Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 30-ին Վաշինգտոնում հանդիպումներ է ունեցել «Ամերիկայի հայկական համագումար» կազմակերպության ղեկավար անդամների, «Հայ դատի» գրասենյակի և ԱՄՆ արևելյան ափի ՀՅԴ ղեկավարության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանը ելույթ է ունեցել ԱՄՆ Կոնգրեսում կազմակերպված ընդունելության ժամանակ:
ՀՀ առողջապահության նախարարությունը ՀՀ արտաքին գործերի նախարարության օժանդակությամբ` դիվանագիտական խողովակով, պաշտոնական հարցում է կատարել Չիլիի առողջապահության նախարարությանը, թե երկրում ցորենի ալյուրը ֆոլաթթվով և երկաթով հարստացնելու համակարգը ներդնելուց հետո, արդյո՞ք, գրանցվել է քաղցկեղով հիվանդացության աճ, և որևէ պատճառահետևանքային կապ գոյություն ունի՞ քաղցկեղով հիվանդացության աճի և ալյուրի հարստացման միջև:
ՀՀ քննչական կոմիտեի Աբովյանի քննչական բաժնում քննվող քրեական գործի նախաքննության ուսումնասիրությամբ պարզվել է, որ հանցանք կատարելու կասկածանքով ոստիկանության հիշյալ բաժին բերման ենթարկված Աղասի Ֆ.-ի վերաբերյալ կազմված արձանագրության մեջ ոստիկանության ծառայողները մտցրել են ակնհայտ կեղծ տեղեկություններ:
Քաղաքացի Գագիկ Ա.-ն հաղորդում է տվել այն մասին, որ 2015 թվականի սեպտեմբերի 3-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում, հյուրանոցի մոտից իրեն բերման ենթարկող ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել իր նկատմամբ, որի ընթացքում հրել և հարվածներ են հասցրել մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ և ֆիզիկական ուժեղ ցավ:
ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին շնորհակալություն է հայտնել ՀՀ կառավարությանը սերտ փոխգործակցության համար և ընդգծել վարչապետ Աբրահամյանի հետևողականությունն ու նպատակամղվածությունը՝ ծրագրի մշակման և իրականացման գործում:
Հունիսի 6-ին՝ ժամը 20:00-ի սահմաններում, 26-ամյա երիտասարդը տանը կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է փաստական ամուսնական հարաբերությունների մեջ գտնվող կնոջ հետ, որի ընթացքում վերջինիս հրել-գցել է գետնին և ոտքով հարվածներ է հասցրել որովայնին։ Հարվածների հետեւանքով վնասվել է կնոջ փայծաղը՝ պատճառելով ծանր մարմնական վնաս։ Կինը վիրահատվել է «Համալսարանական թիվ 1» հիվանդանոցում, որտեղ հեռացվել է նրա փայծաղը։
ՀՀ մշակույթի նախարարությունը խոր վշտով տեղեկացնում է, որ ս. թ. սեպտեմբերի 30-ին, Ֆրանսիայի Մարսել քաղաքում, երկարատև հիվանդությունից հետո՝ 80 տարեկանում կյանքից հեռացել է ՀԽՍՀ ժողովրդական արտիստ, Պատվո շքանշանակիր, ֆրանսահայ ճանաչված ջութակահար, մանկավարժ Ժան Տեր-Մերկերյանը:
Սեպտեմբերի 30-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը ընդունել է Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտող Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին:
Խորհրդարանի նախագահը նշել է, որ հրադադարի ռեժիմը խախտելու եւ հակամարտության գոտում իրադրությունը սրելու Ադրբեջանի արկածախնդրությունը վերջին օրերին դրսեւորվել է աննախադեպ լկտիությամբ: Աշոտ Ղուլյանը ընդգծել է, որ պարբերական զգուշացումներն ու ահազանգերը միջազգային հանրության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, նրա Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից բավարար ընկալման չեն արժանանում, ինչի հետեւանքով ադրբեջանական կողմի գործողությունները գնալով ավելի են մոտենում վտանգավոր եզրագծին:
ՀՀ գլխավոր դատախազի հրամանով՝ Արագածոտնի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հակոբ Սմբատի Մարտիրոսյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից` անձնական դիմումի համաձայն:
Սեպտեմբերի 29-ին՝ ժամը 12:25-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Կոշ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, զննության են ենթարկել բնակելի գոտի մուտք գործող աղբատար մեքենան, ինչի արդյունքում վարորդի խցիկից հայտնաբերել են 77 գրամ կանաչավուն զանգված:
Պարզվել է Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ «հեպատիտ C»-ով վարակվելու եղանակը: Մանրամասնում է քննիչը:
2015թ. սեպտեմբերի 30-ին կայացավ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հանդիպումը Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան պարոն Իվան Վոլինկինի հետ` ՌԴ դեսպանության նորանշանակ ռազմական և ռազմաօդային կցորդի հավատարմագրման կապակցությամբ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանը հրաման է ստորագրել` «Հայաստանի Հանրապետության 2015/2016 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, հեռակա ուսուցմամբ տեղերը բաշխումը հաստատելու» մասին: Համաձայն հրամանի` ՀՀ բուհերին և գիտական կազմակերպություններին ընդհանուր առմամբ տրամադրվել է 239 տեղ:
Սեպտեմբերի 29-ին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովն ընդունեց ՀՀ Պաշտպանության ռազմավարական վերանայման գործընթացին աջակցող ԱՄՆ խորհրդատվական խմբին:
Օպերատիվ տվյալներով` Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ արտադրվել է շուրջ 167 000 տոննա խաղող, որից 129 000 տոննան մթերվել է։
Սեպտեմբերի 29-ին և լույս 30-ի գիշերը հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 100 անգամ, տարբեր տրամաչափի հրաձգային և հրետանային զինատեսակներից, հայ դիքրապահների ուղղությամբ արձակելով ավելի քան 1700 կրակոց` այդ թվում շուրջ 160 կրակոց 60, 82 և 120 մմ ականանետերից, ՀԱՆ-17 և ՌՊԳ-7 տիպի նռնականետերից, ինչպես նաև 4 կրակոց` TP-107 հրթիռահրետանային կայանքից:
ՍԱՊԾ ղեկավարը տնտեսավարողներին աջակցելու պատրաստակամություն հայտնեց՝ ընդգծելով, որ մսամթերքի արտահանման սահուն ընթացքն ապահովելու համար մինչև սահմանին հասնելն է պետք համագործակցել Ծառայության մասնագետների հետ, անհրաժեշտ տեղեկատվություն և խորհրդատվություն ստանալ փաստաթղթերի ձևակերման, սերտիֆիկացման գործընթացի և այլ հարցերի վերաբերյալ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը սեպտեմբերի 30-ին շնորհավորական ուղերձ է հղել Աբխազիայի Հանրապետության Նախագահ Ռաուլ Խաջիմբային:
Տեղի ունեցած հանդիպումների ընթացքում քննարկվել են ՀՀ կիբեր անվտանգության ծրագրի մշակման և ՀՀ ՊՆ և այլ շահագրգիռ գերատեսչությունների կիբերանվտանգության ոլորտում համապատասխան անձնակազմի պատրաստության գործում «Մայքրոսոֆթ» ընկերության կողմից հնարավոր աջակցությանն առնչվող հարցերը:
ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը մտահոգություն է հայտնել ստեղծված լարված իրավիճակի կապակցությամբ` կարևորելով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ խնդրի կարգավորումը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի քառորդդարյա տարեդարձը, իրավամբ, նշանակալի իրադարձություն է հայաստանյան մարզաշխարհի համար: Իր գործունեությունը սկսելով դեռևս անցած դարի դժվարին 90-ականներին՝ ՀԱՕԿ-ը հետզհետե զարգացել և կայացել է՝ վերածվելով հզոր կառույցի:
«Ավարտելով խոսքս՝ մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիդ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Ազգային տոնի առթիվ: Թող հայ և չին ժողովուրդները բարեկամության և խաղաղության մթնոլորտում արարեն և զարգանան՝ միասին իրականացնելով ապագայի իրենց ծրագրերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 28-ի երեկոյան Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի անունից` ի պատիվ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 70-րդ նստաշրջանին մասնակցող երկրների պատվիրակությունների ղեկավարների տրված ընդունելությանը:
Աշխարհահռչակ բռնցքամարտիկ Արթուր Աբրահամը գնել է «Յունիբանկի» բաժնետոմսերի մի որոշ մասը։ Մեր տեղեկությունը հաստատեց նաև նրա խոսնակ Սիրան Գրիգորյանը։ Թե քանի տոկոս և ինչ պայմաններով, մեզ փոխանցեցին. «Այո, Արթուր Աբրահամն ամիսներ առաջ բանկի մի փոքր մասի բաժնետոմսեր է ձեռք բերել, բայց ավելին չի ցանկանում պատասխանել»։ Հիշեցնենք, որ «Յունիբանկը» փակ բաժնետիրական ընկերություն է, իսկ Արթուր Աբրահամը «Յունիբանկ» ՓԲԸ նախագահ Վարդան Աթայանի սանիկն է։
«Կա՞ որևէ բանական արարած, ով կարող է որևէ չխեղված տրամաբանություն ցույց տալ նման վայրագության մեջ: Մեզ համար արդեն ակնհայտ է՝ Ադրբեջանի ղեկավարությունը անդառնալիորեն կորցրել է ոչ միայն իրականության զգացողությունը, այլև մարդկային բոլոր նորմերը»:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Նյու Յորքում հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի (Ռուսաստան), Ջեյմս Ուորլիքի (ԱՄՆ), Պիեռ Անդրիոյի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ:
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով իրականացված մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են Քաջարանի բժշկական կենտրոնում բուժվող հիվանդների՝ հեպատիտ C-ով վարակվելու հանգամանքները, եղանակը, պատասխանատու անձանց շրջանակը։ Ձեռք բերված ապացույցների հիման վրա 5 անձի մեղադրանք է առաջադրվել։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում են ձեռնարկվել անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ Գորիսի «Սդղի գյոլ» կոչվող տարածքում Հարություն և Մուշեղ Զաքարյան եղբայրների նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ բացահայտումն ապահովելու համար։