
Լավրովը հայտնել է, որ Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով

Ռուսաստանը մտահոգված է Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով, այնտեղ բռնության բռնկումն անընդունելի է։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։
«Իհարկե, մենք անհանգստացած ենք Սիրիայում տեղի ունեցող իրադարձություններով՝ հաշվի առնելով այն ջանքերը, որ մենք երկար տարիներ մեր գործընկերների, միջազգային հանրության անդամների հետ միասին գործադրել ենք՝ ապահովելու համար այս բարեկամ երկրի բոլոր քաղաքական և էթնոդավանանքային խմբերի անվտանգությունը, որպեսզի այն զերծ մնա ահաբեկչական սպառնալիքներից»,- ասել է նախարարը։
Նրա խոսքով՝ Մոսկվայի և Դամասկոսի նոր իշխանությունների միջև մինչ այժմ տեղի ունեցած շփումները ցույց են տվել, որ նրանք ըմբռնումով են վերաբերվում ազդանշաններին, որոնք փոխանցվել են ոչ միայն Մոսկվայից, այլև արաբական աշխարհից, ԱՄՆ-ից և արևմտյան երկրներից։
«Բռնության այս բռնկումը, իհարկե, անընդունելի է»,- հավելել է Լավրովը։
Սիրիայի Լաթաքիա և Տարտուս նահանգներում կատաղի բախումներ են տեղի ունեցել մի կողմից սիրիական անվտանգության ուժերի և բանակի, մյուս կողմից՝ Դամասկոսի նոր կառավարությանը դեմ հանդես եկող զինված խմբավորումների միջև։ Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի վերջին տվյալների համաձայն՝ 830 խաղաղ բնակիչներ՝ ալավիական համայնքի ներկայացուցիչներ, զոհվել են ափամերձ Սիրիայում բախումների արդյունքում։