Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ

Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Ինչպես հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում ասված է․

«Սիրելի հայրենակիցներ,

Այսօր լրանում է Սպիտակի երկրաշարժի 35-րդ տարելիցը:

1988 թվականի դեկտեմբերի 7-ը մեր պատմության ողբերգական օրերից մեկն է, երբ բնական աղետի զոհ դարձան հազարավոր մեր հայրենակիցներ, հարյուրհազարները մնացին անօթևան, երկրի տնտեսությունը հսկայական վնասներ կրեց:

Անկախության ճանապարհին առաջին քայլերն անող Հայաստանի համար երկրաշարժը ծանր փորձություն էր: Սակայն մեր ժողովուրդը, ուժերի լարումով ու ջանքով, կարողացավ քայլ առ քայլ հաղթահարել բնական աղտի հետևանքները:

Մարդկային կորուստների ցավը մեղմելու և երկրաշարժի հետևանքները վերացնելու գործում, մեր երկիրն ստացավ հայկական սփյուռքի, մեր բարեկամ ժողովուրդների ու պետությունների բարոյական ու նյութական անուրանալի աջակցությունը:

Այսօր մեր զոհված հայրենակիցների հիշատակը պետք է հարգենք նախևառաջ երկրաշարժից տուժած մեր քաղաքներն ու բնակավայրերը շենացնելով, ինչպես նաև պատասխանատվությամբ, քանի որ բնական աղետների վնասները նվազագույնի հասցնելու համար հավասարապես կարևոր են մեր քաղաքացիների, շինարարների, ճարտարապետների ու պետական պաշտոնյաների՝ բարեխիղճ, պատասխանատու և գիտակից որոշումները»։

Տեսանյութեր

Լրահոս