Եվրամիության երկրների արտգործնախարարները դեկտեմբերի 11-ին քննարկում են Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները, իսկ առաջարկված տարբերակներն արդեն կքննարկվեն դեկտեմբերի 14-15-ին կայանալիք ԵՄ ղեկավարների գագաթնաժողովում։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը` ժամանելով ԵՄ արտգործնախարարների հանդիպմանը:
Հունաստանի արտաքին գործերի նախարար Գիորգոս Գերապետիտիսը հայտարարել է, որ մոտ ապագայում մտադիր է այցելել Հայաստան։ Հունաստանի արտաքին գործերի նախարարն այդ մասին հայտարարել է Եվրամիության ԱԳ նախարարների խորհրդի նիստի մեկնարկին։
Յուսաֆը և Էրդողանը հանդիպել են Դուբայում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 28-րդ համաժողովի (COP28) շրջանակներում: Հանդիպմանը բրիտանական կառավարության ներկայացուցիչ ներկա չի գտնվել, ինչն, ըստ լորդ Քեմերոնի, արարողակարգի խախտում է։
Վլադիմիր Զելենսկին դեկտեմբերի 10-ի երեկոյան տեսաուղերձում Հունգարիայի վարչապետի հետ զրույցն անվանել է «անկեղծ»։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանի խոսքով՝ խաղաղության պայմանագիրը հենց այն մասին է, որ ռևանշներ չեն լինելու։
Այս համաձայնագրով հիմքեր են ստեղծվում ՀՀ-ի և Հնդկաստանի մաքսային ծառայությունների միջև փոխգործակցության ընդլայնման և ամրապնդման համար: Նախատեսվում է մաքսային գործին վերաբերող հարցերում փոխադարձ վարչական օգնության ցուցաբերման և այդ նպատակով տեղեկատվության փոխանակման ընթացակարգերի սահմանում:
Ֆիդանը նաև նշել է՝ Թուրքիան կարծում է, որ Հարավային Կովկասում կայուն խաղաղություն կարող է ձեռք բերվել միայն Հայաստանի և Ադրբեջանի միջև համապարփակ և մշտական խաղաղության համաձայնագրի միջոցով։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն անդրադարձել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հնարավոր հանդիպմանը։
Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը ԵՄ Արևելյան գործընկերության ԱԳ նախարարների հետ հանդիպման Ժամանակ հայտարարել է, որ համաժողովից առաջ իր առաջին հանդիպումը կլինի Հայաստանի ԱԳ նախարարի հետ։
Վերջին անգամ իսրայելական օդուժը Դամասկոսի վրա հարձակվել էր դեկտեմբերի 2-ին։ Հարվածը հասցվել էր Սեյիդա Զեյնաբ արվարձանին, որը ծառայում է որպես կառավարական բանակի կողմից կռվող շիա կազմավորումների առաջադիրք։ Ըստ ԶԼՄ-ների՝ զոհվել էին երկու իրանցի խորհրդականներ, ևս յոթը` վիրավորվել։
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 75-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը անդրադարձել է նաև Հայաստանին՝ Հռոմի ստատուտին միանալը որակելով խիզախություն։
Հայկական բիզնեսը և, հատկապես գյուղմթերքը, Լարսի անցակետով ռուսական շուկա մտնելու հարցում հերթական անգամ պիտի բախվեր խնդիրների, մեծ վնասներ կրեր, որպեսզի իշխանությունները հիշեին արտահանումը դիվերսիֆիկացնելու, նոր շուկաներ գտնելու անհրաժեշտության, «բոլոր ձվերը մեկ զամբյուղում չդնելու» կարևորության մասին։
Անցյալ շաբաթ Զելենսկին պետք է տեսաճեպազրույց անցկացներ սենատորների հետ, սակայն վերջին պահին չեղարկեց այն, երբ «ինչ-որ բան տեղի ունեցավ», լրագրողներին ասաց Սենատի մեծամասնության ղեկավար Չակ Շումերը:
Այժմ Գերմանիան սահմանափակվել է Հայաստանին հումանիտար և դիվանագիտական աջակցությամբ։ Այսպես, նոյեմբերի սկզբին Բեռլինը խոստացել էր 9,3 մլն եվրո հատկացնել Հայաստանում արցախցի փախստականներին օգնելու համար։
Խան Յունիսը Գազայի հատվածի գլխավոր քաղաքն է՝ շուրջ 626 000 բնակիչներով, որոնց միացել են նաև Գազայի հատվածի հյուսիսից տեղահանվածները։
Անգլերենի ուսուցման «Europian First» միջազգային կենտրոնը (EF) հրապարակել է ցուցաշիներ, որոնք կապված են եվրոպական երկրներում անգլերենի իմացության հետ։
Ռուսաստանի Դաշնության ներքին գործերին օտարերկրյա պետությունների միջամտության փաստերը հետաքննող Պետդումայի հանձնաժողովը արձանագրում է ՆԱՏՕ-ի հետախուզական ծառայությունների ակտիվացում՝ կապված նախագահական ընտրությունների քարոզարշավի մեկնարկի հետ։
ԵՄ վիճակագրական գործակալության («Եվրոստատ») հետազոտության արդյունքները փաստում են, որ Ավստրիան 27 անդամ ունեցող Եվրամիության ամենաերջանիկ երկիրն է, գրում է independent.co.uk-ը:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Իսրայելին կոչ է արել ավելին անել Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը պաշտպանելու համար:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հայտարարել է, որ Լիբանանից մի քանի արձակումներ է արձանագրել և պատասխան կրակ է վարում:
Ռուսաստանը ուժեղացել է ԱՄՆ-ի կողմից սանձազերծած ուկրաինական հակամարտության արդյունքում, ինչպես ուժեղացավ Նապոլեոն Բոնապարտի և Ադոլֆ Հիտլերի նկատմամբ հաղթանակից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
Ադրբեջանն ու Ալիևը պետք է հասկանան, որ այս պայմանագիրը ստորագրում է ոչ թե հայ ժողովրդի, այլ Նիկոլ Փաշինյանի հետ. Վարդան Օսկանյան
Հռոմի Ֆրանցիսկոս պապը կիրակնօրյա ավանդական քարոզի ժամանակ հայտնել է, որ ուրախ է հայ և ադրբեջանցի զինծառայողների ազատ արձակման համար և հույս է հայտնել, որ շուտով խաղաղության պայմանագիր կկնքվի:
Այս մասին հայտարարել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ բանագնաց Գեյր Պեդերսենը։
Երկրի ապագան կախված է հատուկ ռազմական գործողության մասնակիցների մարտական աշխատանքից, ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Կրեմլում Ռուսաստանի հերոսների հետ զրույցում, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
«Ես զոռով չեմ կարող սիրել տալ այս թանգարանը: Սա հայ ժողովրդի պատմամշակութային ժառանգությունն է: Եթե ամեն ինչ անում են, որ թանգարանը չլինի, չեմ հակադրվելու: Թանգարանը ստեղծելիս ակնկալում էի, որ պետական է դառնալու, ժողովրդինն է լինելու: Այն ժամանակ որ չանեի, հիմա չէի կարողանա, որովհետև գորգը որ բնօրրանից կտրվում է, արդեն թանգարանային չէ»,- նշեց Վարդան Ասծատրյանը:
Եգիպտոսում մեկնարկել են համընդհանուր նախագահական ընտրությունները. դրանք ամբողջ հանրապետությունում կտևեն երեք օր՝ մինչև դեկտեմբերի 12-ը ներառյալ։ Քվեարկության արդյունքները պետք է հրապարակվեն 2023 թվականի դեկտեմբերի 18-ին։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների աշխատակազմերի միջև ձեռք բերված համաձայնությունը շատ կարևոր դրական քայլ է դեպի խաղաղության պայմանագրի ստորագրումը. այս հայտարարությունը երկկողմ բանակցությունների արդյունք է և որևէ միջնորդ ներգրավված չի եղել:
Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորմանը. այս մասին, «Անադոլու» գործակալության փոխանցմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հետ զրույցում: