Ավտոբուսի պայթյունի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ. դատախազություն

Ապրիլի 25-ի երեկոյան Երևանում ուղևորատար ավտոբուսում տեղի ունեցած պայթյունի փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (Սպառողների կյանքի կամ առողջության անվտանգության պահանջներին չհամապատասխանող  ծառայություններ մատուցելը,  եթե այդ արարքներն անզգուշությամբ առաջացրել են երկու կամ ավելի անձանց մահ) հարուցվել է քրեական գործ, որը գտնվում է ՀՀ ՔԿ ՀԿԳ քննության վարչության վարույթում:

Փորձագետների մասնակցությամբ  քննչական խումբն  իրականցնում է դեպքի վայրի զննություն, կատարվում են անհետաձգելի քննչական, դատավարական և օպերատիվ հետախուզական գործողություններ:

Իրավապահ մարմինների կողմից առավել ամբողջական տեղեկատվություն կհրապարակվի  ավելի ուշ:

Տեսանյութեր

Լրահոս