![](/banners/BeFunky-design.jpg)
Բաքվի Ռուսական տան շենքի պատից սկսել են հանել ցուցանակները
![](https://168.am/wp-content/uploads/2025/02/imgonline-com-ua-Resize-jWJbLQBVSEN.jpg)
Բաքվում սկսվել է ցուցանակների ապամոնտաժումն այն շենքի պատից, որտեղ գտնվում է Ռուսական տեղեկատվական-մշակութային կենտրոնը (Ռուսական տուն)։ Այդ մասին ՏԱՍՍ-ին ասել է Ռուսական տան ներկայացուցիչը։
«Այո, սկսել են ապամոնտաժել: Առայժմ հանել են միայն ռուսերեն ցուցանակը», – հայտնել է գործակալության զրուցակիցը:
Փետրվարի 6-ին Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն հայտնել է, որ փետրվարի 3-ին Բաքուն նոտա է հղել ռուսական կողմին՝ դադարեցնելու Ռուսական տան գործունեությունը որպես իրավաբանական անձ գրանցված չլինելու պատճառով։
«Ռոսսոտրուդնիչեստվո»-ի ղեկավար Եվգենի Պրիմակովը «Россия-24» հեռուստաալիքի եթերում հաստատել է Ադրբեջանից նոտա ստանալը Բաքվում «Ռուսական տունը» որպես տեղական օրենսդրությամբ իրավաբանական անձ գրանցելու անհրաժեշտության մասին։ Նա նաև հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող Ռուսական տունը պետք է մեկուկես ամսվա ընթացքում ազատի վարձակալած շենքը, քանի որ սեփականատերը հայտնել է մոտ ժամանակներս այն վաճառելու մասին: