Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» «ծախել» Չինաստանին. Ռուսաստանը՝ որպես Հյուսիս-Հարավի շահառու, դերակատարություն պիտի ունենա էդ 42 կմ-ի վրա. Վահե Դավթյան

«Որևէ երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցի վերաբերյալ, թե ով պետք է վերահսկի «Զանգեզուրի միջանցքը»։ Դա պիտի լինի Հայաստանը, որովհետև այդ տարածքը մեր սուվերեն պետության մաս է: Այլ հարց է, որ կան ճնշումներ տարբեր աշխարհաքաղաքական կենտրոնների կողմից։ Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» «ծախել» Չինաստանին։ Մեր տարածքով Չինաստանի հետ առևտուր են ուզում անել, և սա այն դեպքում, երբ Չինաստանը Հայաստանում 7 ամսից ավելի է՝ դեսպան չունի»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանը՝ անդրադառնալով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի»  շուրջ հնարավոր զարգացումներին:

Նրա խոսքով՝ Ֆրանսիան նույնպես շահագրգռվածություն ունի «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որպեսզի ուրան տեղափոխի։

«Փաշինյանի՝ «Արմենպրեսում» հրապարակված հոդվածն այդ առնչությամբ հոդված չէր։ Ինչո՞ւ չես դնում, օրինակ, Բաքվի բանտերում գտնվող գերիների վերադարձի հարցը, ինչո՞ւ այդ պրոյեկտի մեջ որևէ հայկական շահ չես դնում»,- հարց բարձրացրեց քաղաքագետը:

Կարդացեք նաև

«Ռուսաստանն ուզում է վերահսկողություն ստանալ Միջանցքի վրա՝ նախ ցույց տալու համար, որ Հյուսիս-Հարավի գլխավոր շահառուն է՝ Իրանի ու Հնդկաստանի հետ միասին, ապա փորձում է ապահովագրել իր տնտեսական և տրանսպորտային շահերը։ Եթե Ռուսաստանն իրեն դիրքավորում է՝ որպես ԲՐԻԿՍ-ի առաջատար երկիր, ապա առանց Հյուսիս-Հարավի՝ դա հնարավոր չէ իրականացնել»,- ասաց Վահե Դավթյանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս