Բաժիններ՝

Ուկրաինան և ԱՄՆ-ն հնարավորինս արագ կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը

Այսօր Սաուդյան Արաբիայում կայացած բանակցություններից հետո Ուկրաինայի և ԱՄՆ-ի պատվիրակությունները հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում կողմերը հաստատում են, որ առաջիկայում Ուկրաինան և ԱՄՆ-ն կստորագրեն հանքային ռեսուրսների վերաբերյալ համաձայնագիրը․

«Ուկրաինան հայտարարեց, որ պատրաստ է ընդունել ԱՄՆ-ի առաջարկը՝ հաստատելու 30-օրյա անհապաղ և ժամանակավոր հրադադար, որը կարող է երկարաձգվել կողմերի փոխադարձ համաձայնությամբ և ենթակա է Ռուսաստանի Դաշնության ընդունման ու միաժամանակյա իրականացման։ ԱՄՆ-ն կհաղորդի Ռուսաստանին, որ խաղաղության հասնելու համար վճռորոշ գործոնն այդ երկրի փոխադարձ քայլերն են։

Միացյալ Նահանգները անհապաղ կվերացնի հետախուզական տվյալների փոխանակման դադարը և կվերսկսի անվտանգության աջակցության տրամադրումը Ուկրաինային։

Պատվիրակությունները քննարկեցին նաև խաղաղության գործընթացի շրջանակներում մարդասիրական օգնության ջանքերի կարևորությունը, հատկապես նշված հրադադարի ընթացքում։ Դրանք ներառում են ռազմագերիների փոխանակումը, քաղաքացիական ձերբակալվածների ազատումը և բռնի տեղափոխված ուկրաինացի երեխաների վերադարձը։

Վերջում, երկու երկրների նախագահները համաձայնեցին հնարավորինս արագ ստորագրել համապարփակ համաձայնագիր՝ Ուկրաինայի կարևոր հանքային ռեսուրսների զարգացման վերաբերյալ։ Սա կօգնի ընդլայնել Ուկրաինայի տնտեսությունը, փոխհատուցել ԱՄՆ-ի տրամադրած աջակցությունը և երաշխավորել Ուկրաինայի երկարաժամկետ բարօրությունն ու անվտանգությունը»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս