ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ՀԿ-ների համար
Հայաստանի երիտասարդական հիմնադրամը՝ որպես ՀՀ նախագահի կողմից ընտրված գործընկեր կազմակերպություն, հայտարարում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացվող դրամաշնորհների մրցույթ՝ ըստ հետևյալ անվանակարգերի.
- Հանրության իրազեկում ծխախոտի օգտագործման և երկրորդային ծխի վնասակար ազդեցությունների վերաբերյալ,
- Ծխելուց զերծ ապրելակերպի օգուտների մասին բնակչության շրջանում իրազեկվածության բարձրացում,
- Հակածխախոտային օրենսդրության կիրարկման խթանում և պատասխանատու մարմինների ներգրավում առկա օրենսդրության արդյունավետության բարձրացման գործում,
- Հասարակության շրջանում բնապահպանական խնդիրների մասին իրազեկվածության մակարդակի բարձրացում,
- Էկոտուրիզմի զարգացումը՝ որպես բնության պահպանության գրավական,
- Վերարտադրողական առողջություն. պտղի սեռով պայմանավորված աբորտների կանխարգելում,
- Հանրության շրջանում վերարտադրողական առողջության խնդիրների համատեքստում առողջ ապրելակերպի խրախուսում,
- Վերարտադրողական առողջության հետ կապված տեղեկատվության տարածում երիտասարդության շրջանում,
- Գյուղական համայնքների բնակչության զբաղվածությունը խթանող ծրագրերի իրականացում,
- Գյուղական համայնքներում տեղական ինքնակառավարման գործընթացին բնակչության մասնակցության խթանում,
- Սահմանամերձ գյուղական համայնքների առաջնահերթ խնդիրների լուծմանն ուղղված միջոցառումների իրականացում,
- Հասարակության շրջանում զինվորի կերպարի արժևորումը՝ որպես երիտասարդ հերոսի մարմնավորում,
- Հայոց ազատագրական պայքարի ղարաբաղյան ճակատի հերոսներ,
- Պայքար հասարակության շրջանում առկա փողոցային արատավոր բարքերի դեմ՝ ի նպաստ ամուր բանակի:
- Հայոց ցեղասպանության վերաբերյալ իրազեկության մակարդակի բարձրացում: Թեմայի օգտագործումը ՀՀ և սփյուռքի մատաղ սերնդի դաստիարակության գործընթացներում,
- ՀՀ անվտանգության, Հայոց ցեղասպանության հիմնահարցում հայանպաստ համաշխարհային կարծիքի ձևավորմանն աջակցող ծրագրերի իրականացում,
- Հայոց ցեղասպանության՝ իբրև մարդկության դեմ գործած հանցագործության հետապնդման թղթածրարի պատրաստում,
- Հայության խնդիրներն ու իրավունքները Թուրքիայի Հանրապետությունում,
- Ցեղասպանության զոհ դարձած ազգերի համագործակցության խթանում,
- Ցեղասպանություն և մշակույթ,
- Հայոց ցեղասպանության համար պատասխանատվության միջազգային իրավական հիմքերի վերլուծություն:
Դրամաշնորհային մրցույթում հաղթած հասարակական կազմակերպությունը պետք է դրամաշնորհային ծրագրերի իրականացումն սկսի ոչ շուտ, քան 2014 թվականի հոկտեմբերի 20-ը և ավարտի ոչ ուշ, քան 2014 թվականի դեկտեմբերի 7-ը:
Մրցութային հայտը պետք է ներկայացվի 2014 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2014 թվականի սեպտեմբերի 30-ը՝ ժամը 12:00-ը, յուրաքանչյուր աշխատանքային օր` ժամը 11:00-16:00 (ընդմիջում՝ 13:00-14:00), Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` Տերյան 74 հասցեում գտնվող գրասենյակ: Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել +374 10 56 79 22:
Մրցույթի մասին այլ մանրամասների կարող եք տեղեկանալ Հայաստանի երիտասարդական հիմնադրամի heh.am պաշտոնական կայքից:
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն