Բաժիններ՝

Անհնար է խոսել Եվրոպայի անվտանգության նոր ճարտարապատության մասին առանց ՌԴ շահերը հաշվի առնելու․ Սիյարտո

«Անհնար է խոսել Եվրոպայում անվտանգության նոր երկարաժամկետ ճարտարապետության մասին` անտեսելով Ռուսաստանի շահերը»,-ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ, այս մասին հայտարարել է Հունգարիայի ԱԳ նախարար Պետեր Սիյարտոն։

«Ես չեմ պատկանում այն մարդկանց թվին, ովքեր վստահեցնում են, թե Ռուսաստանը Եվրոպայի համար սպառնալիք է։ Ավելին, ես կարծում եմ, որ անհնար է եվրոպական անվտանգության համակարգ կառուցել, որը երկարաժամկետ խաղաղություն կապահովի, ու հաշվի չառնել Ռուսաստանին»,– ասել է նա։ Սիյարտոն Արևմուտքի ռազմավարական սխալն է համարել Ռուսաստանի հետ կապի դիվանագիտական ուղիների արգելափակումը։

«Երեք տարվա ընթացքում մենք Ռուսաստանի հետ պահպանել ենք բաց դիվանագիտական ուղիները, այժմ դրանք բացել է նաև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Կարծում եմ, որ այդ ռազմավարությունն ավելի լավ է, քան երկխոսության դադարեցումը, որը փաստացի ջնջում է խաղաղության հույսը»,– ընդգծել է Հունգարիայի ԱԳ նախարարը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս