Բաթումում ձերբակալված ցուցարարներից երեքն ազատ են արձակվել, իսկ 8-ը շարունակում են մնալ կալանքի տակ

Բաթումում հունվարի 11-ին ոստիկանության բաժանմունքի մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ ձերբակալված 12 անձանցից երեքը գրավոր ծանուցմամբ ազատ են արձակվել։

Այս մասին հայտնում է Վրաստանի Առաջին հեռուստաալիքը՝ հղում անելով Ներքին գործերի նախարարությանը:

Աղբյուրի համաձայն՝ վարչական օրենսդրությամբ կալանավորված 8 անձ շարունակում են մնալ կալանքի տակ՝ մանր խուլիգանության և ոստիկաններին անհնազանդության մեղադրանքով, իսկ «Բաթումելեբ»-ի հիմնադիր և տնօրեն Մզիա Ամաղլոբելին՝ Քրեական օրենսգրքի 353-րդ հոդվածով, որը վերաբերում է ոստիկանի վրա հարձակում գործելուն։

Նա հունվարի 11-ին ձերբակալվել է Բաթումի գլխավոր ոստիկանական բաժանմունքի մոտ բողոքի ակցիայի ժամանակ, այնուհետև երեք այլ անձանց հետ գրավոր դիմումով ազատ արձակվել, իսկ ավելի ուշ կրկին ձերբակալվել:

Ավելի վաղ՝ հայտնի է դարձել, որ Բաթումի ոստիկանության գլխավոր վարչության մոտ տեղի ունեցած ցույցի ժամանակ բախում է տեղի ունեցել իրավապահների և ցուցարարների միջև։

Ցույցը վերածվել է բախման ոստիկանների և ցուցարարների միջև այն բանից հետո, երբ բերման ենթարկվածներից չորսը, այդ թվում՝ մեկ անչափահաս, ազատ են արձակվել, թեև ոստիկանության բաժանմունքի դիմաց բողոքի մեկ մասնակից ձերբակալվել է, ինչը հանգեցրել է ցուցարարների դժգոհությանը։

Վրաստանի մայրաքաղաքում և խոշոր քաղաքներում բողոքի ցույցերը սկսվել են այն բանից հետո, երբ անցած տարվա նոյեմբերի 28-ին վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարեց Եվրամիությանը երկրի անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը մինչև 2028 թվականը դադարեցնելու որոշման մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031