Բաժիններ՝

Գերմանիան մտավախություն ունի, որ Թրամփը կարող է կիրառել F-35 կործանիչների արագ անջաման գործառույթը

Գերմանիայում քննարկում են, թե, արդյո՞ք, ռազմական ավիացիայի ոլորտում Վաշինգտոնի հետ համագործակցությունը վտանգ չի պարունակում՝ հաշվի առնելով ԱՄՆ-ից Ուկրաինա զենքի և հետախուզական տվյալների տրամադրման անսպասելի դադարեցումը, գրում է Deutsche Welle-ն։

Ամերիկյան F-35 կործանիչների արագ անջատման գործառույթը (Kill Switch) կարող է գերմանական ռազմաօդային ուժերը (Luftwaffe) կախվածության մեջ դնել Սպիտակ տնից, գրել են գերմանական Handelsblatt և Bild պարբերականները:

Handelsblatt-ի ռազմական ոլորտի աղբյուրը կոչ է արել խուճապի չմատնվել և քիչ հավանական է համարել, որ Վաշինգտոնը Luftwaffe-ին կախվածության մեջ դնի և դադարի աջակցել նրան:

«Այդ դեպքում մենք կկարողանանք օգտագործել F-35-ն այնքան ժամանակ, մինչև պահեստամասերը սպառվեն կամ կամ օդանավը համակարգի արդիականացում պահանջի»,- ասել է աղբյուրը պարբերականին։

Handelsblatt-ը հիշեցրել է, որ Lockheed Martin-ը նախկինում արդեն խնդիրներ է ունեցել F-35 կործանիչների ծրագրային ապահովման հետ։ Դա հանգեցրել է Դանիա, Նորվեգիա և Բելգիա օդանավերի մատակարարումների հետաձգմանը:

Բունդեսթագի Քրիստոնեա-դեմոկրատական ​​և Քրիստոնեա-սոցիալական միության (CDU/CSU) խմբակցության ղեկավարի տեղակալ Յոհան Վադեֆուլը Handelsblatt թերթին ասել է, որ պահպանողական դաշինքը մտադիր չէ հրաժարվել F-35-ի պայմանագրից։ Նրա կուսակից, Բունդեսթագի պատգամավոր Ինգո Գեդեհենսը կոչ է արել ավելի մանրակրկիտ ուսումնասիրել այս խնդիրը։

«Մենք պետք է ուշադիր ուսումնասիրենք և զգույշ լինենք։ Եթե ​​մենք այդքան գումար ծախսենք այնպիսի սպառազինության վրա, ինչպիսին F-35-ն է, մենք պետք է նաև դրա օգտագործումն ինքնուրույն որոշելու հնարավորություն ունենանք,- մարտի 8-ին Bild թերթին ասել է Գեդեհենսը:- Կարո՞ղ են, արդյոք, ամերիկյան զենքի համակարգերը, որոնք մենք գնել ենք բունդեսվերի համար, պարզապես անջատվել Դոնալդ Թրամփի իմպուլսիվ որոշմամբ: Իհարկե, դա չի կարելի թույլ տալ, ուստի անհրաժեշտ է անհապաղ լրջորեն քննել այս հարցը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս