Բաժիններ՝

Աբխազիայի արևմտյան հատվածը վթարի պատճառով հոսանքազրկվել է

Գագրայում, Նովի Աֆոնում, Պիցունդայում և Սուխում քաղաքի մի մասում էլեկտրաէներգիա չկա՝ բարձր լարման գծի վրա տեղի ունեցած վթարի պատճառով։ Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է «Չերնոմորէներգո» ընկերությունը։

Նշվում է, որ վթարը տեղի է ունեցել էլեկտրահաղորդման գծի վրա կայծակի հարվածից։«Օչամչիրայում իրավիճակը բարդացել է նաև բարձրավոլտ գծի հենարանի վնասման պատճառով»,- ասված է ընկերության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրության մեջ։

Էլեկտրաէներգիայի անջատման պատճառով Սուխումի քաղաքի կայարանում գնացքների ժամանումը հետաձգվել է մեկուկես ժամով։ Ուղևորներին կայարան հասցնելու համար Աբխազական երկաթուղու ղեկավարությունը կազմակերպել է գնացքների քարշակումը դիզելային լոկոմոտիվներով։ «Մենք դիզելային լոկոմոտիվներ ենք բերել, և դրանք արդեն հասել են գնացքներին»,- ասել է Աբխազական երկաթուղու ղեկավար Արսու Չիտանավան:

«Չեռնոմորէներգո»-ն հայտնել է, որ իրենք մտադիր են վթարի հետևանքները վերացնել առաջիկա 4-5 ժամում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031