Միացյալ Նահանգները մտադիր է ավելի քան 750 մլն ԱՄՆ դոլար հատկացնել տարբեր երկրներում նոր տեսակի կորոնավիրուսի դեմ պատվաստմանն աջակցելու գործընթացին: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ ելույթ ունենալով համավարակի դեմ պայքարի հարցով ամերիկյան կառավարության կազմակերպած բազմակողմ առցանց գագաթնաժողովին:
Լեհաստանը արեւելյան սահմանին կտեղակայի 250 Abrams տանկ, որոնք նա կգնի ԱՄՆ-ից: Այդ մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը՝ հանդես գալով Լեհական ռադիոյի եթերում:
Թուրքիայում Կրոնական գործերի վարչության կազմում նախատեսվում է ստեղծել Կրոնական ակադեմիա։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Այս ամենը, իհարկե, պատերազմի և դրանում հաղթանակի, էյֆորիայի հետևանք է: ՌԴ-ի համար իր հերթին նախընտրելի կլինի, որ այն մի փոքր իջնի, և կարծես այդ ուղղությամբ որոշ քայլեր ձեռնարկվում են: Սակայն ներկայումս ամենաուշագրավ հանգրվանը Թեհրան-Բաքու տիրույթում է լինելու»,- ասաց նա:
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հրավիրել է պաշտոնական այց կատարել Իրան:
Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին ԱՄՆ կատարած պաշտոնական այցի շրջանակներում շարունակում է բարձր մակարդակով հանդիպումները։
Սպիտակ տանը տեղի է ունեցել ԱՄՆ նախագահ Բայդենի անվտանգության գծով խորհրդական Ջեք Սալիվանի և Թուրքիայի նախագահ Էրդողանի խոսնակ Իբրահիմ Քալընի հանդիպումը:
ՌԴ-ում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Սալիվանը հայտարարել է, որ հաջորդ շաբաթ Ժնեւում կանցկացվի ԱՄՆ-ի եւ Ռուսաստանի ռազմավարական կայունության շուրջ բանակցությունների երկրորդ փուլը։
Դամասկոսն այն կարծիքին է, որ միջազգային հանրակցությունը պետք է մեծացնի Սիրիային ցուցաբերվող օգնության ծավալը, որտեղ, այդ թվում ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով, դիտվում է աղքատության աճ եւ բազային դեղամիջոցների անբավարարություն:
Սպիտակ տանը կայացել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մամուլի խոսնակ Իբրահիմ Քալընի և ԱՄՆ նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեք Սալիվանի հանդիպումը: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Սիրիայի կառավարությունը համառորեն պնդում է, որպեսզի Թուրքիան անհապաղ դուրս բերի իր զորքերը հանրապետության հյուսիսային նահանգների տարածքից: Այդ մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ Միքդադը։
ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպմանը կոշտ ձեւով վերստին ուշադրությունը հրավիրել է դաշինքի հետ հարաբերություններում լարվածության նվազեցմանը վերաբերող Ռուսաստանի առաջարկությունների վրա:
Թուրքական «Baykar» ընկերության տեխնիկական գծով տնօրեն Սելջուկ Բայրաքթարը, ով նաև Թուրքիայի նախագահի փեսան է, խոսել է առաջիկա նոր նախագծերի մասին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թեհրանում բանակցություններ վարելու նպատակով հանդիպում են անցկացնելու Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի արտգործնախարարները: Այս մասին հայտնում է ադրբեջանական լրատվամիջոցը:
ԱՄՆ-ի նախագահի պաշտոնում Ջո Բայդենն առաջին հեռախոսազանգն արել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին: ԱՄՆ-ի ղեկավարի կարծիքով, դա պետք է դառնար անդրատլանտյան կայունությանը վերադառնալու խորհրդանիշ:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն ընդունել է Թոնի Քարդենասի, Ադամ Շիֆի և Բրեդ Շերմանի առաջարկած օրենսդրական փոփոխությունների նախագիծը, որը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին: Այս մասին հայտնում է Ամերիկայի «Հայ դատի» հանձնախումբը:
Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հույս ունի, որ Ուկրաինայի եւ Եվրամիության միջեւ ընդհանուր ավիացիոն տարածության շուրջ համաձայնագիրը կստորագրվի Ուկրաինա-ԵՄ գագաթնաժողովում, որը տեղի է ունենալու հոկտեմբերին:
Ամերիկյան «Freedom House» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը հրապարակել է տարբեր երկրներում ինտերնետի (համացանց) ազատության և անկախության վերաբերյալ սեփական ուսումնասիրության արդյուքները։
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը դատի է տվել The New York Times-ին, նրա երեք լրագրողներին և իր զարմուհուն՝ Մերի Թրամփին, հայտնում է Forbes-ը: Թրամփի պահանջում է 100 մլն դոլար:
Թուրքիայում գլխավոր ընդդիմադիր ուժ համարվող քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն կարծիք է հայտնել, որ առաջիկա ընտրություններում Էրդողանը կկորցնի իշխանությունը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Աֆղանստանի տնային տնտեսությունների միայն 5% -ն ունի բավարար քանակությամբ օրական սնունդ: Այս մասին հայտարարել է ՄԱԿ -ի Պարենի համաշխարհային ծրագիրը:
«Երկու երկրների առաջնորդները որոշում են կայացրել սկսել առարկայական խորհրդատվություններ՝ ուղղված վստահության ապահովման պայմանների ստեղծմանը և համընդհանուր նպատակներին հասնելու համար հստակ միջոցների ձեռնարկմանը: Նրանք հոկտեմբերի վերջին կհանդիպեն Եվրոպայում՝ հասնելու ընդհանուր փոխըմբռնման և պահպանելու այս գործընթացի դինամիկան»,- ասվում է հայտարարության մեջ:
«Երբ ասում է, որ պետք էր չէր հաղթել, դրանով ասում է, որ ինքն ինչքան ուզենա՝ կարող է մնալ իշխանության ՝ուրիշին չհաղթելու, բայց հայ ժողովրդին հաղթելու գնով, միևնույն ժամանակ վախեցնելով այդ նույն ժողովրդին»,- ասաց Մկրտչյանը։
Իսրայելական կողմից հայտնել են, որ միջադեպի պատճառները պարզելու նպատակով հետաքննություն է սկսվել:
«Տեղի է ունեցել երկու նախագահների հեռախոսազրույցը: Առաջիկայում կհրապարակվի համատեղ ֆրանս-ամերիկյան հայտարարությունը»,- հայտնել են Ֆրանսիայի նախագահի աշխատակազմից:
Հարցին, թե որը պետք է լինի Հայաստանի դիրքորոշումն այս պահին՝ հաշվի առնելով հանգամանքը, որ ադրբեջանական սադրիչ գործողություններին անմիջապես ականատես ենք լինում նաև ՀՀ տարածքում, Ահարոն Վարդանյանը պատասխանեց. «Հայաստանի դիրքորոշումը պարզ է. բնականաբար, եթե մի երկրի տարածքում ինչ-որ երրորդ երկիր ճանապարհը փակում է, ապա այդ երկրի պատասխանը, դիրքորոշումը պետք է լինի ճանապահը փակող երկրին իր տեղը ցույց տալը: Այստեղ երկրորդ կարծիք լինել չի կարող»:
Alitalia-ի աշխատակիցների գործադուլը պայմանավորված է ընկերության ներսում վերափոխումներ անելու որոշման հետ: Մասնավորապես, նրանք բողոքում են հոկտեմբերից նախատեսվող աշխատատեղերի կրճատումների առնչությամբ, միջինում 40 տոկոսով կրճատվելու են աշխատավարձերը:
Աֆղանստանի արևելքում գտնվող Ջելալաբադ քաղաքում զինված հարձակման և պայթյունների հետևանքով առնվազն հինգ մարդ է մահացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ներկայիս Թուրքիայի հարավային Ադանա նահանգի Սեյհան բնակավայրի հանրակրթական դպրոցներից մեկի աստիճանավանդակների վրա ռասիստական բնույթ ունեցող գրություններ են արվել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
«Կարծում եմ՝ ճիշտ ժամանակն է, որ աշխարհում մեր որոշ սիրելի բարեկամներ իրենց հավաքեն և ինձ հանգիստ թողնեն»,- ասել է նա: