Հաճախ այդ երեխաները քնելու տեղ չեն ունենում: Ոչ մեկը բարոյական իրավունք չունի այդ դաստիարակից պահանջել ավելին, քան երեխաների անվտանգությունն ապահովելն է, որի համար էլ են շնորհակալ լինում ծնողները: Մանկապարտեզների որոշ տնօրեններ էլ օգտվելով այս վիճակից՝ որոշ դեպքերում ստիպված «լավություն» են անում:
Արտաշես Ա.-ի հաղորդման հիման վրա՝ խոշտանգման դեպքի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:
Ս.թ. սեպտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դավիթ Տոնոյանը հանդիպում ունեցավ Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար, խորհրդական Դիրկ Լորենցի հետ:
2015թ. սեպտեմբերի 7-ին՝ ժամը 09:55-ի սահմաններում, Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոցից հաղորդում է ստացվե, որ Երևան քաղաքի Մելիք Ադամյան փողոցից՝ Կառավարության շենքի մոտից, աջ հոնքային շրջանի հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել 1983թ. ծնված Լ.Հովհաննիսյանը:
2015թ. սեպտեմբերի 6-ին՝ ժամը 01:45-ի սահմաններում, N զորամասի պահպանության տակ գտնվող մարտական դիրքում հայտնաբերվել է նույն զորամասի ժամկետային զինծառայող շարքային Նարեկ Արտյոմի Հարությունյանը՝ ստորին ծնոտի շրջանում հրազենային մարմնական վնասվածքով: Ըստ նախնական տվյալների՝ Ն.Հարությունյանը մահացու հրազենային վնասվածքը հասցրել է ինքը:
Դիտորդները դրական գնահատեցին ոստիկանության ծառայությունների գործողությունները՝ նշելով դրանց օպերատիվությունն ու կազմակերպվածությունը:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 17.14-ին տեղեկություն է ստացվել, որ Լոռու մարզի Ստեփանավանի և Տաշիրի տարածաշրջաններում հոսանքազրկումներ են իրականացվել:
ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ Ծովակ գյուղի մոտ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում երեք զինծառայողների մահվան դեպքի առթիվ:
«Արդեն բարի ավանդույթ է դարձել համահայկական տարբեր կառույցների ընդհանուր ժողովների գումարումը մայր հայրենիքում, ինչը չափազանց կարևոր և գնահատելի երևույթ է։ Հայ մարմնակրթական ընդհանուր միությունը ևս անմասն չէ այդ որդեգրած դիրքորոշումից։ Սա Հայաստան-սփյուռք գործակցության լավագույն օրինակներից է»:
Սեպտեմբերի 7-ին, ժամը 11.16-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավիթ Անհաղթ փողոցի 14/24 հողակտորում շինարարական աշխատանքներ իրականացնելիս ինքնաշեն բեռնատար վերելակը (արտաքին) պոկվել և ընկել է ձորը (մոտ 60 մ):
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորած պատվիրակությունն այսօր երեկոյան կմեկնի Գրոդնո (Բելառուս), որտեղ կմասնակցի սեպտեմբերի 8-ին կայանալիք ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին:
Սեպտեմբերի 6-ին` ժամը 01:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասի մարտական հենակետում տեղի ունեցած արտակարգ պատահարի արդյունքում մահացել է ՊԲ զինծառայող, 1996թ. ծնված Նարեկ Արտյոմի Հարությունյանը:
Վարաչապետ Աբրահամյանը վստահեցրել է նաև, որ հակառակորդի կողմից կրակահերթերի հետևանքով սահամանամերձ համայնքների բնակիչների բնակարանների կրած վնասները կփոխհատուցի ՀՀ կառավարությունը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրամանագիր է ստորագրել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Հայկ Կառլենի Թևոյանին՝ Հայրենիքի սահմանների պաշտպանության գործում ցուցաբերած խիզախության և անձնական արիության համար հետմահու Մարտական ծառայության մեդալով պարգևատրելու մասին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:
Սեպտեմբերի 4-ին Արցախ ժամանած Ֆրանսիայի Ազգային ժողովի սոցիալիստական խմբակցության անդամներն այցելել են ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետեր:
ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, օգոստոսի 30-ից սեպտեմբերի 5-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 1000 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, ինչպես նաև 60, 82 և 120 մմ-ոց ականանետերից ու ՌՊԳ-7 և ՀԱՆ-17 տիպի նռնականետերից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 14000 կրակոց:
Սեպտեմբերի 5-ին, ժամը 11.03-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սունդուկյան փողոցի թիվ 7 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում հեռախոսազանգերին և դռան թակոցներին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են վերջին օրերին հայ-ադրբեջանական պետական սահմանին և ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տիրող իրավիճակի հետ կապված հարցեր:
Տագնապի ազդանշանը տրվել է զորավարժության շրջանակներում և խուճապի մատվելու կարիք չկա:
Ձեռք բերված ապացույցների համակցությամբ՝ Արաքսյա Հարությունյանի որդուն՝ Հ.Նազարյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն):
Քրեական գործի նախաքննության ընթացքում Արթուր Ղազարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 2-րդ մասով:
ՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ` շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով երկու կամ ավելի անձանց սպանության փորձի դեպքի առթիվ:
Հակառակորդի կողմից ձեռնարկված գործողության հետեւանքով սեպտեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում մարտական խնդիր կատարելու ժամանակ զոհվել են պաշտպանության բանակի պայմանագրային զինծառայողներ Մարատ Ռուդոլֆի Խաչանյանը և Արման Վաչագանի Ստեփանյանը:
Արփինե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻՆ նշանակել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար:
Տավուշի մարզի դատախազի որոշմամբ, հարուցվել են քրեական գործեր՝ հրկիզման, պայթյունի կամ հանրավտանգ այլ եղանակով, ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով ուրիշի գույքը դիտավորությամբ վնասելու դեպքերի առթիվ:
Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել և վարել է կառավարության պայմանական նիստ, որի ժամանակ նախարարները ներկայացրել են իրենց համակարգման ոլորտներում զորավարժությունների սցենարից բխող հանձնարարականների կատարման ընթացքը, զեկուցել որոշակի իրավիճակներում առաջացած խնդիրների վերաբերյալ և առաջարկություններ ներկայացրել դրանց լուծման ու կառավարման առավել արդյունավետ միջոցների կիրառման ուղղությամբ:
2015թ. սեպտեմբերի 3-ից 6-ը ՀՀ-ում անցկացվող «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը դիտորդի կարգավիճակով մասնակցելու և համապատասխան խորհրդատվություն տրամադրելու նպատակով ս.թ. սեպտեմբերի 2-ին Հայաստանի Հանրապետություն է ժամանել ՀԱՊԿ-ի քարտուղարության և Կազմակերպության միացյալ շտաբի աշխատանքային խումբը:
Ռուսաստանի Դաշնություն աշխատանքային այցի շրջանակներում Նախագահ Սերժ Սարգսյանը ս.թ. սեպտեմբերի 7-ին Մոսկվայում հանդիպում կունենա ՌԴ Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանի հրամանով հաստատվել են բարձրագույն ուսումնական հաստատությունների միջոցների հաշվին ուսման վարձի փոխհատուցման ենթակա մասնագիտությունների և տեղերի ցանկը: