ՌԴ ԱԳ փոխնախարարը հանդիպել է ԱՄՆ դեսպանի հետ

Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը ծրագրված հանդիպում է ունեցել Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի հետ՝ քննարկելու արտաքին գերատեսչությունների գործունեության հարցը։ Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում։

Երեկ Ռուսաստանի փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովն ասել էր, որ Մոսկվան ու Վաշինգտոնը արտաքին գործերի նախարարությունների միջոցով կապի մեջ են: Դիվանագետը, սակայն, նշել էր, որ իմաստ չի տեսնում բացահայտելու երկխոսության մանրամասները, միևնույն ժամանակ ընդգծելով, որ գործընթացը շարունակվում է։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12
3456789
10111213141516
17181920212223
2425262728