Ռուսաստանի Դաշնության գյուղատնտեսության նախարար Նիկոլայ Ֆյոդորովի հրավերով գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը եռօրյա այցով մեկնել է Մոսկվա:
«Վերջին տարիներին Հայաստանի եւ Չինաստանի միջեւ հարաբերություններն ավելի գործնական բնույթ են ստացել. իրականացվում են կոնկրետ ծրագրեր տարբեր՝ տնտեսական, կրթական, մշակութային ոլորտներում, որոնք նաեւ կոնկրետ արդյունքներ են տալիս»,- ընդգծեց փոխվարչապետը:
ՀՀ պետական բյուջեի եկամուտների 94.2%-ը ձևավորվել է հարկային եկամուտների և պետական տուրքերի, 5.6%-ը` այլ եկամուտների, 0.2%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսներին ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 684.7 մլրդ դրամ հարկային եկամուտներ և պետական տուրքեր, որոնք կազմել են իննամսյա ծրագրի 85.3%-ը: 2013 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 4.2%-ով կամ 27.7 մլրդ դրամով:
Շնորհակալություն հայտնելով հրավերի եւ ջերմ ընդունելության համար` Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը բարձր է գնահատել Վրաստանի հետ միջպետական հարաբերությունները՝ համոզմունք հայտնելով, որ հայ-վրացական հարաբերությունները վերընթաց են ապրում: Գալուստ Սահակյանը կարեւորել է միջխորհրդարանական կապերի դերը միջպետական հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանում բարձր են գնահատում Ձեր անձնական ներդրումը դաշնակցային փոխգործակցության ամուր հիմքի վրա զարգացող մեր երկրների ժողովուրդների բարեկամության բազմադարյա ավանդույթների բազմապատկման գործում: Այդ համատեքստում կարևոր նշանակություն եմ տալիս ձևավորված միջանձնային հարաբերություններին, որոնք, անկասկած, լրացուցիչ խթան են հանդիսանում հայ-ռուսական ռազմավարական գործընկերության հետևողական զարգացման համար:
Հանրապետության Նախագահը ողջունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի այցը, որը կրում է նպատակային բնույթ և կապված է վերջին շրջանում ՀԱՊԿ անդամ պետությունների սահմաններում նկատված լարվածության շիկացման, այդ թվում՝ ս.թ. օգոստոսին հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում իրավիճակի կտրուկ սրման հետ:
Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները 2014 թվականի հոկտեմբերի 06-ին՝ ժամը 10:30-ի սահմաններում, Երևան քաղաքի Հանրապետության փողոցում գտնվող Երևան քաղաքի դատախազության շենք մտնելու ժամանակ նկատել են երիտասարդ տղայի հետևից վազող և օգնություն կանչող երիտասարդ աղջկա:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը ս.թ. հոկտեմբերի 7-ին աշխատանքային այց կկատարի Փարիզ, ուր նախատեսված է նրա հանդիպումը Ֆրանսիայի ԱԳ նախարար Լորան Ֆաբիուսի հետ:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը կառավարության նիստերի դահլիճում մասնակցել է Ճարտարապետների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը:
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հերմինե Նաղդալյանը հանդիպել են Սյունիքի մարզի Սիսիանի, Գորիսի, Կապանի և Մեղրիի տարածաշրջանների համայնքների հանրակրթական, մարզական և երաժշտական դպրոցների ուսուցիչների հետ:
Հոկտեմբերի 3-ին Սյունիքի մարզպետարանում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Կապան համայնքի գործարարների հետ: Քննարկվեցին Կապանում գործարար միջավայրի բարելավման, գործարարության ընդլայնման և զարգացման, աշխատատեղերի ստեղծման հարցերը,ապրանքների իրացման ու արտահանման հնարավորությունները: Այս մասին տեղեկացնում են Սյունիքի մարզպետարանից:
Հաշվի առնելով հանձնաժողովի բացարձակ անգործությունը՝ ես կարծում եմ, որ վերջինիս գոյությունը զուտ ձևական բնույթ է կրում և չի ծառայում իր նպատակներին: Այդ պատճառով նպատակահարմար չեմ գտնում շարունակել իմ անդամակցությունը այդ հանձնաժողովին: Հետևաբար խնդրում եմ 2014 թվականի հոկտեմբերի 3-ից դադարեցնել իմ լիազորությունները ՀՀ ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում:
Խնդրում և պահանջում ենք, որպեսզի մեր երկրի՝ Վրաստանի իշխանությունների հետ բանակցություններում հասնեք նրան, որ բոլոր ջավախահայերին անխտիր, անկախ իրենց քաղաքական հայացքներից, տարիքից կամ այլ տարբերանշաններից, տրվի կացության իրավունքի փաստաթուղթ, որով վերջիններս կշարունակեն ապրել և արարել իրենց հարազատ ընտանիքներում:
Հոկտեմբերի 6-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Ղազախստանի ԱԳ նախարարի առաջին տեղակալ, «Ապագայի էներգիան» խորագրով ԷՔՍՊՈ-2017 Աստանայում կայանալիք միջազգային ցուցահանդեսի ազգային համակարգող Ռապիլ Ժոշիբաևին։
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 6-8-ը պաշտոնական այցով մեկնել է Վրաստանի Հանրապետություն:
Արցախի Նախագահը ողջունել է Բուրգ լե Վալանս և Շուշի քաղաքների միջեւ բարեկամության հռչակագրի ստորագրումը` համագործակցության այս ուղղությունը համարելով Արցախի և Ֆրանսիայի միջև կապերի ամրապնդման հիմքերից մեկը:
«Դյուցազն» որակավորման ամենամյա համաբանակային մրցույթի ընթացքում զինված ուժերի տարբեր զորամասերի զինծառայողները մրցել են լավագույնի տիտղոսին արժանանալու համար:
ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր Դիլիջանում ներկա գտնվեց քաղաքի հիմնադրման 470-ամյակի տոնական միջոցառումների շրջանակում կազմակերպված՝ երաժշտական դպրոցի վերակառուցված շենքի բացման արարողությանը:
Իրավիճակը ուսումնասիրելու, վտանգը վերացնելու, նոր քարաթափման հնարավորությունը կանխելու, միջպետական ճանապարհին անվտանգ երթևեկություն ապահովելու համար ճանապարհի վտանգված հատվածում էին ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության մասնագետները, ԱԻՆ փրկարար ծառայության, ոստիկանության պատասխանատուներ, ոլորտի այլ մասնագետներ։
ՀՀ պաշտպանության նախարարի կարգադրությամբ, ինչպես նաև ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի և Երևանի պետական համալսարանի 2013-2014թ. համագործակցության պլանի համաձայն, ԵՊՀ ուսանողների հետ կանցկացվեն հրաձգություն դասընթացներ:
ՊԲ առաջապահ զորամասերը համարժեք պատասխան են տվել հակառակորդի նախահարձակ գործողություններին և անհրաժեշտ քայլեր ձեռնարկել շփման ողջ երկարությամբ մարտական դիրքերի պաշտպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
Դուք կրթում ու դաստիարակում եք մեր հանրապետության ապագա քաղաքացիներին, գիտելիքների հետ միասին նրանց տալիս կյանքի առաջին դասերը, եւ հենց դրանից է նաեւ մեծապես կախված, թե ինչպիսին կլինի մեր հայրենիքի ու ժողովրդի ապագան: Դրանով իսկ դուք ձեր արժանի ավանդն եք բերում Արցախի անկախ պետականության կերտման, նրա զարգացման ու զորացման գործին:
Քոթոթները, որոնց անվանել են Խոսրով և Աստղիկ, ազատ են արձակվել «Խոսրովի անտառ» պետական արգելոցի պահպանության /բուֆերային/ գոտում: Այդ տարածքը շատ ավելի անվտանգ է կենդանիների համար, համեմատած այն տարածքի, որտեղից կենդանիները հայտնաբերվել էին:
Հոկտեմբերի 3-ը, հիրավի, պատմական իրադարձություն է, քանզի 24 տարի առաջ այդ օրն իրականություն դարձավ միլիոնավոր գերմանացիների վաղեմի երազանքը` Գերմանիայի երկու հատվածների վերամիավորումը: Այս առիթով հիշատակման է արժանի նաև մեկ այլ պատմական իրադարձություն` Բեռլինի պատի փլուզումը, որի 25-ամյա հոբելյանը նշվելու է այս տարի` նոյեմբերի 9-ին:
2010թ. հոկտեմբերի 1-ին դաժան ծեծի արդյունքում զոհվեց 20-ամյա Զարուհի Պետրոսյանը: Զարուհու դեպքը, անշուշտ, միակը չէր Հայաստանում, սակայն նախադեպային էր, քանի որ նպաստեց Հայաստանում ընտանեկան բռնության երևույթի տարածվածության մասին դիսկուրսի առաջացմանը, ԶԼՄ-ների կողմից մեր հասարակությունում թաքնված ընտանեկան բռնության դեպքերի վերծանմանն ու լուսաբանմանը, քաղաքացիների կողմից այդ երևույթի մասին իրազեկվածության բարձրացմանը:
«Զորահ» գինու գործարանից Հովիկ Աբրահամյանն ուղևորվել է համայնքի կենտրոնական հրապարակ՝ ռինդեցիների հետ միասին գյուղի տոնը նշելու նպատակով: Վարչապետը շնորհավորել է գյուղացիներին տոնի առթիվ՝ նշելով, որ կառավարությունն ուշադրության կենտրոնում է պահում համայնքների համաչափ զարգացման խնդիրը:
‹‹ԴիջիԹեք Էքսպո -2014 » ամենամյա տեխնոլոգիական ցուցահանդեսին ՀՀ տարածքային կառավարման նախարարությունը, ‹‹Տեղեկատվական համակարգերի զարգացման եւ վերապատրաստման կենտրոն» ՀԿ-ի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ համատեղ ներկայացրեց Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգը (ՀԿՏՀ):
Հարգելի պարոն Ջիգարխանյան, շնորհավորում եմ Ձեզ ծննդյան օրվա առթիվ: Օժտված լինելով ստեղծագործական մեծ ներուժով ու տաղանդով՝ Դուք դեռ խորհրդային տարիներից սկիզբ առնող արգասաբեր գործունեությամբ եւ տպավորիչ արվեստով տասնամյակներ շարունակ հայկական ու ռուսաստանյան մշակույթի անբաժանելի մասն եք:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին ՀՀ օրենքը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի մաթեմատիկական մեքենաների գիտահետազոտական ինստիտուտի «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում ներկա է գտնվել «ԴիջիԹեք էքսպո-2014» տեխնոլոգիական ցուցահանդեսի բացմանը: