Համաձայնագրին երկրի մասնակցության վերսկսման մասին որոշումը կկայացնի նախագահը։
Այսօր Բաքվում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը վերահաստատեց Ռուսաստանի պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
«Ռուսաստանի Դաշնության նկատմամբ Եվրոպայի խորհրդի միջազգային պայմանագրերի գործողության դադարեցման մասին» փաստաթուղթը ներկայացրել է ՌԴ նախագահը։
35 տարի առաջ այս օրերին Սումգայիթ քաղաքում Ադրբեջանի խորհրդային հանրապետության՝ պետական մակարդակով կազմակերպված քաղաքի հայազգի բնակչության եղեռն և զանգվածային տեղահանություն տեղի ունեցավ 1988 թ. փետրվարի 27-29-ը ընկած ժամանակահատվածում։ Կատարված այս հանցագործության նպատակն էր կանխել Արցախյան շարժումը, հայերին ահաբեկելով նոր արյունահեղ գործողությունների հեռանկարով՝ կանխել Արցախյան ազատագրական պայքարի տարածումը։
Սերբիայի անդամակցությունը Եվրամիությանը կլինի մի ամբողջ տարածաշրջանի անվտանգության երաշխավորը, հայտարարել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչը: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում տալով կառավարության հրապարակած հայտարարությանը:
ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Ֆինլանդիայի խորհրդարանի պատգամավորների քվեարկությունը հետաձգվել է: Այն կկայանա մարտի 1-ին: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով խորհրդարանի «Թվիթեր»-ում տարածված հաղորդագրությանը:
Մոսկվայի մարզի Կոլոմնայի շրջանի Գուբաստովո գյուղի մոտակայքում գտնվող գազաբաշխիչ կայանի մոտ ընկած անօդաչու թռչող սարքը եղել է արտասահմանյան։
Գերմանիայի պետական պարտքը 2021 թ.-ի սկզբից աճել է տասն անգամ՝ 4-ից հասնելով 40 միլիարդ եվրոյի, երկուշաբթի օրը հայտարարել է Գերմանիայի ֆինանսների նախարար Քրիստիան Լինդները։ Այդ մասին «РИА Новости» գործակալությունից:
Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման հարցերով հանձնակատար Օլիվեր Վարհելին հայտարարել է, որ ԵՄ-ն Արևմտյան Բալկաններում էներգետիկ հանգույց է ստեղծում, որը ֆինանսավորվում է տնտեսական ներդրումային ծրագրի շրջանակներում:
«Առաջ եկող խնդիրները մի կերպ հաղթահարում ենք։ Արդեն երկու օր է, եղանակը տաքացել է, որոշ ժամանակ հետո կսկսենք գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվել։ Բնակիչները գոնե այդ աշխատանքներով կզբաղվեն, մենք միայն այգիներ ենք մշակում, հատիկավոր մշակաբույսեր չունենք։ Պատերազմից առաջ, իհարկե, մշակում էինք, բայց պատերազմից հետո դրա մշակելը մեզ համար դարձել է երազ՝ վարելահող չկա»,- նշեց Սամվել Սարգսյանը։
«Գազպրոմ»-ի ղեկավար Ալեքսեյ Միլլերն այսօր ժամանել է Իրանի մայրաքաղաք, որտեղ հանդիպել է Իրանի նավթի նախարարությունում բարձր պաշտոններ զբաղեցնող անձանց հետ։ Բացի դրանից, նախատեսվում է հանդիպում Իսլամական Հանրապետության նավթի նախարարության ղեկավար Ջավադ Օուջիի կամ նրա տեղակալներից մեկի հետ։ Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը։
Զորավարժությունների բացման արարողության ժամանակ Թաիլանդում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Գոդեկն ընդգծել է, որ այսօր Cobra Gold-ը դեպի ապագան միտված զորավարժություններ են:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային զարգացումների շուրջ:
Հայտնի է դարձել, որ թուրքական Կարմիր մահիկը վաճառել է ոչ միայն այն վրանները, որոնք տրվել են երկրաշարժից տուժած բնակիչներին, այլև օգտագործված ապրանքները, որն ուղարկվել է համապատասխան շրջաններ։ Այդ մասին գրում է թուրքական «Cumhuriyet» թերթի լրագրող Մուրադ Աղըրելը։
Ստոլտենբերգը հավելել է, որ հակամարտության ավարտից հետո «անհրաժեշտ է հասնել երաշխիքների, որ նման բան այլևս չի կրկնվի, այդ թվում՝ ուժեղացնելով Կիևի ռազմական հնարավորությունները»։
Սիրիայի առողջապահության նախարարության տվյալներով՝ Արաբական Հանրապետությունում տարերային աղետի զոհ է դարձել 1 414 մարդ, տուժել՝ 2 349-ը: Դամասկոսի կողմից չվերահսկվող Սիրիայի հյուսիս-արևմտյան շրջաններում, ըստ տարբեր տեղեկությունների, կա ավելի քան 2000 զոհ:
ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ մյուս սկզբունքն է՝ ապահովել տարածաշրջանի երկրների միջև փոխշահավետ, փոխադարձ հարգանքի վրա հիմնված համագործակցություն:
Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմը պետք է համապատասխանի Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, այն չի նախատեսում անցակետերի ստեղծում։ Նման հայտարարություն է արել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցություններից հետո կայացած մամուլի ասուլիսում։
Ռուսաստանը վերահաստատել է իր պատրաստակամությունը՝ հնարավորություն ընձեռելու շարունակել եռակողմ բանակցությունները Ռուսաստանի Դաշնության, Հայաստանի և Ադրբեջանի միջև՝ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Թալիբները նշում են, որ նա պատասխանատու Էր երկրում օտարերկրյա ներկայացուցչությունների վրա հարձակումների համար։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ խնդիրը ոչ թե այն է, որ Արցախը «խաղաղության պայմանագրում» որևէ ամրագրում ստանա, այլ այն է, թե դա ինչպիսի ամրագրում է ստանալու։
Ռուսաստանը պետք է այդ հարցը լուծեր, ինքն է մեր տարածքային ամբողջկանության երաշխավորը. Ալեն Սիմոնյան
Ադրբեջանը իրավասու չէ կնքելու իր Սահմանադրությանը հակասող որևէ միջազգային պայմանագիր, քանզի իր հիմնական օրենքով Սյունիքը ճանաչել է որպես ադրբեջանական տարածք։
Այսօր խորհրդարանում լրագրողներն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանից հետաքրքրվեցին՝ «խաղաղության պայմանագրի» վերաբերյալ Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց առաջարկներ են փոխանցել, կա՞ն առաջարկներ, որոնց վերաբերյալ երկու երկրներն ունեն կոնսենսուս։
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը դեռևս տեղեկություն չունի՝ Ադրբեջանին փոխանցված հայկական կողմի առաջարկների վերաբերյալ կա՞ արձագանք, թե՞ ոչ։
Նոյեմբերի 9-ի պայմանագրի իրագործումից մենք էլ ենք դժգոհ, Ադրբեջանն էլ. Ալեն Սիմոնյան
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի երկրները, հաշվի առնելով Ուկրաինայում գտնվող իրենց զենքերը, իրենց հետախուզության աշխատանքը, հաշվի առնելով սպառազինությունների շարունակական մատակարարումները, դե ֆակտո Ռուսաստանի դեմ կռվում են միասնական դաշինքով։
Արհմիություններն այս առաջարկը բավարար չեն համարել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենն անցած գիշեր իր առաջին պաշտոնական այցով ժամանել է Աստանա, որտեղ հանդիպում կունենա Կենտրոնական Ասիայի երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հետ: