
Գագիկ Ծառուկյան. Հայաստանն աշխարհին հայտնի է մի շարք մարզաձևերով

ՉինաստանիԿոմունիստական կուսակցության հրավերով ԲՀԿ պատվիրակությունը՝ նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ, այս oրերին գտնվում է Չինաստանի Ժողովրդավարական Հանրապետությունում:
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակի տարածած հաղորդագրության համաձայն՝ Պեկինում Գագիկ Ծառուկյանի առաջին հանդիպումը տեղի է ունեցել Սպորտի հարցերի ազգային վարչության ղեկավարի տեղակալ, Չինաստանի Ազգային Օլիմպիական Կոմիտեի փոխնախագահ Յան Շուանի հետ: Ողջունելով Գագիկ Ծառուկյանին, չինացի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, որ վերջին 22 տարվա ընթացքում Հայաստանի և Չինաստանի միջև ձևավորվել են բարձր մակարդակի հարաբերություններ, որոնց շարունակական զարգացումն ամրապնդում է երկու
երկրների ժողովուրդների դարավոր բարեկամական կապը:
«Չինաստանի ազգային օլիմպիական կոմիտեն քաջատեղյակ է սպորտի ոլորտում Ձեր կատարած աշխատանքի մասին և շահագրգիռ է սերտորեն համագործակցելու Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի հետ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք ծրագրերի իրականացման հարթությունում: Հայաստանն աշխարհին հայտնի է մի շարք մարզաձևերով, և մենք ևս ձեզանից շատ բան ունենք սովորելու»,- ընդգծել է Յան Շուանը: Նա նաև Գագիկ Ծառուկյանին ջերմորեն շնորհավորել է Նանկինի պատանեկան ամառային օլիմպիական երկրորդ խաղերում մեր հայ մարզիկների տպավորիչ ելույթների ու հաղթանակների կապակցությամբ: Հաղորդագրության համաձայն՝ Գագիկ Ծառուկյանն իր հերթին չինացի գործընկերոջ հետ քննարկել է առաջիկա հնարավոր համագործակցության մի շարք նախագծեր, որոնց կենսագործման ուղղությամբ շուտով գործնական քայլեր են իրականացվելու:
Հիշեցնենք, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատվիրակությունը Չինաստան է մեկնել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Կումունիստական կուսակցության հրավերով: Սեպտեմբերի 2-ից 6-ը Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ նախատեսված են մի շարք հանդիպումներ Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի, կուսակցության ղեկավար մարմնի ներկայացուցիչների, ինչպես նաև գործարար շրջանակների հետ: Պատվիրակության կազմում են պատգամավորներ Վարդան Օսկանյանը, ՆաիրաԶոհրաբյանը, Վահե Հովհաննիսյանը, Միքայել Մելքումյանը: Էպիկենտրոնի նկարահանող խումբը ևս գտնվում է Չինաստանում և այցի ավարտին մենք կներկայացնենք հանդիպումների մանրամասները»: