![](/banners/BeFunky-design.jpg)
Թրամփը հրամանագիր է ստորագրել ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար 25% մաքսատուրք սահմանելու մասին
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-22pRuTWZj1TEUa.jpg)
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել երկիր ներմուծվող ամբողջ պողպատի և ալյումինի համար լրացուցիչ 25% մաքսատուրք սահմանելու մասին: Այդ մասին հաղորդում է Fox News հեռուստաալիքը:
«Մեր երկրի համար կարևոր է ունենալ մեր երկրի տարածքում արտադրվող պողպատ և ալյումին։ Խոսքը 25 տոկոս մաքսատուրքերի մասին է՝ առանց բացառությունների. կարևոր չէ, թե որ երկրներից են», – ասել է Թրամփը։
«Սա մեծ գործ է, – հավելել է ԱՄՆ նախագահը՝ ստորագրելով հրամանագիրը: – Դա նշանակում է, որ մենք կրկին հարուստ կլինենք»:
ԱՄՆ ներմուծվող պողպատի խոշորագույն մատակարարը Կանադան է, նրան հաջորդում են Բրազիլիան, Մեքսիկան, Հարավային Կորեան և Վիետնամը:
NBC հեռուստաալիքը նշում է, որ եթե Թրամփի կողմից իր առաջին վարչակազմի ժամանակ սահմանած պողպատի ու ալյումինի մաքսատուրքերը բացատրվում էին ազգային անվտանգության նկատառումներով, ապա այս անգամ Թրամփը վկայակոչել է «աշխատատեղեր ստեղծելու և ԱՄՆ-ի առևտրային դեֆիցիտը նվազեցնելու անհրաժեշտությունը»։