Տարածքային կենտրոնի շինաշխատանքները մեկնարկել էին 2020 թվականի փետրվար ամսից։վար ամսից։
Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ֊ն հրապարակել էր ևս մեկ ստահող հաղորդագրություն պնդելով, թե ՊԲ ստորաբաժանումներն, իբր- թե փորձել են նույն շրջանի տարածքում կատարել ինժեներական աշխատանքներ ։
Երևան քաղաքի արևելյան հատվածում աղբահանության և սանիտարական մաքրման ծառայությունների մատուցման պայմանագիր կնքելուց շուրջ 15 օր անց՝ 2015 թվականի ապրիլի 13-ին, Երևանի քաղաքապետի տեղակալ Վ. Ն.-ի հոր և «Սանիթեք Ինթերնեյշնլ» ՍՊ ընկերության միջև կնքվել է վարձակալության պայմանագիր՝ Երևան քաղաքի Շիրակի փողոցի 3-րդ նրբանցք 2 հասցեում գտնվող 2708,1 քմ մակերերսով տարածքը 10 տարի ժամկետով՝ ամսական 6000 ԱՄՆ դոլարին համարժեք 2.850.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ տրամադրելու մասին
Կ.Ս.-ին պատկանող ընկերության հաշվեհամարին առկա՝ 6 մլն 578 հազար 224,97 ԱՄՆ դոլարն արգելադրվել է:
Նմանօրինակ ահազանգերի և փաստերի առկայության դեպքում հորդորում ենք դիմել ՀՀ ԿԳՄՍ նախարարություն կամ իրավապահ մարմիններին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել երկու երկրների քննչական ծառայությունների համագործակցության առկա հնարավորությունների իրացման հեռանկարներին։ Երկուստեք ընդգծվել է երկու կառույցների միջև մասնագիտական փորձի փոխանակման կարևորությունը։
Համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքագրման գործընթացի վերաբերյալ նշվել է, որ աճը 2021 թվականի համեմատ 2022 թ.-ին կազմել է 16.3 տոկոս. 2022թ.-ին փաստացի հավաքագրվել է 3 մլրդ 346.3 մլն դրամ:
Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները սեպտեմբերի 6-ին ամրաշինական աշխատանքներ են կատարել Բերձորի ուղղությամբ, ինչն իբր թե կանխվել է ադրբեջանական ԶՈւ գործողությունների արդյունքում, հերթական ապատեղեկատվությունն է։
2023 թ. հունվար-օգոստոս ամիսների ընթացքում հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց վերադարձվել է շուրջ 244.8 մլրդ դրամ, ինչը նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի ցուցանիշից ավելի է 93.4 մլրդ դրամով կամ 61.6%-ով
Սեպտեմբերի 1-ից 6-ը ՀՀ Սննդամթերքի անվտանգության պետական տեսչության սահմանային վերահսկողության արդյունքում լաբորատոր անհամապատասխանության հիմքով արգելվել է ՀՀ ներմուծել ավելի քան 70 տոննա վտանգավոր թռչնամիս։ Այս մասին հայտնում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։
2008-2015 թվականներին Աբովյան համայնքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կարապետ Գուլոյանը, տեղյակ լինելով օրենսդրական արգելքի մասին (պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերը՝ զբոսայգիները, պուրակները, այգիներն ու ընդհանուր օգտագործման այլ տարածքները չեն կարող սեփականության իրավունքով փոխանցվել քաղաքացիներին և իրավաբանական անձանց), իր լիազորություններն օգտագործել է պետական և ծառայողական շահերին հակառակ, խախտել մի շարք իրավական ակտերի պահանջներն ու օտարել հողատարածքները: Մասնավորապես՝
Նշվել է, որ ՀՀ զինված ուժերն իրենց պարտականությունների շրջանակներում ձեռնարկում են բոլոր անհրաժեշտ քայլերը` իրավիճակի հետագա սրացում թույլ չտալու համար։
Իմ ցավակցություններն եմ հայտնում պարոն Ազարյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, հայկական սպորտի բոլոր ներկայացուցիչներին անվանի մարզիկի մահվան կապակցությամբ:
Խաղաղապահ առաքելությունների նախապատրաստության շրջանակում միջազգային խաղաղապահ գործողությունների համար նախապատրաստվող ստորաբաժանումները պարբերաբար մասնակցում են նմանօրինակ համատեղ զորավարժությունների և վարժանքների գործընկեր երկրներում:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները սեպտեմբերի 5-ին՝ ժամը 21:35-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածում, իբր կրակ են բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը:
Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում այս տարվա առաջին 8 ամսվա ընթացքում (հունվար-օգոստոս) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ գրանցվել է 3,1 տոկոսի գնաճ:
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Արցախում ս.թ. սեպտեմբերի 6-ին հացի վաճառքը կիրականացվի համար 2 կտրոնով: հայտնել է Արցախի սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Տիգրան Բալայանը մինչ այս զբաղեցնում էր Նիդերլանդներում ՀՀ դեսպանի պաշտոնը։ Քիչ առաջ հայտնի դարձավ, որ Նիդերլանդներում Հայաստանի դեսպան է նշանակվել Վիկտոր Բիյագովը, ով հետ է կանչվել ՀԱՊԿ-ում Հայաստանի ներկայացուցչի պաշտոնից։
Բիյագովը նաև նշանակվել է Քիմիական զենքի արգելման կազմակերպությունում Հայաստանի Հանրապետության մշտական ներկայացուցիչ։
Հայաստանի մշտական բնակչությունը 2022 թվականին կազմել է 2 մլն 932 հազար 731 մարդ: Մինչդեռ 2021-ին այն եղել է 3 մլն 018 հազար 854, իսկ 2020-ին՝ 3 մլն 213 հազար 011:
Համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ՀՀ նախագահի պաշտոնական կայքում։
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում ավարտվել է մի խումբ անձանց կողմից Է.Ղազարյանի առողջությանը թեթև վնաս պատճառելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթով, երկու մեղադրյալի մասով, նախաքննությունը:
Հայաստանի նախագահի հրամանագրով Իրաքում Հայաստանի դեսպան է նշանակվել Միսակ Բալասանյանը։
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քննության վարչությունում ավարտվել է Երևանի երեք բնակիչների կողմից ԻԻՀ և ՀՀ մի շարք քաղաքացիներից տարբեր պատրվակներով առանձնապես խոշոր չափերի հափշտակություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:
Դուբայ-Երևան չվերթով ժամանած ՀՀ քաղաքացին ՊԵԿ Արևմտյան մաքսատուն-վարչության ուղևորների մաքսային հսկողության բաժնում հատել է «Կանաչ ուղի» մուտքի գիծը, որը համարվում է մաքսային հայտարարագրման ենթակա ապրանքների բացակայության մասին ֆիզիկական անձի կողմից արված հայտարարություն։
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում իրականացված քրեական վարույթով կատարված նախաքննությամբ հիմնավորվել է, որ Գ. Ա.-ն փորձել է առանց Հայաստանի Հանրապետություն ժամանելու, 300.000 ՀՀ դրամ կաշառք տալու միջոցով փոխանակել իր վարորդական իրավունքի վկայականը:
Հանդիպման ընթացքում դեսպան Փոլադյանը նախարար Նեվին ալ-Քիլանիին է փոխանցել ընթացիկ տարվա հոկտեմբերին Հայաստանում կայանալիք «Կին քաղաքական առաջնորդների Ժողովրդավարության, խաղաղության և անվտանգության հարցերով գագաթնաժողովի» մասնակցության հրավերը։