Բաժիններ՝

Բակո Սահակյանն ընդունել է ամերիկահայ բարերար և գործարար Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը ապրիլի 25-ին ընդունել է ամերիկահայ բարերար եւ գործարար, Ռամկավար ազատական կուսակցության Վերականգնումի շարժման խորհրդակցական ժողովի նախագահ Վարդան Նազիրյանին տիկնոջ հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախում տարբեր ծրագրերի իրականացմանը եւ ապրիլի սկզբին Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողություններին ու դրանց հետեւանքների վերացմանը վերաբերող մի շարք հարցեր:

Նախագահը բարձր է գնահատել այս պատասխանատու ժամանահատվածում Սփյուռքի ցուցաբերած աջակցությունը Արցախին՝ հատուկ ընդգծելով ավանդական կուսակցությունների դերն այդ գործում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930