Բաժիններ՝

ԵՄ-ն դատապարտել է Սիրիայում անվտանգության ուժերի վրա հшրձшկnւմները

Եվրամիությունը դատապարտել է Սիրիայի անցումային կառավարության անվտանգության ուժերի վրա հարձակումները՝ դրանք վերագրելով Սիրիայի նախկին նախագահ Բաշար Ասադի կողմնակիցներին, ինչպես նաև կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը: Այս մասին ասվում է եվրոպական արտաքին քաղաքական ծառայության հաղորդագրության մեջ:

«ԵՄ-ն վճռականորեն դատապարտում է վերջերս տեղի ունեցած հարձակումները, որոնք ենթադրաբար կատարվել են Սիրիայի ափամերձ շրջաններում Ասադին աջակցող տարրերի կողմից՝ ժամանակավոր կառավարության ուժերի վրա, ինչպես նաև քաղաքացիական անձանց դեմ կատարված ցանկացած բռնություն: Քաղաքացիական անձինք պետք է պաշտպանված լինեն ցանկացած հանգամանքում՝ համաձայն միջազգային հումանիտար իրավունքի»,- նշվում է հաղորդագրության մեջ:

ԵՄ-ն նաև կոչ է արել արտաքին ուժերին պահպանել Սիրիայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31