Բաժիններ՝

Համբուրգի օդանավակայանը գործադուլի պատճառով  չեղարկել է բոլոր թռիչքները

Գերմանիայում մարտի 9-ին փակվել է Համբուրգի օդանավակայանը՝ առանց նախազգուշացման սկսված գործադուլի պատճառով:

Այս մասին X-ի միկրոբլոգում տարածած հաղորդագրությամբ հայտնել է Համբուրգի օդանավակայանի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ գործադուլը կազմակերպվել է Ver.di արհմիության կողմից:

«Այդ պատճառով օդանավակայանը փակ է, և ողջ օրվա ընթացքում թռիչքներ և ժամանումներ չեն լինի»,- ասված է հաղորդագրության մեջ։ Նշվում է, որ  թռիչքի հետ կապված հարցերի համար անհրաժեշտ է դիմեք համապատասխան ավիաընկերությանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս