Այն մասին, որ իր նախկին պաշտպանյալները ինչ–որ ձևով հայտնվել են Թուրքիայում՝ Դավիթ Գասպարյանը տեղեկացել է մամուլից ու չի պատկերացնում, թե ինչպես կարող էր նման բան տեղի ունենալ։
Թուրքիայում այսօր տեղի է ունենալու կառավարության նիստ, որի ընթացքում քննարկվելու են Էգեյան ծովում Հունաստանի հետ ստեղծված իրավիճակը, ռուս-ուկրաինական պատերազմը, երկրի տարածքում և դրանից դուրս իրականացվող օպերացիաները, ինչպես նաև տնտեսական իրավիճակին առնչվող հարցեր:
Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն Լոս Անջելեսում թուրք համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը խոսել է նաև հայ-թուրքական ու հայ-ադրբեջանական գործընթացների մասին:
ՌԴ Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը սեպտեմբերի 26-ին ժամանել է Բաքու:
Թուրքիայի կառավարության սեպտեմբերի 26-ին կայանալիք նիստի օրակարգում ընդգրկված է նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ կապված հարց:
«Ռոսավիացիա»-ն կրկին երկարացնում է թռիչքների արգելքը ՌԴ հարավի եւ կենտրոնական մասի օդանավակայաններում. այս անգամ մինչեւ հոկտեմբերի 4-ը:
Վեց մարդ զոհվել, եւս 20-ը տուժել են Իժեւսկի թիվ 88 դպրոցում իրականացված հրաձգության հետեւանքով: Այդ մասին հաղորդել են Ուդմուրտիայի ՆԳ նախարարության մամուլի ծառայությունում:
ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Կինզինգերը հայտարարել է, որ Վրաստանը խելամիտ կլինի, եթե փակի Ռուսաստանի հետ սահմանը և գոնե կարճաժամկետ հեռանկարում արգելի ռուս զբոսաշրջիկների մուտքը:
Ռուսաստանի դեմ Եվրամիության պատժամիջոցների հերթական փաթեթի մեջ, ամենայն հավանականությամբ, չեն մտնի միջուկային Էներգետիկան եւ նավթի գների առավելակետի սամանումը:
Ղազախստանի Ժամբիլի և Ալմա-Աթայի շրջաններում սեպտեմբերի 26-ից հոկտեմբերի 8-ը կանցկացվեն Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արագ արձագանքման հավաքական ուժերի զորավարժություններ` «Փոխազդեցություն-2022», «Որոնում-2022», «Էշելոն-2022» անվանումներով:
Սեպտեմբերի 25-ին ԿԺԴՀ-ի արձակած բալիստիկ հրթիռը թռել Է շուրջ 650 կիլոմետր հեռավորությամբ, իսկ դրա թռիչքի հետագիծը եղել Է ոչ ստանդարտ:
Աջ կենտրոնամետ կոալիցիան՝ «Իտալիայի եղբայրներ», «Լիգա» եւ «Հառա՜ջ, Իտալիա» կուսակցությունների կազմով, Սենատի (խորհրդարանի վերին պալատի) ընտրությունների արդյունքներով հավաքել Է 44,53 տոկոս քվեաթերթիկների ավելի քան 90 տոկոսի մշակումից հետո:
Արդարադատության նախարարությունը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Արդարադատության նախարարությունն ազգությամբ քուրդ Աթիլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին չի փոխանցել Թուրքիային։ Ի լրումն Ազգային անվտանգության ծառայության տարածած հաղորդագրության՝ տեղեկացնում ենք, որ Արդարադատության նախարարությունն է իրավասու դատապարտյալին փոխանցել իր քաղաքացիության երկիր պատժի մնացած մասը կրելու նպատակով։
Հաշվի առնելով սոցիալական ցանցերում, զանգվածային լրատվության տարբեր միջոցներով հասարակա-քաղաքական գործունեություն իրականացնող որոշ անհատների կողմից ազգությամբ քուրդ Աթիլլա Չիչեքին և Հուսեյին Յըլդրըմին Թուրքիային արտահանձնելու վերաբերյալ ՀՀ ազգային անվտանգության ծառայության հասցեին հնչեցվող անհիմն ու մերկապարանոց քննադատությունները՝ տեղեկացնում ենք, որ շրջանառվող ստահոդ լուրերը ոչ միայն չեն համապասխանում իրականությանը, այլև չունեն որևէ իրավական հիմք. դրանցով փորձ է կատարվում թիրախավորել Ծառայությանը։
«ՄԱԿ-ում իմ ելույթում ես պարզ հարց տվեցի՝ արդյո՞ք Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի տարածքային ամբողջականությունը միջազգայնորեն ճանաչված սահմաններում: Եթե այո, մենք կարող ենք սկսել խաղաղության պայմանագրի կնքումը։ Ցավոք սրտի, դրական արձագանք չկա։ Հարցն այն է, թե ինչո՞ւ»,- գրել է Փաշինյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում հանդիպում է ունեցել ՄԱԿ գլխավոր քարտուղարի տեղակալ, Քաղաքակրթությունների դաշինքի Բարձր ներկայացուցիչ Միգել Անխել Մորատինոսի հետ:
Սեպտեմբերի 24-ին Նյու Յորքում ՄԱԿ Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իրանի ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի հետ:
ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի շրջանակներում Նյու Յորքում Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը սեպտեմբերի 24-ին հանդիպել է Սիրիայի Արաբական Հանրապետության արտաքին գործերի և սփյուռքի նախարար Ֆեյսալ Ալ-Միկդադի հետ։
Սեպտեմբերի 22-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանին Նիկոլ Փաշինյանն իր ելույթում անդրադարձել է Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժելու և ԼՂՀ-ում ապրող՝ Փաշինյանի ձևակերպմամբ՝ հայության անվտանգության մասին։ «Վերջին ագրեսիան տեղի է ունենում այն դեպքում, երբ Լեռնային Ղարաբաղում 2020 թվականի պատերազմի հումանիտար հետևանքները դեռ չեն լուծվել։ Լեռնային Ղարաբաղի հետպատերազմյան վերականգնումը, տեղահանված բնակչության հոգեսոցիալական խնդիրները, հայ ռազմագերիների հայրենադարձությունը […]
Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը սեպտեմբերի 24-ին մասնակցել է Հայ Դատի Ամերիկայի Արևմտյան շրջանի հանձնախմբի կողմից կազմակերպված՝ Արցախին նվիրված համաժողովին և հանդես եկել ելույթով։
Հայաստանը չունի դիվանագիտական հարաբերություններ Թուրքիայի հետ, հետևաբար չի կարող նաև ունենալ համապատասխան պայմանագրեր էքստրադիցիայի մասին։Եթե նույնիսկ լիներ նման պայմանագիր, ապա նույն միջազգային նորմերի համաձայն Հայաստանն իրավունք չուներ ապստամբներին հանձնելու, քանի որ նրանք քաղաքական հետապնդվողներ են, ինչպես նաև Թուրքիայում կենթարկվեն խոշտանգումների։
Նախարար Միրզոյանը ներկայացրել է Ադրբեջանի կողմից ՀՀ ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սանձազերծված ագրեսիայի հետևանքով ստեղծված իրավիճակը՝ կարևորելով միջազգային հանրության կողմից գործուն քայլերի և համապատասխան մեխանիզմների միջոցով ագրեսորին զսպելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն ու անվտանգություն հաստատելու կարևորությունը:
Իտալիայում խորհրդարանական ընտրություններ են. Իտալացիները որոշում են՝ ընտրե՞լ Երկրորդ համաշխարհային պատերազմից ի վեր ամենաաջակողմյան կառավարությանը, թե ոչ: Ընտրություններին ուշադիրհետեւում են ողջ Եվրոպայում:
Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում հանդիպել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։
Աբրահամ Գասպարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Լուրը հաստատեցի նաև քրդական հավաստի աղբյուրներից։ Այո՛, Հայաստանի ծախու իշխանությունը թշնամական Թուրքիային է հանձնել Քրդստանի բանվորական կուսակցության երկու զինյալի։
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը՝ ելույթ ունենալով Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 77-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների շրջանակում հայտարարել է, թե «Զանգեզուրի միջանցքը միջազգային տրանսպորտային ցանցի անբաժանելի մասն է»:
Իրանը պետք է կոշտ արձագանքի բողոքի ցույցերին, որոնք տեղի են ունենում երկրում Մահսա Ամինիի մահից հետո, ով ձերբակալվել էր ոստիկանության կողմից։ Այս մասին, ըստ Reuters-ի, հայտարարել է հանրապետության նախագահ Իբրահիմ Ռաիսին։
Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրության փոփոխություն չի արձանագրվել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի օրը հայտարարել է, որ կարող է հեռախոսազրույց ունենալ իր ամերիկացի գործընկեր Ջո Բայդենի հետ՝ քննարկելու Անկարայի կողմից F-16 կործանիչներ գնելու հարցը, գրում է Daily Sabah-ը։