ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը

Դեկտեմբերի 6-ին ՀՀ ՊՆ վարչական համալիրում անցկացվել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացի «Շարային պատրաստություն» առարկայի քննությունը։

Զինծառայողները հանձնել են ստուգարքներ շարային վարժաձևերից՝ առանց զենքի և զենքով։

Քննության ընթացքին հետևել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը։

Ողջունելով և հաջողություն մաղթելով ատեստավորմանը ներգրավված բարձրաստիճան սպաներին՝ Էդվարդ Ասրյանը կարևորել է շարային պատրաստության դերը քննական գործընթացում՝ որպես զինվորականի ձգվածության, կեցվածքի ու քայլքի ձևավորման կարևոր բաղադրիչ։

Օրվա երկրորդ կեսին անցկացվել է զինծառայողների ատեստավորման քննությունների վերջին փուլը։ Հարցաշարերի միջոցով ստուգվել են մասնակիցների մասնագիտական գիտելիքներն ու ծառայողական պարտականությունների իմացությունը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031