2014թ.-ին ուժի մեջ մտավ Գործընկերության և համագործակցության համաձայնագրի արձանագրությունը, որը հնարավորություն տվեց Հայաստանին՝ մասնակցելու ԵՄ ծրագրերի լայն շրջանակի և համագործակցելու ԵՄ գործակալությունների հետ։
Ձեզ հետ միասին սգում եմ փոքրիկ Սերյոժայի մահը: Ցավում եմ, որ չհաջողվեց փրկել լույսի պես անարատ այդ մանկիկի կյանքը: Ավետիսյանների ընտանիքի ամենակրտսեր նահատակը, ով սրախողխող էր արվել մարդկային կերպարանքը կորցրած ճիվաղի ձեռքով, դարձավ աննախադեպ դաժանության 7-րդ զոհը: Չփարատված մնաց վերջին հույսը, որ, իբրեւ սրտի փոքրիկ մխիթարանք, փայփայում էր մեր ողջ ժողովուրդը: Բայց չկոտրվենք, մեզ ուժ ու կամք է հարկավոր՝ ապրելու եւ արդար հատուցում պահանջելու մարդասպանի ու նրա հնարավոր հանցակիցների համար:
ՀՀ և ՌԴ քննչական կոմիտեների նախագահներն աշխատանքային քննարկումների արդյունքում համաձայնություն են ձեռք բերել՝ հունվարի 12-ին Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործի քննության շրջանակներում իրականացնել համատեղ և փոխհամագործակցված գործողություններ` քրեական գործի քննության համակողմանիությունը և լիարժեք բացահայտումն ապահովելու ուղղությամբ:
«Վերջապես, մեծ ուշացումով Դուք՝ որպես Ռուսաստանի Դաշնության առաջին դեմք, հեռախոսազանգով ցավակցեցիք զոհվածների ազգականներին, ինչպես նաև ողջ հայ ժողովրդին՝ կապված մի քանի օր առաջ Գյումրիում տեղի ունեցած ողբերգության հետ, որտեղ զոհվեց մի ամբողջ ընտանիք, իսկ վեցամսական փոքրիկի կենաց և մահու պայքարը, ցավոք, ավարտվեց մահով»:
Խորհրդատվական խումբը ներկայացված տեղեկատվության վերլուծության արդյունքում՝ ելնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող անձնական և մասնագիտական բարձր որակական հատկանիշների վերաբերյալ պահանջներից, Հայաստանի Հանրապետության կողմից Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովին ներկայացվելիք դատավորի երեք թեկնածուների վերաբերյալ կարծիք է հայտնել առ այն, որ թեկնածուներից երկուսը՝ Արայիկ Ղազարյանը և Արմեն Հարությունյանը, բավարարում են Մարդու իրավունքների եվրոպական դատարանի դատավորին ներկայացվող պահանջներին:
«Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն իր անկեղծ ցավակցություններն է հայտնում հունվարի 11-ի լույս 12-ի գիշերը Գյումրիում անմեղ ընտանիքի սպանության արդյունքում վիրավորված և հունվարի 19-ին մահացած վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի հարազատներին և կիսում հայ ժողովրդի անսահման վիշտը»:
Բաքվի հայաթափումից անցել է 25 տարի: Այս ամբողջ ընթացքում Ադրբեջանում ցինիկաբար նենգափոխվում է 1990 թվականի «սև հունվարի» էությունը. փորձում են պատմության էջերից ջնջել Բաքվի բնիկ հայ ազգաբնակչության ցեղասպանության քաղաքականության հետքերը:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմինը խոր կսկիծով ստացավ Գյումրիում հունվարի 12-ին անմարդկային սպանդի հետեւանքով վիրավորված եւ 7 օր շարունակ կյանքի ու մահվան միջեւ պայքարող 6-ամսյա փոքրիկ Սերյոժայի մահվան բոթը: Մեր ողջ կազմակերպության անունից ցավակցում ենք եւ կիսում Ավետիսյան գերդաստանի, գյումրեցիների, մեր ողջ ժողովրդի վիշտը, ցավն ու բողոքը:
ՀՀԿ խմբակցությունն իր խորին ցավակցությունն է հայտնում Ավետիսյանների հարազատներին, գյումրեցիներին, հայ ժողովրդին փոքրիկ Սերյոժայի մահվան կապակցությամբ: Ցավոք, չհաջողվեց փրկել երեխայի կյանքը, և վերջին լույսը մարեց բոլորիս սրտերում:
Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` ԼՂՀ պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Սուրեն Փիլոսյանը հետմահու պարգեւատրվել է «Արիության համար» մեդալով։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հունվարի 20-ին մասնակցել է Դատական համակարգի աշխատողի օրվան նվիրված միջոցառմանը:
Կառավարության ղեկավարը կարևորել է տնտեսության զարգացման ուղղությամբ համակարգված աշխատանքների իրականացումը և հանձնարարել շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներին համատեղ աշխատել այդ ուղղությամբ:
Միասնաբար պիտի դիմակայենք այս ողբերգությանը, որ ցնցեց ամենքիս, նաև պատճառ դարձավ տագնապների ու հուզումների: Տոկունությամբ ու խոհեմությամբ տանենք այս վիշտը, զերծ մնանք ցնցումներից և ցավն ու սուգը հաղթահարենք առ Աստված հավատքով` հարգանքի մեր տուրքը մատուցելով լուսահոգի մեր հայրենակիցների հիշատակին:
Ցավով տեղեկացանք հունվարի 12-ին Գյումրիում ռուս զինծառայող Վալերի Պերմյակովի կողմից կատարված դաժան ոճրագործության զոհ գնացած Ավետիսյանների ընտանիքի ողջ մնացած վերջին անդամի` մանկահասակ Սերյոժայի մահվան մասին: Չնայած բժիշկների գործադրած ջանքերին` անմարդկային և անօրինակ այս հանցագործության հետևանքով ծանր վիրավորված փոքրիկի կյանքը, ցավոք, հնարավոր չեղավ փրկել:
Երեկ ուշ գիշեր խորհրդաժողովի կազմկոմիտեն որոշում կայացրեց՝ հետաձգել խորհրդաժողովի աշխատանքները: Փոխարենը նույն ժամին՝ 12.00-ին, հրավիրվածներն իրենց ցանկությամբ կարող են մասնակցել մոմավառության Աբովյանի սուրբ Հովհաննես եկեղեցում: Մենք մեր լուռ աղոթքն ենք հղելու առ Աստված ի հիշատակ Ավետիսյանների ընտանիքի:
Հանդիպման ընթացքում ՌԴ քննչական կոմիտեի նախագահ Ա. Բաստրիկինը նշել է, որ իրենք իրենց հայաստանյան գործընկերների հետ ունեն լիարժեք փոխըմբռնում և հստակ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի հայկական իրավապահ մարմինների կողմից իրականացվող քննությանը ՌԴ իրավասու կառույցների ցուցաբերած օժանդակությունը:
Հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտման արդյունքում՝ ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում մահացու հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 1995թ. ծնված Սուրեն Խաչիկի Փիլոսյանը:
Ցավոք սրտի, միլիոնավոր մարդկանց աղոթքներն ու բժիշկների ջանքերը անզոր եղան փրկելու փոքրիկի կյանքը:
«Սգում ենք ողջ հայ ժողովրդի հետ: Մինչև վերջին պահը մենք հույս ունեինք և աղոթում էինք Սերյոժա Ավետիսյանի համար, ում կյանքի համար պայքարում էին հայ և ռուս բժիշկները: Ցավոք, հրաշք տեղի չունեցավ, թեև մենք բոլորս դրան հավատում ու սպասում էինք: Երեխայի կորուստը մեծ ցավ է: Չկան խոսքեր, որոնք կմեղմեին այդ սարսափելի ողբերգության ցավ: Բայց նաև այս պայմաններում պետք է մարդ մնալ: Մեծամասնությունն ամեն ինչ հասկանում է: Սուգը դա վիշտն ու աղոթքն է»:
ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը, քննարկելով ստեղծված իրավիճակը և հաշվի առնելով Գյումրիում ոճրագործության զոհ դարձած Ավետիսյանների ընտանիքի փոքրիկի՝ Սերյոժա Ավետիսյանի մահվան հանգամանքը, գտնում է, որ պետք է հետաձգել հունվարի 20-ին նախատեսված խորհրդարանական լսումները:
Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ժամանակ քաղաքապետ Տարոն Մարգարյանը բազմաբնակարան բնակելի շենքերի տարածքում գործող զվարճանքի օբյեկտների աշխատանքի հետ կապված՝ հանձնարարել է ուսումնասիրել քաղաքացիների կողմից ստացված դիմում-բողոքներն ու, ըստ այդմ, համապատասխան քայլեր ձեռնարկել տվյալ օբյեկտների ժամը 24:00-ից հետո գործունեության թույլտվության տրամադրման կամ դրա դադարեցման ուղղությամբ:
«Խորը ցավով տեղեկացա, որ բժիշկներին այդպես էլ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժա Ավետիսյանի կյանքը: Վստահ եմ, որ արվեց հնարավոր ամեն ինչ, որ հունվարի 12-ին Գյումրիում տեղի ունեցած սարսափելի ոճրագործությունից փրկված փոքրիկն ապրի: Անշուշտ, գազանաբար սպանությունից հետո բոլոր սրտացավ մարդկանց միակ սփոսանքը փոքրիկ Սերյոժան էր, ում համար աղոթում էր ամբողջ հայ ժողովուրդը»:
«Ցավոք, մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը։ Ցավակցում եմ մեր ողջ ժողովրդին, ուժ և տոկոնություն եմ մաղթում բոլորիս»։
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մի շարք հարցեր, մասնավորապես, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում տիրող իրավիճակի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կողմից իրականացվող դիտարկումների վերաբերյալ:
Խորը ցավով տեղեկացա Ավետիսյանների ընտանիքի վերջին անդամի՝ փոքրիկ Սերյոժայի մահվան մասին: Հույսը, որ նա, արհամարելով ոճրագործությունը, կապրի և կվառի այդ ընտանիքի մարած լույսը, ավաղ չարդարացավ: Ցավակցում եմ հարազատներին, բարեկամներին և ևս մեկ անգամ շեշտում, որ հանցագործը պետք է խստագույնս պատժվի:
«Մեզ չհաջողվեց փրկել փոքրիկ Սերյոժայի կյանքը: Չնայած հայ և ռուս բարձրակարգ բժիշկների անսահման ճիգերին՝ մենք կորցրինք նրան: Հանգավ լույսը, որը Գյումրիի ոճրագործությունից հետո բոլորիս միակ սփոփանքն էր, որն անվերականգնելին գոնե ինչ-որ չափով լցնելու համար անելիք էր թողնում մեզ: Ավա՜ղ, չստացվեց, չնայած հնարավոր և անհնարին բոլոր ջանքերին՝ չստացվեց»:
Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում հունվարի 11-17-ը տեղի ունեցած Ժաուտիկովյան միջազգային օլիմպիադայում Հայաստանի դպրոցականները ցուցաբերել են աննախադեպ արդյունք: Հայաստանը ներկայացնող 12 դպրոցակնները նվաճել են 10 մեդալ` այդ թվում 1 ոսկի, 7 արծաթ և 2 բրոնզ: Սա Ալմաթիում տեղի ունեցած 11-րդ օլիմպիադան էր, որին մասնակցել են 15 երկրների 59 թիմեր` շուրջ 400 մասնակիցներով:
Երևանի «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի տնօրեն Նիկոլայ Դալլաքյանի տեղեկացմամբ` երեկ երեկոյան վեց ամսական Սերյոժա Ավետիսյանի առողջական վիճակը կտրուկ վատացել էր:
Վերջին օրերին ԶԼՄ-ներում ու սոցցանցերում լուրեր են շրջանառվում, որ ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանը լրագրողի հետ զրույցում ասել է, թե հունվարի 15-ին Գյումրիում տեղի ունեցած ակցիայի մասնակիցների 80-90 տոկոսը հարբած է եղել:
«Արդեն չորրորդ օրն է այստեղ եմ: Ռուսաստանի և Հայաստանի լավագույն բժիշկները գիշեր-ցերեկ աշխատում են: Երեխայի համար արվում է ամեն ինչ: Աշխարհի ոչ մի կլինիկայում ավելին չէին անի: Չկա նման մասնագետ, ով կարող էր խորհուրդ տալ և դիմած չլինեին: Այն, որ երեխան հիմա կենդանի է, դա արդեն հրաշք է»: