Ոստիկանությունը նախազգուշացնում է

Ազատության հրապարակում շարունակվում է անօրինական հավաքը, որը Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը դիտում է որպես հունիսի 22-ի լույս 23-ի գիշերը Բաղրամյան պողոտայում դադարեցված հավաքը վերսկսելու փորձ:

Հավաքի կազմակերպիչները փորձել են երթ իրականացնել:

Ոստիկանությունը նախազգուշացնում է, որ հասարակական կարգի խախտման ցանկացած փորձի պարագայում ոստիկանության արձագանքը լինելու է օրենքի սահմաններում՝ իրավիճակին համարժեք:

Հավաքի մասնակիցներին խնդրում ենք՝ զերծ մնալ օրինականության ցանկացած խախտումներից, այդ թվում` ոստիկանության օրինական պահանջները չկատարելուց և անհնազանդության դրսևորումներից:

Հավաքի կազմակերպիչներին կրկին հիշեցնում ենք, որ նրանք անձնական պատասխանատվություն են կրում հավաքի մասնակիցների իրավունքների և անվտանգության ապահովման համար:

Կազմակերպիչներին հորդորում ենք` քաղաքացիներին չտանել ոստիկանության հետ բախումների, զգացմունքային բնույթի շահարկումներով արհեստականորեն չապակայունացնել իրավիճակը:

Հիշենք, որ բոլորս նույն երկրի քաղաքացիներն ենք և պատասխանատու ենք ոչ միայն միմյանց, այլև երկրի անվտանգության և ապագայի համար:

ՀՀ ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930