ՀՀ առողջապահության նախարար Դերենիկ Դումանյանն աշխատանքային այցով այսօր մեկնեց Լոռու մարզ։
Կառավարությունը Տիգրան Սարգսյանի հանձնարարությամբ պատգամավոր Միքայել Մելքումյանին հրավիրելու է մասնակցել հարցի քննարկմանը:
Կան լրատվական գործունեություն իրականացնող մի շարք կազմակերպություններ, որոնք չեն համապատասխանում տարածքների անհատույց տրամադրման չափորոշիչներին:
Աշխատանքային այցով Լիտվայի Հանրապետությունում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Վիլնյուսում մասնակցել է Եվրոպական ժողովրդական կուսակցության և Արևելյան գործընկերության առաջնորդների հանդիպմանը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը նիստի մասնակիցներին հորդորել է, որպեսզի նրանց ղեկավարած նախարարությունները և գերատեսչությունները գնումներն իրականացնեն կորպորատիվ քարտերով, պարզեցված ընթացակարգով: Այդպես վարվելու դեպքում հնարավոր կլինի հրաժարվել կանխիկ գործարքներից:
ՀՀ տարածքային կառավարման նախարարությունում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր խորհրդակցություն անցկացրեց մարզպետների եւ քաղաքային համայնքների ղեկավարների հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության տնօրենի տեղակալ, հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ռուսական կողմի համանախագահ Կոնստանտին Բիրյուլինին:
Սերժ Սարգսյանը, վերջին պահին հրաժարվելով ԵՄ-ի հետ Ասոցացման եւ ԽՀԱԱԳ-ի համաձայնագրերի նախաստորագրումից, նույնն է՝ երկրում բարեփոխումներ իրականացնելու իր պարտավորությունից, ցույց տվեց, որ Արևելյան գործընկերության շրջանակում աշխատել է՝ բացառապես իր արտաքին լեգիտիմությունն ապահովելու համար:
Պաշտպանի աշխատակազմի կողմից Վարդգես Գասպարիին է առաջարկվել տաք ըմպելիք՝ թեյ կամ սուրճ, ինչպես նաև վատ եղանակի դեպքում պատսպարվելու համար անհրաժեշտ բոլոր պարագաները:
Հայաստանի Օմբուդսմենի աշխատակազմում վերապատրաստվելու նպատակով Ռուսաստանի Դաշնությունից Երևան են ժամանել յոթ ճանաչված իրավապաշտպաններ:
Վարչապետը հարցը ներկայացնող ՀՀ կրթության և գիտության նախարարության ղեկավարությանը հանձնարարել է մամուլի միջոցով սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի սովորողներին հասցնել կառավարության այս որոշման բովանդակությունը:
Մոսկվայում Երևանի օրերի միջոցառումների շրջանակում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը, Մոսկվայի կառավարության հետ համատեղ, առաջին անգամ կազմակերպել է հայկական գինիների ցուցահանդես-համտես:
ՀՀ կառավարությունը համաձայնություն է տվել «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության կառավարությունների միջև Երևան քաղաքում Հայ-ռուսական համալսարանի գործունեության պայմանների մասին» համաձայնագրի կնքման առաջարկությանը: Կողմերը սույն համաձայնագրով ամրագրում են ավելի վաղ ստեղծված Ռուս-հայկական համալսարանի գործունեության պայմանները:
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագծին, որի ընդունմամբ կբարելավվի օտարերկրյա քաղաքացիների և քաղաքացիություն չունեցող անձանց իրավունքների խախտումները կանխելու իրավակիրառ պրակտիկան:
Հարցի քննարկման ընթացքում նշվել է, որ բյուջեի նախագծի վերաբերյալ ստացվել է 326 առաջարկություն, որից 31-ն ընդունվել է ամբողջությամբ կամ մասնակիորեն, 208-ին տրվել համապատասխան պարզաբանում և միայն 87-ը ընդունելի չի համարվել:
Միաժամանակ, առողջապահության նախարարը Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրենին հանձնարարել է ապահովել Հայաստանի Հանրապետության «Դեղերի պետական գրանցամատյանից» նշված դեղերը հանելու գործընթացը:
Հենց վաղվանից արդեն ձևավորված խմբերն այցելելու են հիվանդանոցներ և, իմ հրամանով հաստատված հարցաթերթիկով առաջնորդվելով, ուսումնասիրելու են պետպատվերով բուժվող հիվանդին ցուցաբերվող բժշկական օգնությունն ու սպասարկումը` ընդունարանից մինչև դուրս գրում։ Տարեվերջին մշտադիտարկման առաջին փուլի արդյունքների ամփոփումով կհստակեցվեն խնդիրներն ու թիրախները, որոնցից բխող որոշումներ և աշխատանքներ կտանեն:
Լսելով կողմերին, ծանոթանալով առկա իրավիճակին՝ այն շտկելու ուղղությամբ արվել են մի քանի առաջարկություններ, որոնք կնպաստեն իրավիճակի հարթեցմանը և դասարանում բարոյահոգեբանական մթնոլորտի կարգավորմանը:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանը հանդիպել է «ՏՐԱՍԵԿԱ» միջկառավարական հանձնաժողովի գլխավոր քարտուղար Էդուարդ Բիրյուկովին և նրա հետ քննարկել ՏՐԱՍԵԿԱ միջկառավարական հանձնաժողովի շրջանակներում իրականացվող ծրագրերի առկա իրավիճակը
Տիգրան Սարգսյանն այցելել է Գյումրիում բացված ռուսական գրքի տուն, որը ծառայում է որպես գրքի վաճառքի ու մշակութային կենտրոն և ունի հայ-ռուսական մշակույթին ու պատմությանն առնչվող մեծածավալ գրականություն:
Նախագահներ Սարգսյանն ու Պուտինը Գյումրի քաղաքում և մայրաքաղաք Երևանում կմասնակցեն մի շարք միջոցառումների, այդ թվում՝ հայ-ռուսական միջտարածաշրջանային համաժողովին, կայցելեն Գյումրիում տեղակայված 102-րդ ռուսական ռազմակայան:
Երևանի քաղաքապետարանի պաշտոնական պատվիրակությունը քաղաքապետ Տարոն Մարգարյանի գլխավորությամբ ներկա է գտնվել Մոսկվայում Երևանի օրերի շրջանակում Ռուսաստանի հայերի միության և Մոսկվայի կառավարության համատեղ ուժերով կազմակերպված հայոց գրերի օրվան նվիրված միջոցառմանը:
ԱՄՆ Հայլենդ քաղաքը ճանաչել է ԼՂՀ անկախությունը և Բերձորի հետ քույրացած քաղաքների հարաբերությունների հաստատման մասին հռչակագիր ընդունել
ՀՀ բնապահպանության նախարարությունը 18-25 .11.2013 թ. ժամանակահատվածում իրականացրած շրջայցերի, նախարարության վարույթին հանձնված գործերի քննության արդյունքում կայացրել է 600.000 դրամ ընդհանուր գումարով վարչական տուգանքի ութ որոշում և հաշվարկել 139.25 հազար դրամ ընդհանուր գումարի շրջակա միջավայրին հասցված վնաս:
Փոխնախարար Արամ Օրբելյանը քննարկման մասնակիցներին հակիրճ ներկայացրել է ՔԿԱԳ մարմիններում իրականացվող փաստաթղթերի թվայնացման գործընթացը, իրազեկել նաև, որ առաջիկայում ակնկալվում է էլեկտրոնային նոտարական համակարգի շնորհանդեսը:
Նախագահ Սերժ Սարգսյանը նոյեմբերի 28-ին երկօրյա աշխատանքային այցով կմեկնի Լիտվայի Հանրապետություն՝ մասնակցելու Վիլնյուսում կայանալիք Եվրոպական ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) և ԵԺԿ Արևելյան գործընկերության պետությունների ղեկավարների գագաթնաժողովներին:
ՀՀ պաշտպանության նախարարի հրամանով ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի հովանու ներքո ստեղծվել է 2013թ. ձմեռային զորակոչի ընթացքում քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկման հանձնաժողով:
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արամ Այվազյանն ազատվել է Շվեդիայի Թագավորությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պարտականություններից:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Հանս Հորբախը (նստավայրը՝ Թբիլիսի):
«Դատախազության հարգելի աշխատակիցներ եւ վետերաններ, Ի սրտե շնորհավորում եմ բոլորիդ մասնագիտական տոնի առթիվ, տոն, որն ավանդաբար նշվում է մեր հանրապետությունում` ի նշանավորումն ձեր չափազանց կարեւոր ու պատասխանատու աշխատանքի»: