Հեռախոսազրույցի ընթացքում Հայաստանի ու Լյուքսեմբուրգի ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել ինչպես երկկողմ, այնպես էլ` Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հեռանկարներին:
Ըստ ինտերնետ կապի օպերատորի՝ մալուխը վնասվել է Լաչինի միջանցքի հենց այն հատվածում, որտեղ տեղակայվել են ադրբեջանցի պսևդոբնապահպանները։
Հայ գործընկերոջս հետ քննարկել եմ Լաչինի միջանցքում տիրող տագնապալի իրավիճակը, հումանիտար ճգնաժամը եւ շրջափակումը,
Անցած երկու օրերին Հայաստանի և Արցախի իշխանությունների միջև ծավալված հեռակա բանավեճը, բացի ընթացիկ քաղաքական իրողություններից, իր մեջ պարունակում է նաև աշխարհայացքային, գաղափարական հակասություն, և դրանով հանդերձ՝ օգտակար է Արցախի, սպառնալիքի չափ վտանգավոր՝ Հայաստանի համար։
Ինչպես նշում է բելգիական RTBF հեռուստաալիքը, եվրապատգամավորը ժխտել է իր մասնակցությունը կոռուպցիոն սկանդալին և պնդել, որ հեռանում է Եվրախորհրդարանի մարդու իրավունքների ենթահանձնաժողովի ղեկավարի պաշտոնից՝ «իր բարի անունը և իր աշխատանքի արդյունքները պաշտպանելու նպատակով»։
«Կոչ ենք անում Կազմակերպության նորանշանակ գլխավոր քարտուղարին Քարտուղարության մեկնաբանության փաստի վերաբերյալ մանրակրկիտ ուսումնասիրություն անցկացնել՝ դրա կրկնությունը թույլ չտալու նպատակով»,- նշված է Հունանյանի մեկնաբանության մեջ։
Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի հրավերով պաշտոնական այցով հունվարի 12-14-ը Հայաստան կժամանի Ֆրանսիայի ազգային ժողովի նախագահ Յաել Բրոն-Պիվեն:
Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Նիկոլ Փաշինյանը:
Հանդիպմանը քննարկվել են ռազմական, ռազմատեխնիկական, ռազմական կրթության բնագավառներում Ադրբեջանի և Իտալիայի միջև համագործակցության հետագա ընդլայնումը, ինչպես նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Ռուսաստանից Հնդկաստան С-400 հրթիռների երրորդ լրակազմի մատակարարումներն սկսվել են որոշ ուշացումից հետո, որի պատճառը հակառուսական պատժամիջոցներն են
Նման զարգացումերը մեզ համար անսպասելի չէին: Մենք կանգնած ենք խստաշունչ ձմռանը դիմակայելու սուղ հնարավորությունների առջև:
Լեռնային Ղարաբաղի շրջափակման 30-րդ օրվա կապակցությամբ բրիտանահայ մարդասիրական խմբի անդամները կոչ են արել միավորել ուժերը հանուն արդարության պայքարելու և իրավիճակին լուծում գտնելու համար:
2022 թ. հոկտեմբերին Պրահայում կապիտուլյանտ Փաշինյանը վերջնականապես ու պաշտոնապես համաձայնել է ճանաչել Արցախը Ադրբեջանի մաս՝ առանց դրա անջատման հնարավորության։
«Մենք տրամադրված ենք զբաղվելու ոչ թե պոպուլիզմով, այլ առարկայական աշխատանքով՝ Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակի կարգավորման ուղղությամբ», – հավելել է նա:
Արցախի շրջափակման մեկ ամսվա ժամանակագրությունը
«Արցախ։ Շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Երևանից լրագրողը հարց ուղղեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին, թե արդյո՞ք նրան գոհացնում է ռուս խաղաղապահների աշխատանքը, և արդյո՞ք ռուս խաղաղապահ զորակազմի ղեկավարի հետ զրուցել է Բերձորի միջանցքի բացման մասին, և ի՞նչ պարզաբանում է ստացել։
«Ես որ տեղափոխվել եմ Արցախ, առաջինը, որ զգացել եմ, մարդկանց մոտ անարդարության մեծ զգացողությունն էր»,- այսօր Հայաստան-Արցախ տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը։
«Արցախ։ Շրջափակման մեկ ամիս». Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրային հեռուստաընկերության լրագրողը հարց ուղղեց Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանին, թե տեսնելով այս տարիների Ադրբեջանի վարած հակահայ, հակաարցախյան քաղաքականությունը, հնարավոր չէ՞ր կանխատեսել իրադարձությունների նման զարգացում, և եթե հնարավոր էր, ապա կա՞ մշակված ծրագիր, որով այսօր առաջնորդվում են Արցախում։
Դա Փաշինյանի դիրքորոշումն է. Ռուբեն Վարդանյան
Ճնշումներն Ադրբեջանի վրա պետք է լինեն բոլորի կողմից. Ռուբեն Վարդանյան
Այսօր լրացավ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակման 32-րդ օրը։ «Արցախ. Շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում Արցախի Հանրապետության պետնախարար Ռուբեն Վարդանյանն անդրադարձավ Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի փակման պայմաններում Արցախի օդային ճանապարհն օգտագործելու հնարավորություններին։
Սփյուռքի ռեսուրսն Արցախի հարցում կարևոր է.Գեղամ Ստեփանյան
«Ռուս խաղաղապահների ներկայությունը հիմնական երաշխիքներից մեկն է, որ զսպում է թուրք-ադրբեջանական տանդեմին՝ ավարտին հասցնելու նրանց ծրագրերը՝ Արցախը հայաթափելու»,- այսօր «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջի ընթացքում ասաց Արցախի Հանրապետության Արտաքին գործերի նորանշանակ նախարար Սերգեյ Ղազարյանը։
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր 168.am-ի հարցին ի պատասխան ասաց, որ գործող իշխանությունների քաղաքականությունը Արցախի հարցում անմիտ է:
Շրջափակված Արցախում ապրում է 120 հազար հայ. Ռուբեն Վարդանյան
Մարդիկ պատրաստ են գալ Կաշենի հանքավայր, բայց սա բնապահպանական չէ. Ռուբեն Վարդանյան
Ռուբեն Վարդանյանը` իր աղմուկ հանած հայտարարության մասին
Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը 32 օր շարունակ փակ պահելու թեմայով այսօր կազմակերպված «Արցախ․ շրջափակման մեկ ամիս» խորագրով Ստեփանակերտ-Երևան տեսակամուրջին մասնակցող Արցախի Հանրապետության ներկայացուցիչները Ստեփանակերտում և Երևանում պատասխանում էին Արցախի, ՀՀ-ի և օտարերկրյա լրատվամիջոցների հարցերին և ներկայացնում իրավիճակն Արցախում:
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ անդրադարձել է ռուս-հայկական հարաբերություններին՝ հայտարարելով, որ դրանք ունեն դարավոր, բարեկամական բնույթ, և որ Մոսկվան պատրաստակամ է հետայսու էլ ամրապնդել դրանք ինչպես երկկողմ, այնպես էլ ինտեգրացիոն ձևաչափերով, այդ թվում ՝ ՀԱՊԿ, ԵԱՏՄ և ԱՊՀ շրջանակներում:
«Միայն համախմբված քայլերով կարող ենք այս դավաճանական իշխանությանը հեռացնել իշխանությունից և ուղղելով մեր մեջքը՝ ձևավորել այնպիսի գործընթաց, որն ի նպաստ կլինի Հայաստանին և Արցախին»,- «դիզվառելիքի գործով» հերթական դատական նիստի մեկնարկից առաջ դատարանի բակում 168.am-ի հետ զրույցում նշեց ՀՀԿ երիտթևի նախագահ Հենրիխ Դանիելյանը: