Ոգևորությունը առհասարակ լավ բան է, ուժ է, բայց անիմաստ ոգևորությունը առ այն թե ինչ կազմակերպված հերոսություն արեցինք, մեղմ ասած ……… ինչու եք այսքան նայիվ իմ սիրելի հայրենակիցներ, կլինի մի փոքր զոռ տաք տրամաբանությանը մինչև մի գործ սկսելը։
Շուրջ 30 եվրոպացի պատգամավորներ ԼՂ-ում ստեղծված իրավիճակով պայմանավորված դիմել են Շառլ Միշելին և Ժոզեպ Բորելին
Ադրբեջանը դեկտեմբերի 12-ից մինչ այս պահը շարունակում է փակ պահել Արցախն աշխարհին կապող միակ մայրուղին՝ Լաչինի միջանցքը՝ բերելով կեղծ բնապահպանական պատճառաբանություններ։
Հասկացե՛ք վերջապես, այսօր հանուն Արցախի պայքարը, նույն 1918թ․ Սարդարապատն է և որոշվում է հայ ժողովրդի, հայոց պետականության լինել չլինելու հարցը։
Այս պարագայում հուշագրավ մի դրվագ, այսօր ադրբեջանցիները փորձեցին մեքենայով առաջ գնալ Բերձորի միջանցքում, ռուս զինվորները ուղղակի կանգնեցին ադրբեջանցիների մեքենայի դեմը։ Բայց սրա մասին, բնականաբար, տեղեկատվական դաշտը չի խոսի…կրկնում եմ, եթե ուզում ես օգնել, ապա պետք է լինես ոչ թե հակառուս կամ հակաեվրոպացի-հակաամերիկացի, այլ լինես հայամետ։
Սա այն պահը չէ, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, ո՛չ։ Մենք ունենք պատմություն, հզոր ենք այդ պատմությամբ, մեր անցյալով, և յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի, որ չկա հայ ազգ՝ առանց Արցախ, չկա հայ ազգ՝ առանց Հայաստան, սա մեր պատմությունն է, և ես չեմ պատկերացնում՝ հայ լինենք և անցյալով խոսենք Արցախի մասին։
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ)՝ (Ադրբեջանի և Հայաստանի մոնիտորինգի գծով) չորս համազեկուցողները համատեղ հայտարարությամբ անդրադարձել են Լաչինում ստեղծված վիճակին՝ արտահայտելով իրենց մտահոգությունն ազատ տեղաշարժի ընդհատման փաստի վերաբերյալ: Այս մասին ասվում է չորս համազեկուցողների համատեղ ստորագրած հայտարարության մեջ։
Sputnik Արմենիայի փոխանցմամբ՝ ռուս խաղաղապահների հերթական հումանիտար ավտոշարասյունն այսօր անցել է Լաչինի միջանցքով, որն արդեն 7-րդ օրն է՝ արգելափակված է ադրբեջանցի «բնապահպանների» կողմից։
Իսպանիայի հայ համայնքը Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը փակելու հետ կապված խնդրագրով դիմել է Իսպանիայի Կոնգրեսին և Սենատին՝ կոչ անելով դատապարտել Արցախի ժողովրդի դեմ Ադրբեջանի անմարդկային գործողությունները և շոշափելի քայլեր ձեռնարկել Արցախի անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Խնդրագրով հայ համայնքի ներկայացուցիչները Իսպանիայի խորհրդարանին կոչ են անում պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ և պահանջել, որպեսզի Ադրբեջանն անհապաղ վերաբացի Լաչինի միջանցքը։
Բայց սա անթույլատրելի է։ Մեր ժողովուրդը պետք է իմանա, որ Արցախի այս վիճակի հետ կապված բոլոր հարցերի գլխավոր հասցեատերը ՀՀ կառավարությունն է։ Ու եթե այդ նույն կառավարությունն ամեն կերպ շեղում է հանրության ուշադրությունը, սլաքներն ուղղում դեպի ռուս խաղաղապահներ կամ նույնիսկ ընդդիմություն, նշամակում է, որ ժողովրդի մեջքի ետևում հերթական դավաճանական սցենարն է բանակցում։
Ջիվան Ավետիսյանի հետ պտտվում ենք ու զրուցում երեխաների հետ:
Երևի հիմա հասկանում եք, թե ինչի չպետք է վստահել թշնամnւն ու հույս չդնել նրա մարդասիրության վրա։ Սրանց հետ խաղաղ ապրելն անհնարին ա, որովհետև սրանք մարդ չեն։ Ու մարդ չեն բոլոր նրանք, ովքեր համառորեն հակառակն են պնդում։
Ինչքան անտեղյակ պետք է լինել Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի ագրեսիայի հանգամանքներից, որպեսզի խոսել հայերի կողմից ադրբեջանցիների իբր տեղահանության մասին, երբ պարիտետի նմանակում ստանալու նպատակով հենց ադրբեջանական իշխանություններն ու ֆաշիստական ռասիզմով առաջնորդվող ահաբեկչական խմբակների կազմակերպած կամ բեմականացված տարահանման վերաբերյալ հանրահայտ փաստերի ամբողջական փաթեթներ են դրված (այդ թվում տողերիս հեղինակի նախաձեռնությամբ) գիտական շրջանառության մեջ։
Մարտակերտի Մշակույթի տանը պետնախարարն ու պատգամավորները հանդիպում են ունեցել շրջանի վարչակազմի, հիմնարկ-ձեռնարկությունների, տարբեր հաստատությունների ներկայացուցիչների ու բնակչության հետ, պատասխանել նրանց հարցերին, որոնք հիմնականում վերաբերել են Արցախի անվտանգությանը, Ադրբեջանի շրջափակման հետևանքով ստեղծված իրավիճակին, դրա հաղթահարմանն ուղղված քայլերին ու ելքերին:
Մենք համակարգ ենք ստեղծում. այն աշխատելու է բոլորի համար. Ռուբեն Վարդանյան
ՀՀ-ում գտնվող Արցախի պաշտոնյաներ, ինչու՞ ամեն տեղ եք, բայց ոչ Նիկոլի նստավայրի դիմաց։
Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ սահմանվել է վառելիքի վաճառքի և ձեռքբերման հատուկ կարգ, որին հնարավոր է ծանոթանալ հետևյալ հղումով:
Արդեն յոթերորդ օրն է` Ադրբեջանը շարունակում է փակ պահել Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը։
2020թ. նոյեմբերին տնից արցախցի ռեփեր Լյոկան՝ Վալերի Ղազարյանը, վերցրեց եղբոր երեխաների դասագրքերը, հին լուսանկարները, հիշողությունները, դռան վրա նռնակներ դրեց ու հեռացավ Նոր Մարաղայից: Այնտեղ նա թողեց ամենաթանկը՝ մոր և եղբոր շիրիմներն ու նպատակով տնկված նռան այգին: Պատերազմից հինգ տարի առաջ էին նռան այգի տնկել, այս տարի պետք է հավաքեին առաջին բերքը: Չհասցրին: Եղբոր երեխաների համար էր այգին, որ բերքից ստացած եկամուտը ծառայեր նրանց կրթության համար:
168.am լրատվական-վերլուծական կայքը համագործակցություն է սկսում անգլալեզու Groong փոդքասթի հեղինակի հետ։ Արցախում տիրող ճգնաժամի լույսի ներքո, երբ Արցախում 120 հազար հայ շարունակում է շրջափակված մնալ, Groong փոդքասթի համահեղինակ Հովիկ Մանուչարյանը զրուցելու է քաղաքական, տնտեսական, հասարակական գործիչների հետ:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը 168TV-ի եթերում անդրադարձավ Արցախում ստեղծված իրավիճակին, ՀՀ իշխանությունների՝ հայաստանյան ընդդիմությանն ու Ռուսաստանին ուղղված մեղադրանքներին՝ նկատելով՝ բոլորին հռչակեցին մեղավոր՝ բացի իրենցից:
Բնակչությանը կոչ ենք անում հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը և չհավատալ սոցցանցերում շրջանառվող կեղծ լուրերին:
«Պետք է հասկանալ՝ էս երկրի խնդիրները որտեղ են, և դրանցով զբաղվել, այլ ոչ թե նոր խնդիրներ ստեղծել ամեն օր, կամ փորձել մարդկանց ուշադրությունը շեղել՝ մինչև ադրբեջանցիներն ու թուրքերը կարողանան այս երկրի վերջը տալ»,- ամփոփեց Հրանտ Միքայելյանը:
168 TV-ի հյուրն է «Հայկական նախագծի» անդամ Կարեն Իգիթյանը։
Դիմադրող և պայքարող Արցախ. օր 6-րդ. 168.am-Ի ԱՐՏԱԿԱՐԳ ՔՆՆԱՐԿՈՒՄՆԵՐԸ
Պոպուլիզմը շռայլություն է, որն իրենց կարող են թույլ տալ համեմատաբար անդարդ հասարակությունները, անվտանգ ու բարեկեցիկ երկրները, որոնց հոգսը եկամուտների հավասար բաշխումն է կամ սոցիալական ծառայությունների մատչելիությունը բոլորի համար։
168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանն անդրադարձել է Արցախում արդեն վեցերորդ օրը շարունակվող մարդասիրական ճգնաժամին, ՀՀ իշխանությունների հանցավոր անգործությանն ու ռուսական խաղաղապահ զորակազմի առաքելությանը։
Արցախի ամբողջական շրջափակմամբ պայմանավորված՝ 168.am-ի արտակարգ թողարկման Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Սիրանուշ Սահակյանն է:
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ խաղաղապահներն ունեն առաքելություն՝ ապահովել միջանցքի անխափանությունը։ Սակայն, ըստ նրա, այն ապահովելու ձևերը շատ տարբեր են, և եթե տևական ժամանակ պարզապես բանակցությունները չեն օգնում, խաղաղապահներն ունեն իրավունք ինչ-որ ձևով վերականգնելու երթևեկությունը և կապը։
Արցախի հայության մարդասիրական աղետի և հայաստանյան դավադիր վարչախմբի լռության և անգործության պայմաններում ևս մեկ անգամ արժե հիշել, թե ինչ կարգախոսներով ու խոստումներով էր Փաշինյանը գալիս իշխանության, դրժում դրանք, ապա և վերարտադրվում։