Մասկի գլխավորած կառույցը հայտարարել է ԱՄՆ դաշնային կառավարության համար օրական 1 միլիարդ դոլար խնայելու մասին

ԱՄՆ կառավարության արդյունավետության վարչությունը (DOGE), որը գլխավորում է միլիարդատեր Իլոն Մասկը, օրական գրեթե 1 միլիարդ դոլար է խնայում դաշնային կառավարության համար։ Այս մասին վարչությունը հայտնել է Մասկին պատկանող X սոցիալական հարթակում։

«DOGE-ն դաշնային կառավարության համար խնայում է օրական մոտավորապես 1 միլիարդ դոլար՝ հիմնականում ոչ անհրաժեշտ պաշտոններին մարդկանց աշխատանքի վերցնելը դադարեցնելու, DEI-ն (խմբ.` բազմազանության, հավասարության և ներառականության ծրագրերը) ջնջելու և օտարերկրյա կազմակերպություններին ոչ տեղին վճարումները դադարեցնելու շնորհիվ՝ բոլորը համաձայն նախագահի կատարողական հրամանների», – նշված է հայտարարության մեջ։

Վարչությունը հավելում է, որ սա լավ սկիզբ է՝ «չնայած այս թիվը պետք է հասնի օրական 3 միլիարդ դոլարի»։Հունվարի 28-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել էր դադարեցնել անչափահասների շրջանում սեռափոխություն իրականացնելու համար դաշնային ֆինանսավորումը և առողջապահական ծախսերին աջակցությունը։

Բացի այդ, Reuters-ի հաղորդմամբ՝ Սպիտակ տունը լրիվ դրույքով աշխատող շուրջ 2 միլիոն դաշնային աշխատողների ֆինանսական արտոնություններ է առաջարկել աշխատանքից հեռանալու համար՝ ԱՄՆ կառավարության աշխատակիցների թիվը կտրուկ կրճատելու նախաձեռնության շրջանակներում։

Հունվարի 20-ին իր երդմնակալությունից հետո Դոնալդ Թրամփը ստորագրել էր հրամանագիր կառավարության արդյունավետության բարձրացման նպատակով երկրում կառույց ստեղծելու մասին՝ իր կողմնակից միլիարդատեր Իլոն Մասկի գլխավորությամբ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031