Փետրվարին շահագործման կհանձնվի Վան-Թեհրան մարդատար գնացքը

Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հանդիպել է Իրանի ճանապարհաշինության և քաղաքաշինության նախարար Ֆարզանա Սադըքի հետ։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ուրալօղլուն հայտնել է, որ Թուրքիայի և Իրանի միջև հարաբերությունների զարգացման նպատակով պայմանավորվածություն է ձեռք բերվել ցամաքային, օդային ու երկաթուղային փոխադրումների վերաբերյալ։

Ըստ ձեռք բերված պայմանավորվածության՝ նախատեսվում է սկսել Վան-Թեհրան մարդատար գնացքի շահագործումը և հավելել են, որ մարդատար գնացքի տոմսերի վաճառքը կսկսվի փետրվարի 20-ից։

Նախարարները նաև ընգծել են, որ մտադիր են Իրանի հետ երկաթուղային փոխադրումների թողունակությունը հասցնել 1 մլն տոննայի։

Իրանի նախարարը կարևորել է ճանապարհային և երկաթուղային փոխադրումների ավելացումը, տարանցիկ բեռնափոխադրումների կարողությունների ընդլայնումը և Թուրքիայի և Իրանի միջև սահմանային կապերի ավելացումը և ընդգծել, որ Վան-Թեհրան մարդատար գնացքի շահագործումը կաշխուժացնի նաև զբոսաշրջության ոլորտը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031