Գյումրիում տեղի ունեցած միջադեպի հետևանքով Ավստրիական հիվանդանոց է տեղափոխվել մինչև 1 տարեկան տղա երեխա, որին վիրահատել են:
Երկու ուղղությամբ էլ, ՊԲ առաջապահ ստորաբաժանումները ժամանակին հավաստանշելով ադրբեջանական հատուկ ջոկատայինների առաջխաղացումը, դիմել են կանխարգելիչ գործողությունների և նրանց հետ շպրտել ելման դիրքեր:
Հունվարի 10-ին և լույս 11-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տակավին նկատվել է հրադադարի պահպանման ռեժիմի խախտումների աճ:
Հունվարի 11-ին արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը Փարիզում մասնակցեց ահաբեկչության և անհանդուրժողականության դեմ պայքարում միջազգային հանրության միասնությունը խորհրդանշող միասնության երթին՝ նվիրված Ֆրանսիայի մայրաքաղաքում հունվարի 7-9-ը իրականացված ահաբեկչությունների զոհերի հիշատակին։
Հայաստանի տնտեսվարողները նախկին տարիների համեմատ անցած տարի ավելի բարեխիղճ են գտնվել. ապրանքների առաքման կամ տեղափոխման ժամանակ ուղեկցող փաստաթղթեր ավելի շատ են տրամադրվել:
ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 9-ին այցելել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանատուն՝ իր ցավակցությունը հայտնելու ֆրանսիացի ժողովրդին «Շառլի Էբդո» պարբերականի խմբագրությունում իրականացված ահաբեկչության կապակցությամբ:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանն այսօր շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ ժողովրդական արտիստ Օֆելյա Համբարձումյանին՝ ծննդյան 90-րդ տարեդարձի կապակցությամբ
Հունվարի 8-ին և լույս 9-ի գիշերը, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում, նախորդ օրերի համեմատ, նկատվել է լարվածության նվազման միտում:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՊՆ ղեկավար կազմի և ԶՈՒ բարձրաստիճան սպայակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ, հունվարի 8-ին ձմեռային զորակոչի մեկնարկի կապակցությամբ այցելել է Հանրապետական Կենտրոնական հավաքակայան` 2015թ. ձմեռային զորակոչի շրջանակում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու նպատակով:
ՀՀ քննչական կոմիտեի Երեւանի քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` Ավստրալիայի քաղաքացի Գայե Ջոշարիին Երեւանում վրաերթի ենթարկելու դեպքի առթիվ:
Հունվարի 8-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է խորհրդակցություն, որը վարել է պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը:
ՊԲ առաջապահ զորամասերը շփման գծի ողջ երկայնքով վստահորեն իրականացնում են մարտական հերթապահություն և անհրաժեշտության դեպքում դիմում համապատասխան գործողությունների:
Խստորեն դատապարտում ենք ահաբեկչությունն իր բոլոր դրսևորումներով և վերահաստատում մեր հանձնառությունը հետևողականորեն շարունակելու պայքարը միջազգային ահաբեկչության դեմ:
Մեր ցավակցություններն ու զորակցությունն ենք հայտնում բարեկամ Ֆրանսիայի ժողովրդին, իշխանություններին, «Charlie Hebdo» պարբերականի խմբագրությանը և զոհվածների հարազատներին:
Հանձնուքում թաքցնելու միջոցով «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալներին թմրամիջոց իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում մեղադրանք է առաջադրվել դատապարտյալ Իսաջանյանին:
ՊԲ առաջապահ զորամասերի կողմից ձեռնարկված պատասխան գործողությունների արդյունքում՝ հակառակորդի դրսևորած ակտիվությունը կասեցվել է:
Նախագահ Սերժ Սարգսյանը և տիկին Ռիտա Սարգսյանն այսօր ներկա են գտնվել Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության տոնի առթիվ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մատուցված պատարագին:
Հունվարի 6-ին` Սուրբ ծննդյան և Աստվածահայտնության տոնի կապակցությամբ տոնական սուրբ պատարագ է մատուցվել առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում: Հանդիսավոր պատարագը մատուցվել է Այրարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոսի հանդիսապետությամբ:
Հակառակորդի ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ ստորաբաժանումները դիմել են պատասխան գործողությունների, որի արդյունքում շարքից հանվել է ադրբեջանական զինուժի առնվազն երեք զինծառայող:
2015թ. հունվարի 4-ին` ժամը 02:05-ին «Արմենիա» բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել, որ նույն օրը` ժամը 01:25-ին, բուժօգնության է տեղափոխվել քաղաքացի Գ.Հովսեփյանը՝ «կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թորակոաբդոմինալ թափանցող վերքեր՝ սրտի, ստոծանու և հաստ աղիքի վնասով» մարմնական վնասվածքներով:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան մայրաքաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցում ներկա է գտնվել Սուրբ Ծննդյան Ճրագալույցի պատարագին:
Իրադրությունը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում մնում է լարված և հակառակորդը շարունակում է ինտենսիվ կերպով խախտել հրադադարի պահպանման ռեժիմը առաջնագծի ողջ երկայնքով:
Բացի հրաձգային զինատեսակներից հակառակորդը հակամարտ զորքերի շփման գծի տարբեր հատվածների ուղղությամբ կիրառել է նաև 60մմ ականանետեր /7 արկ/ և ՌՊԳ-7 տիպի նռնականետեր /14 արկ/:
Ս.թ. հունվարի 2-ին և 3-ին ղարաբաղա-ադրբեջանական ուժերի շփման գծում, հակառակորդի կողմից ԼՂՀ պաշտպանության բանակի հարավային և արևելյան դիրքերի ուղղությամբ տեղի են ունեցել դիվերսիոն-հետախուզական խմբերի ներթափանցման փորձեր:
Այս հերթական սադրանքով Բաքուն շարունակում է իրագործել ուժի կիրառման վերաբերյալ Ադրբեջանի ղեկավարության անդադար սպառնալիքները, որոնք հնչեցվում են այդ երկրի ղեկավարության անգամ ամանորյա ելույթներում։
Անցնող տարում մենք շարունակեցինք մեր ընթացքը, շարունակեցինք կառուցել, շարունակեցինք նորոգվել ու զարգանալ որպես հասարակություն և որպես պետություն: Խոստովանենք, որ այդ ամենն արվում էր բարդ աշխարհաքաղաքական պայմաններում:
Աշխարհում տիրող բարդ իրավիճակն իր ազդեցությունն է ունեցել նաեւ մեր երկրի վրա, հատկապես` տնտեսական դաշտում: Սակայն, պետք է նշեմ, որ այս բոլոր դժվարություններով հանդերձ` մեզ հաջողվել է ապահովել սոցիալ-տնտեսական կայուն զարգացում:
Հայաստանի Հանրապետության Նախագահ, Հայաստանի զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հետ այսօր այցելել է հանրապետության հարավ-արևմտյան հատվածի սահմանագիծը պահող պաշտպանական տեղամասերից մեկը:
Տարեմուտի այս վերջին ժամերին ցանկանում եմ շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ուղղել Հայաստանի Հանրապետության ողջ ժողովրդին, արցախցիներին, աշխարհասփյուռ հայությանը: Թո՛ղ գալիք՝ 2015 թվականը մեր պետության համար լինի խաղաղության և ստեղծագործ աշխատանքի տարի:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն Ամանորի նախօրեին այցելել է Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ համայնք և պաշտպանական դիրքեր: Կառավարության ղեկավարը նախ հանդիպել է Այգեհովիտի բնակիչներին՝ շնորհավորել գալիք տոների առթիվ, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին և ծանոթացել առկա խնդիրներին: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ վերջին ամիսների ընթացքում իշխանությունները լուրջ քայլեր են իրականացրել՝ բարելավելու սահմանամերձ համայնքներում ապրող ազգաբնակչության սոցիալտնտեսական պայմանները: «Պետությունը՝ հանրապետության նախագահի գլխավորությամբ, կառավարության հետ միասին կանգնած է մեր սահմանապահ ազգաբնակչության թիկունքին: Յուրանաքչյուր տարի պետբյուջեից մեծ ֆինանսական ռեսուրսներ ենք ուղղելու սահմանապահ համայնքների խնդիրների լուծմանը: Մենք ապրում ենք յուրաքանչյուր սահմանապահ համայնքի, նրա ընտանիքի հոգսերով, ժամանակի ընթացքում, տարեց-տարի բարելավելու ենք ձեր հնարավորություններն ու սոցիալտնտեսական պայմանները: Մենք ձեր կողքին ենք»,- ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետն ընդգծել է, որ հաջորդ տարի ևս կառավարությունն ամեն ինչ անելու է՝ երկրի տնտեսությունն ակտիվացնելու և զարգացնելու համար, ինչն էլ կնպաստի մեր ժողովրդի բարեկեցիկ կյանքի ապահովմանը: Այգեհովիտցիները շնորհակալություն են հայտնել վարչապետին՝ Ամանորի նախօրերին իրենց այցելելու և Այգեհովիտը Հայաստանի սահմանամերձ համայնքների թվում ներառելու համար, ինչը տեղի բնակչությանը հնարավորություն կտա օգտվել տարբեր սոցիալական ծրագրերից: Բնակիչները վարչապետի առջև բարձրացրել են նաև դեպի իրենց համայնք ձգվող ավտոճանապարհի հիմնանորոգման հարցը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ կհանձնրարի ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը՝ ուսումնասիրել խնդիրը և ներկայացնել դրա լուծման համանապատասխան առաջարկ: Այնուհետև վարչապետ Աբրահամյանն ուղևորվել է սահմանապահ դիրքեր, ծանոթացել սահմանում առկա իրավիճակին, զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններին, ճաշել նրանց հետ, զրուցել նրանց հետաքրքրող հարցերի շուրջ: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Հայոց բանակի զինծառայողներին գալիք տոների կապակցությամբ և մաղթել ուժ, կորով, համբերություն: «Մեր սահմաններն ամուր ձեռքերում են և ես հպարտ եմ, որ ունենք նման զինվորներ ու սպաներ: Նրանք մեզ պարտավորեցնում են, որպեսզի կառավարությունն ավելի լավ աշխատի: Ամեն անգամ զորամասեր, դիրքեր այցելելով ևս մեկ անգամ համոզվում եմ, որ ունենք տարածաշրջանի ամենահզոր, մարտունակ բանակը և մենք բոլորս նրա կողքին ենք»,- լրագրողների հետ զրույցում նշել է վարչապետը: Կառավարության ղեկավարն ընդգծել է, որ անկախության տարիների ընթացքում մեր երկրի ամենակարևոր ձեռքբերումներից մեկը հզոր, ամուր, կուռ բանակի ստեղծումն է, որը մեր պետության և Արցախի անվտանգության հիմնական երաշխավորն է: Անդրադառնալով Քարվաճառ ներխուժած դիվերսանտների նկատմամբ սահմանված դատավճռին՝ Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այն արդար է և նրանք կկրեն իրենց արժանի պատիժը: Վարչապետի խոսքով՝ այսուհետ ևս բոլորը կիմանան, որ հայ ժողովրդի նկատմամբ ցանկացած ոտնձգություն կստանա իր արժանի պատասխանը: Հովիկ Աբրահամյանը համոզմունք է հայտնել, որ հետզհետե մեր հակառակորդը կհասկանա, որ ուժով, պատերազմով հաջողություն չի արձանագրելու և Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես խաղաղ բանակցությունների միջոցով: Ավարտելով այցը պաշտպանական դիրքեր՝ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել բոլոր զինծառայողներին՝ անձնվեր ծառայության համար և մաղթել հաջողություն, երջանկություն և խաղաղություն: Սահմանապահ դիրքերի զինծառայողները վարչապետի կողմից ստացել են նվերներ: