ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշել է երեք տարի ժամկետով թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` ՀՀ կառավարության սահմանած պրեկուրսորների ներմուծման գործունեության արտոնագիր տալ Արտաշատի «Արարատ գրուպ» ՍՊԸ-ին:
Սեռական առողջությունը ոչ միայն այս կամ այն հիվանդության կամ հիվանդագին վիճակի բացակայությունն է, որը կարող է առաջացնել սեռական խանգարում, այլև սեքսուալության ֆիզիկական, էմոցիոնալ, հոգեկան և սոցիալական բարեկեցությունը:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորած պատվիրակությունը շարունակում է գտնվել Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում և բազմաթիվ հանդիպումներ անցկացնել Չինաստանի բարձրագույն իշխանության ներկայացուցիչների, Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև երկրի տարբեր ոլորտներ ներկայացնող խոշորագույն ընկերությունների ղեկավարների հետ:
Գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը հանդիպումներ է ունեցել Հունաստանի ազգային պաշտպանության գլխավոր շտաբի պետ, գեներալ Կոստարակոսի և Հունաստանի Ազգային պաշտպանության ալտերնատ նախարար տիկին Ֆոֆի Գենիմատայի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր:
«Մենք ամուր կանգնած ենք բոլոր նրանց դեմ, ովքեր խախտում են միջազգային իրավունքը, բռնակցում են այլ պետություններին պատկանող տարածքներ կազմ ռազմական աջակցություն են ցուցաբերում այլ պետություններում անջատականություն ստեղծելու համար»,- նշել է Գաուկը:
ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Արագածոտնի մարզ: Նախարարի այցը մեկնարկել է Աշտարակ քաղաքից, որտեղ Սերգո Կարապետյանը մարզպետ Սարգիս Սահակյանի ուղեկցությամբ շրջել է խնձորի այգիներում, զրուցել գյուղացիների և այգետերերի հետ: Շրջայցի ընթացքում նախարարը հավաստիացել է, որ ընթացիկ տարում համայնքում խնձորի բարձր բերք է սպասվում:
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի մոտ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են գործարար միջավայրի բարելավման, տնտեսական հավասարաչափ զարգացման և երկրում տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացման նպատակով ՀՀ գերատեսչությունների կողմից առաջարկվող մի շարք միջոցառումներ:
Պետբյուջեից հատկացված 676 մլն դրամով համայնքում վերակառուցվել է Շիրակացի փողոցի թիվ 5 շենքը՝ երկրաշարժի հետեւանքով անօթեւան մնացած ընտանիքների բնակարանային խնդիրների լուծման նպատակով: Եւս 20 մլն դրամ հատկացվել է շենքի ջեռուցման եւ գազիֆիկացման համար:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի որոշմամբ՝ Հայկ Հարությունյանն ազատվել է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության պետի պաշտոնից:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր երեկոյան աշխատանքային այցով կմեկնի Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն:
ՉինաստանիԿոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այս oրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 3-ին ընդունել է «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանին:
Համաձայն ՊԲ օպերատիվ տվյալների, օգոստոսի 24-ից 30-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 250 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 2000 կրակոց:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.
Այցելության նպատակը ՀՀ ՊՆ N զորամասի պահպանության տարածքում ինժեներասակրավորական աշխատանքներ կատարելիս ականի պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վիրավորումներ ստացած փոխգնդապետ Լեռնիկ Բաբայանին, կապիտան Վահագն Սարգսյանին, լեյտենանտ Հովհաննես Կոթինյանին և պայմանագրային զինծառայող, շարքային Անդրանիկ Բաբայանին տեսակցելն էր:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է ՀՀ առողջապահության նախարարության Վ. Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն, հանդիպել կենտրոնի տնօրեն, ԳԱԱ թղթակից անդամ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայրապետ Գալստյանին և բուժանձնակազմին:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի, Արցախի Հանրապետության հռչակման 23-րդ տարեդարձին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Վերածննդի հրապարակից հանդիսավոր քայլերթով այցելել է Ստեփանակերտի հուշահամալիր:
Հանուն ազատության մղած պայքարի ընթացքում Արցախի անկախության նվաճումը հայոց պատմության մեծագույն ձեռքբերումներից է, որը հնարավոր դարձավ հայության բոլոր հատվածների միասնականության, հայ զինվորի անպարտ ոգու և ինքնուրույն իր ճակատագիրը տնօրինելու հայ ժողովրդի հաստատուն կամքի դրսևորման շնորհիվ:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն այսօր հպարտորեն կարող է կանգնել աշխարհի բոլոր այն երկրների շարքում, որոնք շահեկանորեն տարբերվում են իրենց կազմակերպվածությամբ, հզոր բանակով և պետական կուռ կառույցներով:
Ֆինանսների նախարարությունը օգոստոսի 21-30-ը շարունակել է հարկային կարգապահության համապատասխան ցուցանիշների բարելավման պահանջը չընդունած կամ ոչ հիմնավոր բացատրություններ ներկայացրած հարկ վճարողների նկատմամբ շրջանառությունների և գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման և մյուս ուղղություններով տարվող հարկային հսկողության աշխատանքները:
Սեպտեմբերի 1-ին Ստեփանակերտ է ժամանել Լիտվայի Հանրապետության խորհրդարանի՝ Սեյմասի՝ Արցախի Հանրապետության հետ բարեկամության խմբի պատվիրակությունը: Պատվիրակության կազմում էին խմբի նախագահ Դալիա Կուոդիտեն, անվանի քաղաքական գործիչ ու լրագրող Րիմվիդաս Վալատկան:
ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը Գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ սեպտեմբերի 1-ին այցելեց Կենտրոն վարչական շրջանի թիվ 33 և 39 հիմնական դպրոցներ:
Աշխատանքային այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր առավոտյան ԼՂՀ Նախագահ Բակո Սահակյանի հետ այցելել է Ստեփանակերտի «Մետաքսկոմբինատ» ՍՊԸ, ծանոթացել ընկերության ընթացիկ գործունեությանն ու հետագա ծրագրերին:
«Դպրոցները հանրապետության պաշտպանական ամրությունների բնագծերն են»,- ասել է մեծերից մեկը: Սա առավել քան ճշտորեն վերաբերում է մեր երկրին, մեր իրականությանը: Իմ ու յուրաքանչյուր զինվորականի համար դասարանը վաղվա դասակն է, դպրոցը` վաղվա խոշոր ստորաբաժանումը, որովհետև այսօրվա դպրոցականն է Հայկական բանակի վաղվա օրը, և, ի վերջո, բանակն է դպրոցի շարու¬նա¬կությունը: Հայտնի արտահայտություն կա՝ «Բանակը կյանքի դպրոց է»:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի առթիվ Արարատի մարզում՝ Մասիս քաղաքում և Վարդաշեն համայնքում մասնակցել է նորակառույց և հիմնանորոգված դպրոցների բացմանը:
Հայ ժողովուրդն ուսումնատենչ ժողովուրդ է և իր պատմության բոլոր շրջափուլերում աչքի է ընկել կրթության և դպրոցի հանդեպ հատուկ վերաբերմունքով՝ այն համարելով ազգի գոյատևման հիմնական գրավականներից մեկը:
«Գիտելիքն անգնահատելի արժեք է։ Միայն սովորելով, գիտելիքների լուրջ պաշար ձեռք բերելով հնարավոր կլինի իրականացնել պատանեկան երազանքներից հառնող բարձր նպատակները։ Այս ամենն առավել ևս կարևորվում է ներկայումս, երբ բանիմաց անհատը դառնում է հասարակության շարժիչ ուժը»։
Մեր երկրի հաջողություններն ակնառու են դառնում միջազգային դպրոցական օլիմպիադաներում մեր աշակերտների արձանագրած հաղթանակների շնորհիվ:
Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով մեկնել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն: Այս մասին տեղեկացնում են Նախագահի մամուլի գրասենյակից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Լիտվայի Հանրապետության սեյմասի (խորհրդարանի) պատգամավոր, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հետ Լիտվայի սեյմասի բարեկամության խմբի նախագահ Դալիա Կուոդիտեին և նրա գլխավորած պատվիրակությանը: