլմը:
«Ալիևի հայտարարությունները, իրենց ԱԳՆ հայտարարությունները փաստում են, որ որևէ երկկողմ հարաբերություններ ձևավորելուն միտված ուղերձներ չկան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ դժվարանալով մեկնաբանել, թե որն է խաղաղասիրական հայտարարություններ անելու ՀՀ իշխանությունների մոտիվացիան և նպատակը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը բացառել է Լեռնային Ղարաբաղում ապրող հայերին որևէ ինքնավարություն տալու հնարավորությունը: Այս մասին Ալիևը հայտարարել է France 24 հեռուստաալիքին տված հարցազրույցում:
Ադրբեջանի նախագահը և Արտաքին գործերի նախարարը կրկին մեղադրանքներ են հնչեցրել Հայաստանի հասցեին՝ հայտարարելով, թե Հայաստանը պետք է հրաժարվի ռևանշիստական մոտեցումներից։ Այսպիսով՝ Վրաստանի, Ուկրաինայի, Ադրբեջանի և Մոլդովայի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների մասնակցությամբ նախօրեին Նյու Յորքում տեղի ունեցած նիստի ժամանակ Բայրամովն ասել է, որ «Միջազգային հանրությունը պետք է ճնշում գործադրի Հայաստանի վրա, որպեսզի Հայաստանը հրաժարվի իր ռևանշիստական մոտեցումներից, և փոխարենը՝ օգտվի կայուն «խաղաղության և զարգացման համար հնարավորությունից»:
Միաժամանակ, բարիդրացիականության սկզբունքների պահպանումն այն կարևորագույն հարցերից է, որն, ակնկալվում է, որ հարևանների կողմից ուշադրության կարժանանա:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Հռոմում կայանալիք G20-ի գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի է ունենալու հոկտեմբերի 30-31-ը, կհանդիպի ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին: Այդ մասին հաղորդում են թուրքական լրատվամիջոցները:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի բանակցությունների արդյունքներով փաստաթղթերի ստորագրում չի նախատեսվում: Այդ մասին ՏԱՍՍ-ին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Ես չգիտեմ, թե այս նոր իրավիճակում Մինսկի խումբն ինչպես է տեղավորվելու, քանի որ կան հստակ օրակարգեր, պահանջներ, գործընթացներ, իսկ ՄԽ համանախագահների տարածած պաշտոնական հաղորդագրությունում որևէ հստակություն չկար:
Այդ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ վկայակոչելով Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը:
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Հունաստանը ստորագրված նոր պաշտպանական պայամանագրի շրջանակում Ֆրանսիայից կգնի երեք նոր ֆրեգատ (պահակային ծառայության ռազմանավ)։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Բոբ Մենենդեսը հայտարարել է, որ եթե Թուրքիան գնի հակաօդային պաշտպանության S-400 նոր համակարգեր, Կոնգրեսը միջոցներ կձեռնարկի Անկարայի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու համար:
Թուրքիան ու ՌԴ-ն հատկապես այսօր վճռական դերակատարություն ունեն ԵԱՀԿ ՄԽ-ի աշխատանքի հարցում, Մինսկի խումբը մշտապես դիտարկվել է և եղել է հենց արևմտյան ազդեցության գործիք, որը ցանկանում են վերացնել: Բնականաբար, Արևմուտքը և առանձին արևմտյան երկրներ տարբեր ուղղություններով են աշխատում՝ ունենալու համար ազդեցություն այնտեղ, որտեղ հնարավոր է, օրինակ՝ Վրաստանում, որքան հնարավոր է՝ Հայաստանում՝ ներդրումներով և այլ գործիքներով, Ադրբեջանի դեպքում դեռ նման ցանկություն չկա, քանի որ երևի թե չկա այդ երկրի կողմից նման ցանկություն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը France24-ին տված հարցազրույցում նշել է, որ չի առարկի ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման հարցում։
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը լրատվամիջոցների հետ զրույցում մեղադրանքներ է հնչեցրել ԱՄՆ-ի և ՌԴ-ի հասցեին:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը ՌԴ-ին մեղադրել է ՌԴ-Թուրքիա 2019թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրում ամրագրված դրույթները խախտելու մեջ:
Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման վերաբերյալ Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների ՝ անցյալ տարի ձեռք բերված պայմանավորվածությունների հիմնական արդյունքը հակամարտության գոտում իրավիճակի կայունացումն է:
Սեպտեմբերի 29-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին մեկօրյա այցով մեկնելու է Ադրբեջան:
ԱՄՆ-ի Սենատի միջազգային հարաբերությունների կոմիտեն, որն անհանգստացած է Թուրքիայի կողմից ռուսաստանյան C-400 հակաօդային պաշտպանության համակարգերի ձեռքբերումից, Անկարային լրացուցիչ պատժամիջոցներով է սպառնացել Ռուսաստանի հետ նոր համաձայնագրերի կնքման դեպքում։
Կրեմլը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սեպտեմբերի 29-ին կայանալիք հանդիպման վերաբերյալ հայտարարություն է տարածել:
Սիրիայի արտաքին գործերի նախարար Ֆայսալ Միքդադը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 76-րդ նստաշրջանում հայտարարել է, որ Սիրիան մտադիր է ամբողջությամբ վերականգնել ազգային ինքնիշխանությունը և անօրինական է համարում իր տարածքում ցանկացած օտարերկրյա զորքի առկայությունը, ինչը համաձայնեցված չէ Սիրիայի կառավարության հետ:
Օջախն ընկած է 10 կիլոմետր խորության վրա: Եվրոպական սեյսմոլոգիական կենտրոնի (ESMC) տվյալներով՝ երկրաշարժի մագնիտուդը կազմել է 5,2, իսկ դրա էպիկենտրոնը գտնվել է Հերակլիոն քաղաքից 21 կիլոմետր դեպի հարավ-արեւելք ընկած շրջանում: Կրետե կղզում սեպտեմբերի 27-ին իշխանությունների գնահատմամբ 5,8 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել:
Ձեռներեցության ամերիկյան ինստիտուտի գիտաշխատող Մայքլ Ռուբինը հեղինակավոր The National Interest հանդեսում հրապարակել է Արցախյան երկրորդ պատերազմի վերաբերյալ ծավալուն հոդված՝ «Լեռնային Ղարաբաղ. Հարավային Կովկասում ԱՄՆ-ի ձախողման մեկ տարին» վերտառությամբ:
Պերմ-Եկատերինբուրգ ճանապարհին կամրջի փլուզումը երկու մարդու կյանք է խլել: