Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը Բուենոս Այրեսի Մայր տաճարում հանդիպում է ունեցել Բուենոս Այրեսի կարդինալ Խորխե Գարսիա Կուերվայի հետ:

ՀՀ նախագահի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել է հոգևոր-եկեղեցական կառույցների անաչառ դերակատարությունը հանրային համերաշխության ձևավորման և հասարակության բևեռացման չեզոքացման գործում:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շրջայց է կատարել Մայր տաճարում, ծանոթացել տաճարի պատմությանն ու մշակութային ժառանգությանը, եղել է Մայր տաճարի ներսում առանձնացված հայ առաքելական եկեղեցու սրահում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031