ՀՀ գլխավոր դատախազության ընդհանուր բնույթի հանցագործությունների գործերով վարչությունում տեղի է ունեցել խորհրդակցություն` կրոնական համոզմունքների պատճառաբանությամբ ժամկետային զինվորական և այլընտրանքային ծառայությունից խուսափող անձանց վերաբերյալ քննության տարբեր փուլերում գտնվող քրեական գործերի հեռանկարները քննարկելու նպատակով:
Երևան քաղաքի, ինչպես նաև վարչական շրջանների և ԱՄՆ գործընկեր քաղաքների միջև առկա են ջերմ հարաբերություններ: Վստահ եմ, որ առաջիկայում դրանք էլ ավելի կընդլայնվեն ու կամրապնդվեն, և կունենանք հաջողված համագործակցություն քաղաքային տնտեսության կառավարման տարբեր ոլորտներում:
ՀՀ ոստիկանությունը տեղեկացնում է, որ քրեական հետախույզի փորձառության շնորհիվ բացահայտվեց տարիներ առաջ կատարված ավազակային հարձակումը:
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի կողմից մայրաքաղաքում իրականացվող «Հույսի ավան» ծրագրի հետագա ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի հիմնադիր Պարույր Ջանբազյանի հանդիպման ժամանակ:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Ավստրիա: Հանրապետության Նախագահը Վիեննայում մասնակցում է Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) գագաթնաժողովին
ՀՀ ԱԻՆ օդադեսանտային փրկարարական ջոկատի անդամներն այսօր վաղ առավոտյան անցկացրել են հերթական պարապմունքները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերից մեկի օդանավակայանում։
ՀՀ պաշտպանության նախարարությանը թույլատրվել է պայմանագիր կնքել «Ռաին բոու» ֆիրմայի հետ բանակցային ընթացակարգով, առանց գնումների հայտարարությունը նախապես հրապարակելու, 3 հազար 500 տոննա դիզելային վառելիք ձեռք բերելու նպատակով
1 030 682 647 դրամ հաշվեկշռային արժեքով գույքը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվիրաբերվելու է Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու, Սյունիքի, Տավուշի, Շիրակի մարզերի համապատասխան համայնքներին
ՀՀ կառավարության վաղվա նիստի օրակարգում ընդգրկված է «Հատուկ քննչական ծառայության ծառայողների համազգեստի, տարբերանշանների նկարագիրը և դրանք կրելու կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։
«Ադրբեջանի սպառազինության և ռազմական տեխնիկայի ձեռքբերումները ընդհանրապես, չեն գնահատվում խնդրահարույց և հայտնի են ՀՀ համապատասխան ծառայություններին դեռևս պայմանագրերի կնքման պահից»:
Լոռու մարզ հունիսի 18-ին կատարած այցի շրջանակներում վարչապետ Տիգրան Սարգսյանը եղել է մի քանի համայնքներում:
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեյիսիին։
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի հրամանով գեներալ-մայոր Հովիկ Ֆոլիկի Օհանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ հատուկ հանձնարարությունների գծով գեներալի պաշտոնում:
Ռոզա Ծառուկյանն ակնառու է համարել գյուղատնտեսության, այդ թվում անասնապահության զարգացումը և ներկայացրել մեղվաբուծության զարգացման ուղղությամբ առաջարկվող քայլերը:
Լոռու մարզ կատարած աշխատանքային այցի ընթացքում վարչապետ Տիգրան Սարգսյանի առաջին կանգառը եղել է Սանահինի վանական համալիրում:
Ոստիկանության կարգապահական հանձնաժողովի կազմում հասարակական միավորումների ներկայացուցիչներ ընդգրկելու նպատակով ՀՀ ոստիկանությունը հայտարարում է հայտերի ընդունելություն
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Վրաստանի արդարադատության նախարար Թեա Ցուլուկիանիին:
Բակո Սահակյանն այցելել է Շուշիում բնակելի շենքերի, արհեստագործական ուսումնարանի եւ Հայաստանի ազգային ագրարային համալսարանի Շուշիի մասնաճյուղի շինհարթակ, ծանոթացել իրականացվող աշխատանքներին:
Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի գլխավորած եռակողմ պատվիրակությունը հունիսի 17-18-ը Ժնևում մասնակցելու է Աշխատանքի միջազգային համաժողովի 102-րդ նստաշրջանին:
«Գոնե մեկ անգամ համեմատե՞լ եք մեր և այլ երկրների վիճակագրությունը՝ «փողոցներից դիակներ հավաքելու» մասին ծանր ստախոսությունն այդպես հեշտությամբ «կրակելուց» առաջ»:
Ավագանու 63 անդամների 58 կողմ և 5 դեմ ձայներով Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ է նշանակել Կամո Արեյանը:
Միակ մխիթարությունը նրա թողած հրաշալի գրական ժառանգությունն է, որը սերունդներին կդաստիարակի բարության, մարդասիրության և հայրենասիրության զգացումներով:
Երկրի ղեկավարն այցելել է նաև Սուվորովի եւ Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի շինհարթակ:
Ամերիկյան խորհուրդների գրասենյակը հունիսի 20-ին՝ ժամը 10.00-17.00-ը բաց դռների օր կանցկացնի, որը նվիրված կլինի Հայաստանում Ամերիկյան խորհուրդների գործունեության 20 ամյակին:
«Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲ ընկերության ղեկավարությունը շնորհակալություն է հայտնում Լոռու մարզի ՀՀ ԱԻՆ վերանորոգման վարչության աշխատակիցներին` Հրաչիկ Հայկազի Անտոնյանին, Սեյրան Ավետիքի Ղարաքեշիշյանին, Համլետ Սեդրակի Ամիրխանյանին և Հարություն Գառնիկի Փենինյանին…
Այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն շնորհակալական նամակ է ստացվել «Արմենիա» միջազգային օդանավակայաններ» ՓԲ ընկերությունից, որտեղ մասնավորապես ասված է.
«Հասարակության յուրաքանչյուր անդամ պետք է փոխի իր մտածողությունը, ամենօրյա գործառույթները, հակառակ դեպքում ապրելու ենք այնպես, ինչպես երեկ»,- ասել է գործադիրի ղեկավարը:
«Այն պարագայում, երբ ԶԼՄ-ներից մենք տեղեկատվություն ենք ստանում, թե պետական միջոցները փոշիացվել են, վատնվել են և այլն: Դրա ապացուցողական մասը, ցավոք սրտի, բացակայում է»,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Երևանի քաղաքապետին կից քաղաքաշինական խորհրդի գեղարվեստի հանձնաժողովը հունիսի 13-ին կայացած նիստում քննարկել և միաձայն կողմ քվեարկությամբ հաստատել է Երևան քաղաքի գովազդային վահանակների տեղադրման առանձնահատկությունների և համաչափությունների վերաբերյալ սխեմայի նախագիծ-առաջարկը: Երևան քաղաքի ավագանու 2012 թվականի մարտի 16-ի «2009 թվականի նոյեմբերի 18-ի N37-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» որոշման 5-րդ կետով սահմանվել է, որ շենք-շինությունների […]