ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, նոյեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 200 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1000 կրակոց:
Երեխայի մոտ նոյեմբերի 6-ին` պատվաստումից հետո 6-րդ օրը ջերմությունը կտրուկ բարձրացել է: Նշվածը միանգամայն կապ չունի տվյալ պատվաստման հետ և կարող էր վարակիչ հիվանդության սուր սկիզբ լինել:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Քուվեյթի Պետության Էլ Քուվեյթ նահանգի նահանգապետ Շեյխ Ալի Ալ-Ջաբեր Ալ-Ահմադ Ալ-Սաբահի գլխավորած պատվիրակությանը:
Տնտեսական հարցերով հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի նիստի շրջանակներում այցելությամբ Վաշինգտոնում գտնվող ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ, հայ-ամերիկյան միջկառավարական հանձնաժողովի փոխնախագահ Աշոտ Հովակիմյանը նոյեմբերի 21-ին հանդիպում ունեցավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով տեղակալ Վիկտորյա Նյուլանդի հետ:
Այս մրցաշարը շատ հետաքրքրիր էր և լարվածության մեջ էր պահում կառավարության ողջ աշխատակազմին, քանի որ բոլորն ուշադրությամբ հետևում էին, թե իրենց թիմերն ինչպես են խաղում:
Մի խումբ քաղաքացիների նկատմամբ խարդախություն կատարելու մեղադրանքով դատարանը կայացրել է Սամվել Աբրահամյանին ազատազրկման դատապարտելու մասին որոշում, սակայն նա չի կրում իր պատիժը, քանի որ գտնվում է փախուստի մեջ, և նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Մարդու իրավունքների պաշտպանի խորհրդականն արձագանքել է ՊԵԿ-ի` նոյեմբերի 21-ի պարզաբանմանը, ինչի առնչությամբ Կոմիտեն անհրաժեշտ է համարում կրկին նշել, որ «Շրջանառության հարկի մասին» և «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքների դրույթների մեկնաբանությունները չեն համապատասխանում իրավական ակտերով հստակ սահմանված դրույթների հետ:
Տեղաշարժի մասին դժվարանում եմ խոսել, բայց հանդիպման ավարտից հետո, երբ հարց է եղել՝ ինչպե՞ս եմ գնահատում այն, ես հակիրճ ասել եմ՝ նորմալ: Իրո՛ք, նորմալ եմ գնահատում:
Հավատացնում եմ, որ նոր համալսարանի հիմնադրումը զուտ տնտեսական առումով պետության համար ավելի ծախսատար է, քան արվեստի բուհերի մասնաճյուղերի պահպանումը:
ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Էդուարդ Շարմազանովը այսօր հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի Խորհրդարանի փոխնախագահ, Հայաստան-Լատվիա բարեկամական խմբի նախագահ Անդրեյ Կլեմենտևի հետ:
«Հանրաքվեն որպես անմիջական ժողովրդավարության սահմանադրական երաշխիք» հայեցակարգային հիմնախնդրի վերաբերյալ զեկույցով է հանդես եկել հանձնաժողովի անդամ Գ. Դանիելյանը:
Այսօր Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Բռնությունների կանխարգելման բաժնի մասնագետ Ռոբերտ Մեսրոպյանն այցելել է «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում հացադուլ հայտարարած դատապարտյալներին:
Նոյեմբերի 22-ին Իրանի Իսլամական Հանրապետության էներգետիկայի նախարար Համիդ Չիթչիանի գլխավորած պատվիրակությանն ընդունեց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը: Այս մասին տեղեկացնում է ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը: Ըստ հաղորդագրության՝ նՆախարարը ողջունել է Երևանում հյուրընկալված իրանցի գործընկերներին ու մաղթեց արդյունավետ աշխատանք: «Հայաստանի և Իրանի միջև չկա քաղաքական որևէ խնդիր և մեր ջանքերն ամբողջությամբ […]
«Էրեբունի» օդանավակայանի տարածքում բացի «ժամանակավոր օգտագործման նպատակով փոխանցվող» տարածքներից կան նաև «համատեղ օգտագործման» կարգավիճակ ունեցող տարածքներ (օրինակ` թռիչքուղին), որոնք իրավաբանորեն կարգավորում են հայկական և ռուսական կողմերի համար այդ տարածքների համաժամանակյա օգտագործման պայմանները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ վարչապետին կից կանանց հարցերով խորհրդի հերթական նիստը:
Վստահ ենք, որ շրջանառության հարկի հետ կապված խնդրի լուծումը հօգուտ հարկ վճարողների բխում է իրավական օրենքի գերակայության սկզբունքից:
Աշխատության հայերեն թարգմանությամբ լույսընծայումը մշակութային իրադարձություն է, գորգագիտության յուրատեսակ ձեռնարկ, հայոց պատմության ու մշակույթի տարբեր խնդիրների առաջադրման ու մեկնության յուրատեսակ հրավեր՝ մերօրյա և ապագա գիտնականներին:
Նույն օրը երկրի ղեկավարն այցելել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն-2013»-ի շրջանակներում ընթացող համաեվրոպական հեռախոսամարաթոնը կազմակերպող գլխավոր գրասենյակ:
ՀՀ կառավարությունը սահմանել է չափման միջոցը որպես ազգային չափանմուշ ճանաչելու կարգը, որը հնարավորություն կտա Չափումների միասնականության ապահովման համակարգում հաշվի առնել Եվրամիության միջազգային փորձը և ներդնել չափման միջոցները ազգային չափանմուշ ճանաչելու մեթոդները:
Ցավալիորեն հաճախակի են դառնում դեպքերը, երբ մեզանում ոտնձգություն ու բռնարարք է կիրառվում բուժաշխատողների նկատմամբ:
2013 թվականի դեկտեմբեր ամսին անցկացնել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի` մինչև 35 տարեկան սպաների զորակոչ` ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի:
Շնորհավորում եմ Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ ընտրվելու կապակցությամբ: Համոզված եմ, որ Ձեր պաշտոնավարության ընթացքում ֆեդերացիան կդառնա կուռ կառույց` իր շուրջը համախմբելով ոլորտի արժանավոր բոլոր ուժերին և կդառնա տանիք ոչ միայն հանրապետությունում, այլև նրանից դուրս գտնվող հայ մարզիկների համար:
Բիզնես սկսելու դյուրության տեսակետից Հայաստանն աշխարհում առաջին տեղն է զբաղեցնում, ոչ մի երկրում այսքան հեշտ չէ բիզնես գրանցելը, – նշել է Տիգրան Սարգսյանը:
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում որոշում է կայացրել Սպիտակի «Վանուհի» ԲԲԸ-ին Համաշխարհային բանկից տրամադրված վարկի մարման ժամկետը հետաձգելու և տոկոսի վճարումը զիջելու մասին:
Նախագահ Սերժ Սարգսյանը Բեյրութում՝ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատան առջև, տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողության կապակցությամբ ցավակցական հեռագրեր է հղել Լիբանանի Հանրապետության և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահներ Միշել Սուլեյմանին և Հասան Ռոհանիին:
Երևանի քաղաքապետի տեղակալ Դավիթ Օհանյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել քաղաքապետարանի առևտրի և սպասարկումների վարչության, վարչական շրջանների աշխատակազմերի համապատասխան ստորաբաժանումների և Երևան քաղաքի հասարակական կարգի պահպանության ծառայության աշխատակիցների հետ:
ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը կառացարության այսօրվա նիստում ասել է, թե խնդրո առարկայի վերաբերյալ չի լսվում հասարակական կազմակերպությունների ձայնը: Մինչդեռ, ըստ նրա՝ ծխախոտի օգտագործումը շատ լուրջ խնդիր է, և վիճակագրությունը ցույց է տալիս, որ Հայաստանում դրանից ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում:
ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն այսօր մասնակցել է Երևանի Մաթեմատիկական Մեքենաների Գիտահետազոտական կենտրոնում հրավիրված «Ինժեներական կրթության հեռանկարները Հայաստանի դպրոցներում» թեմայով գիտաժողովին:
ՀՀ կառավարությունը «Երևանյան հեռանկարներ» 14-րդ միջազգային երաժշտական փառատոնի 2013թ. համերգաշարի եզրափակիչ համերգի և Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի 75-ամյակին նվիրված հոբելյանական միջոցառումների կազմակերպման նպատակով համապատասխանաբար հատկացրել է 40 մլն և 10 մլն դրամ:
Սակագների տարբերության գումարը «Հայռուսգազարդ» ՓԲԸ-ին փոխհատուցվում է ՀՀ էլեկտրաէներգետիկական համակարգի պետական ընկերությունների վերազինման, օպտիմալացման և բարեփոխման արդյունքում առաջացող շահույթի հաշվին: