Բաժիններ՝

Վուչիչը հայտարարել է, որ USAID-ը 190․000 եվրո է հատկացրել Սերբիայում «գունավոր հեղափոխություն» կազմակերպելու համար

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչն այսօր հայտարարել է, որ առաջիկա օրերին «կլինեն անակնկալներ, թե ով է գումար ստացել Սերբիայում գունավոր հեղափոխություն իրականացնելու համար»։

Ըստ նրա, օրինակ, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), որն այժմ լուծարվել է նախագահ Դոնալդ Թրամփի կողմից, CRTA կազմակերպության միջոցով 190 հազար եվրո է փոխանցել «Let the Scum Go Away» կազմակերպությանը, հաղորդում է Tanyug-ը։

«Տեսնում եք, շոկն անցել է, անցել է 100 օր, մարդիկ ավելի ու ավելի շատ են բողոքում, և մարդիկ ամենուր են բողոքում։ Եվ Սերբիայում դիմադրությունը մեծանում է ամեն տեղ… Այնպես որ, ասում եմ ձեզ, որ դանդաղ, բայց հաստատ ամեն ինչ կվերադառնա իր բնականոն հունին, բայց նրանք, ովքեր կործանեցին Սահմանադրությունը և ովքեր ուղղակիորեն դրսից փող են ստանում կրկնակի հեղափոխություն անելու համար պատասխան կտան, մոտ օրերս անակնկալներ կլինեն, կտեսնեք»,- ասել է Վուչիչը Կովինում «Շլյունկարա» լողավազանի շինարարության վերջին աշխատանքների ստուգման ժամանակ։

Նա նաև ասել է, որ շաբաթ օրը՝ մարտի 15-ին, ընդդիմության կողմից լայնածավալ բռնություններ է ակնկալում, և ընդգծել է, որ դրանց բոլոր մասնակիցները պատասխանատվության կենթարկվեն:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Սերբիայում ուսանողական բողոքի ցույցեր էին սկսվել, որոնք հանգեցրել էին երկրի վարչապետ Միլոշ Վուչևիչի հրաժարականին։

Նովի Սադում երկաթուղային կայարանում բետոնե ծածկի փլուզումից հետո, որի հետևանքով զոհվել էր 15 մարդ, զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են արդեն մի քանի ամիս։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս