
Դոնեցկում ՌԴ զինված ուժերը ազատագրել են Կոնստանտինոպոլը

ՌԴ զինված ուժերը Դոնեցկի Ժողովրդական Հանրապետությունում ազատագրել են Կոնստանտինոպոլ։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
««Արևմուտք» խմբավորման ստորաբաժանումները ակտիվ և վճռական գործողությունների արդյունքում ազատագրել են Դոնեցկի Կոնստանտինոպոլ բնակավայրը։ Խոցվել են 2 մեքենայացված բրիգադի, Ուկրաինայի զինված ուժերի գրոհային գնդի և ծովային հետևակի բրիգադի կազմավորումները Բոգատիր, Ֆյոդորովկա, Վեսյոլոյե, Վոսկրեսենկա, Դնեպրոէներգիա և Ռազլիվ բնակավայրերի շրջաններում»,– հայտարարում են գերատեսչությունից:
Պաշտպանության նախարարության տվյալներով` հակառակորդն ավելի քան 145 զինծառայող է կորցրել, կորուստներ են կրել նաև ռազմատեխնիկայի մասով` մարտական զրահապատ մեքենա, ավտոմեքենա և դաշտային հրետանու 3 հրանոթ, այդ թվում` լեհական արտադրության Krab ինքնագնաց հրետանային կայանք:
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։
Ուկրաինական զորքը տարբեր եղանակներով (այդ թվում` ԱԹՍ–ներով) պարբերաբար գնդակոծում և գրոհում է ՌԴ սահմանամերձ շրջանները, մասնավորապես` Բելգորոդի, Բրյանսկի, Կուրսկի և Վորոնեժի մարզերը։