Բաժիններ՝

Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի

Լոս Անջելեսում արդեն մեկ շաբաթ մոլեգնող երկու անտառային հրդեհներն առնվազն 24 մարդու կյանք են խլել։

Հրշեջները շարունակում են հրդեհաշիջման աշխատանքները, սակայն ըստ կանխատեսումների՝ ուժգին քամիներն ավելի կտարածեն կրակը։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Հրդեհների պատճառով նաև 100 000 մարդ է տարհանվել։ Ամբողջական թաղամասեր վերածվել են ավերակների, տները գետնին են հավասարվել։

Ըստ Կալիֆոռնիայի իշխանությունների՝ շուրջ 12 300 կառույց է վնասվել կամ ոչնչացել։Ըստ օդերևութաբանների կանխատեսումների՝ մինչև հունվարի 15-ը սպասվում են ուժգին քամիներ՝ 80-120 կմ/ժամ արագությամբ։

Իշխանությունները Լոս Անջելեսի շրջանի գրեթե 10 միլիոն բնակչությանը նախազգուշացրել են, որ նրանց կարող են տարհանման հրահանգներ տրվել բոցերի և թունավոր ծխի պատճառով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031