
ԱՄՆ պետքարտուղարը Ուկրաինայի զինադադարի մասին. գնդակը Ռուսաստանի դաշտում է

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն և ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտարարել են, որ երբ Կիևը համաձայնեց լիարժեք ժամանակավոր զինադադարին, այժմ պատերազմը դադարեցնելու համար պատասխանատվությունը ստանձնում է Ռուսաստանը, հայտնում է CNN-ը։
«(Ուկրաինան) պատրաստ է խաղաղության, և այժմ մենք դա կքննարկենք ռուսների հետ և կստանանք նրանց պատասխանը,- երեքշաբթի Ջիդդայում ուկրաինացիների հետ ավելի քան ութ ժամ հանդիպումից հետո լրագրողներին հայտնել է Ուոլցը։ -Հույս ունենք, որ նրանք կասեն «այո», որ խաղաղությանն «այո» կասեն։ Հիմա գնդակը նրանց դաշտում է»,- հայտարարել է Ռուբիոն ռուսական կողմի մասին։ Եթե ասեն՝ «ոչ», ցավոք, մենք կպարզենք, թե ինչն է խոչընդոտը խաղաղության ճանապարհին»։
Իր հերթին Ուոլցը հայտնել է, որ «մոտ օրերս» կխոսի իր ռուս գործընկերոջ հետ։
Սակայն ԱՄՆ պաշտոնյաները կոնկրետ մանրամասներ չեն հայտնել այն մասին, թե ինչպես է առաջարկը փոխանցվելու Ռուսաստանին կամ արդյոք հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այն կներկայացնի այս շաբաթվա վերջին Մոսկվա կատարելիք իր այցի ժամանակ:
Սակայն նրանք հայտարարել են, որ հույս ունեն հնարավորինս շուտ առաջ շարժվել:
Ե՛վ Ռուբիոն, և՛ Ուոլցն ընդգծել են, որ Ուկրաինան ցույց է տվել, որ նվիրված է խաղաղությանը, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրապարակավ կասկածի տակ էր դրել:
«Ուկրաինական պատվիրակությունն այսօր շատ պարզ հասկացրեց, որ իրենք կիսում են նախագահ խաղաղության վերաբերյալ Թրամփի տեսլականը», – ասել է Ուոլցը: «Նրանք կոնկրետ քայլեր են ձեռնարկել և կոնկրետ առաջարկներ արել՝ ոչ միայն ընդունելով մեր առաջարկը ամբողջական հրադադարի մասին, այլև մենք մանրամասն ներկայացրել ենք, թե ինչպես է այս պատերազմն ընդմիշտ ավարտվելու, ինչ երաշխիքներ են ստանալու նրանք իրենց երկարաժամկետ անվտանգության և բարգավաճման համար, բայց և մենք իսկապես մտածում ենք, թե ինչ կպահանջվի այս սարսափելի ռազմական գործողություններին վերջ դնելու համար։
«Այս դրական առաջընթացի արդյունքում նախագահը որոշել է չեղարկել ապագա օգնության և Ուկրաինային մեր անվտանգության աջակցության դադարը, որն ուժի մեջ կմտնի անմիջապես»,- հավելել է ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդականը։