
Ադրբեջանը արգելափակված է պահում Լաչինի միջանցքն արդեն 12 օր․ Էդմոն Մարուքյան

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը թվիթերյան գրառմամբ անդրադարձել է ադրբեջանական ստորաբաժանումների՝ հայկական դիրքերը գնդակոծելուն։
«Այսօր Ադրբեջանը կրկին կրակ է բացել խաղաղ ու ժողովրդավար Հայաստանի վրա։ Ադրբեջանը արգելափակված է պահում Լաչինի միջանցքն արդեն 12 օր… Լեռնային Ղարաբաղի 120 հազար բնակիչ թողնելով առանց սննդի, դեղորայքի, պարագաների և շրջափակման տարբեր կողմերում բաժանված ընտանիքների»: