![](/banners/BeFunky-design.jpg)
Սաուդյան Արաբիան կոչ է արել վերացնել Սիրիայի նկատմամբ պատժամիջոցները
![](https://168.am/wp-content/uploads/2025/01/ministr-inostrannyh-del-saudovskoi-aravii-feisal-ben-farhan-al-saud-8rfrjh3d-1677428821-770x_.jpg)
Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար արքայազն Ֆեյսալ բին Ֆարհանը կիրակի կոչ է արել չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները։ Այս մասին hայտնում է Al-Ekhbariya հեռուստաալիքը։
«Մենք ընդգծեցինք Սիրիայի նկատմամբ կիրառված միակողմանի և միջազգային պատժամիջոցների վերացման կարևորությունը, քանի որ դրանց շարունակումը խոչընդոտում է սիրիացի ժողովրդի զարգացմանն ու վերականգնմանը հասնելու ձգտումները»,- ասել է նա։
Սաուդյան Արաբիայի արտգործնախարարը նաև կոչ է արել շարունակել մարդասիրական և տնտեսական աջակցությունը Սիրիային և ընդգծել երկրի միասնության, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման կարևորությունը: