
Գյումրիի քաղաքապետարանը վստահեցնում է՝ քաղաքում տարօրինակ ոչինչ չի կատարվում

Ի պատասխան մամուլում հրապարակված այն տեղեկությունների, թե Գյումրիում առանց իրազեկման դադարեցվել է գազամատակարարումը, քաղաքում պարեկա-պահակային ծառայություն են իրականացնում ռուս զինվորականները և որ ռուսական բանակում ծառայողներն ընտանիքներին տեղափոխում են Հայաստանից՝ տեղեկցնում ենք.
Գյումրիում գազամատակարաման դադարեցումը պայմանավորված է եղել պլանային աշխատանքներով, որի համար ազգաբնակչությունը տեղակացված եղել է հայտարարությունների միջոցով: Ինչպես և միշտ, այսօր էլ քաղաքում մեքենաներ են շրջում, կարգավորված երթևեկության կանոններով: Ինչ վերաբերում է ընտանիքներին տեղափոխման հարցին, ապա դա բնականոն երևույթ է, մարդիկ ընտանիքներով և տեղափոխվում են Հայաստանից Ռուսաստան և Ռուսաստանից ետ վերադառնում Հայաստան: Խոսքը չի վերաբերվում միայն ռուսական բանակում ծառայողների ընտանիքներին:
Գյումրու քաղաքապետի մամուլի ծառայություն