Բաժիններ՝

Դարոն Աճեմօղլուն իր մայրիկից մնացած քիչ հիշատակներից մեկը նվիրել է Նոբելյան մրցանակի թանգարանին

Նոբելյան մրցանակի ֆեյսբուքյան պաշտոնական էջը  հրապարակել է Դարոն Աճեմօղլուի լուսանկարը` գրելով. «Այս paperweight-ը (դեկորատիվ առարկա, որը դրվում է թղթերի վրա՝ դրանք տեղից չշարժվելու համար) Նոբելյան մրցանակի թանգարանին նվիրել է տնտեսագիտության ոլորտում 2024 թվականի դափնեկիր Դարոն Աճեմօղլուն։ Նրա նվիրատվությունը մեծ նշանակություն ունի մեր հավաքածուի համար, քանի որ այն նրա մայրիկից մնացած քիչ հիշատակներից մեկն է։

Աճեմօղլուն մեծացել է Ստամբուլում՝ հայկական ծագում ունեցող ընտանիքում։ Նրա մայրիկը՝ Իրմա Աճեմօղլուն, եղել է ուսուցչուհի և հայկական դպրոցի տնօրեն, որտեղ նա ակտիվորեն խրախուսել է իր որդու ակադեմիական ձգտումները։ Իրմա Աճեմօղլուն մահացել է 1991 թվականին»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031