Նախատեսվում է առաջիկա հինգ տարվա ընթացքում երկրում ստեղծել շուրջօրյա խնամքի տուն և համայնքային ցերեկային կենտրոն և գնել կամ վարձակալել առնվազն 10 բնակարան կամ մեկ առանձնատուն` սատարող կացարան ստեղծելու համար։
Ստուգումների քանակի ութ անգամ կրճատման արդյունքում վերականգնման ծավալը ոչ թե պակասել է, այլ ավելացել է, իսկ 2011 թվականին կտրուկ ավելացել է
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում ընդունել է Կոտայքի մարզի Պռոշյանի գյուղական համայնքի ղեկավարի լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու, համայնքի ղեկավարի արտահերթ ընտրություն նշանակելու, անցկացնելու և ընտրության նախապատրաստման ու անցկացման ծախսը ֆինանսավորելու որոշում։
ՀՀ բնապահպանության նախարարի պաշտոնակատար Արամ Հարությունյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն այսօր աշխատանքի և աշխատավորի միջազգային օրվա կապակցությամբ մասնակցել են «Դիլիջան» ազգային պարկում կազմակերպված ծառատունկին:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա կապակցությամբ։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Հայաստան ժամանած Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսեն Էժեիին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության պատգամավորական պատվիրակությանը` Մարտին Քալանանի գլխավորությամբ:
Ապրիլի 26-ին ոստիկանությունում տեղի ունեցած սեմինար-հանդիպման ժամանակ, որը վարում էր ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանը, քննարկվեցին ոստիկանության հետաքննական աշխատանքները:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
Ոստիկանության Գյումրիի, Աշոցքի և Արթիկի բաժնի ծառայողների կողմից բնակչության շրջանում անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ՝ ապրիլի 29-ին Գյումրի, Աշոցք և Արթիկ քաղաքների բնակիչների կողմից ոստիկանություն կամավոր հանձնվել է կոռոզիայի ենթարկված «ՏՕԶ» տիպի ակոսավոր հրացան, 5.45 մմ տրամաչափի 60 փամփուշտ…
ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը եւ Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր դատախազ Ղոլամհոսեյն Մոհսենի Էժեին այսօր Երեւանում ստորագրեցին Փոխըմբռնման Հուշագիր։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) հայաստանյան առաքելության ղեկավար Մարկ Հորթոնին և ԱՄՀ հայաստանյան գրասենյակի մշտական ներկայացուցիչ Գիերմո Տոլոսային:
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստան ժամանած Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբի պատգամավորներին: Կառավարության ղեկավարը ողջունել է նման փոխայցելությունները և նշել, որ դրանք լավ հնարավորություն են տալիս խորացնել երկկողմ համագործակցությունը և ավելի հստակ պատկերացում կազմել փոխգործակցության հեռանկարների վերաբերյալ:
Հայաստանի տրանսպորտի և կապի նախարարի պաշտոնակատար Գագիկ Բեգլարյանի հրամանով ապրիլի 26-ին աշխատանքից ազատվել է «Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առեւտրային կազմակերպության (ՊՈԱԿ) գլխավոր գործադիր տնօրեն Արա Հովսեփյանը։
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Ուսումնական կենտրոնում մեկնարկել է «Ռադիոակտիվ նյութերի հայտնաբերում և վնասազերծում» թեմայով դասընթաց։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է պատմաբան-հայագետ, «Հայոց մշակույթն Ուկրաինայում» հանրագիտարանի և յոթանասունից ավելի գիտական հոդվածների հեղինակ Իրինա Գայուկին:
ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպում ունեցավ Հայաստանի Հանրապետությունում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Վյաչեսլավ Կովալենկոյի հետ:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում երեկ տեղի է ունեցել բերքի մթերման ու արտադրանքի իրացման կազմակերպման շուրջ խորհրդակցություն:
Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության կայուն զարգացման ազգային խորհրդի հերթական նիստը:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ շրջայց է կատարել մայրաքաղաքում, ծանոթացել Երևանում խոշոր ներդրումային ծրագրերի իրականացման ընթացքին, այդ թվում՝ կանաչապատման, ճանապարհաշինության, նոր ավտոկայանատեղերի կառուցման և մի շարք այլ ուղղություններով նախատեսված քաղաքաշինական աշխատանքներին: Տարոն Մարգարյանը Նախագահին ներկայացրել է Երևանի Գրիգոր Լուսավորչի, Զաքյան, Խորենացի և Բեյրութի փողոցների միջև ընկած հատվածում գտնվող Մանկական այգու ներկա […]
Քննությամբ պարզվել է, որ Մեսրոպ Հունանյանը Արտակ Հովհաննիսյանին սպայական հատուկ կոչում շնորհելու համար, կաշառք տալու պատրվակով, նրանից պահանջել էր ութ հազար դոլար:
«Երկրաշարժերի կանխատեսման հնարավորության, սեյսմիկության և կլիմայի փոփոխության կորելյացիայի համալիր հետազոտում» համաեվրոպական ծրագրի շրջանակներում 5-օրյա աշխատանքային այցով Երևանում էր գտնվում ծրագրի համակարգող, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի միջուկային հետազոտությունների ինստիտուտի միջազգային նախագծերի դեպարտամենտի վարիչ, դոկտոր Բոյկո Վաչևը:
Գ. Խաչատրյանը հայտարարել է, որ ինքը ապրիլի 23-ին Շիրակացի փողոցի թիվ 54/Բ շենքի մոտ տեղի ունեցած փոխհրաձգության ընթացքում այդ ինքնաձիգով ցանկացել է հետապնդել Վահե Ղուկասյանին, որը փոխհրաձգության ընթացքում հրազենային վնասվածքներ է պատճառել իր հորը` Հարություն Խաչատրյանին:
Այսօր ՀՀ ԱԻ նախարարությունում ընդունել են հայ-լեհական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի պատվիրակությանը, որտեղ ընդգրկված էին ներկայացուցիչներ Լեհաստանի պաշտպանության, էկոնոմիկայի, ֆինանսների, շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարարություններից։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բրազիլիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարսելա Մարիա Նիկոդեմոսին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
Փաստաթղթի համաձայն ռազմակայանի կետերի տեղաբաշխման ցանկից հանվում և հայկական կողմին են վերադարձվում 102-րդ ռազմակայանի կողմից չօգտագործվող և ազատված օբյեկտները` Գյումրի քաղաքի N3 զինվորական ավանի տարածքում գտնվող 7.2 հեկտար հողատարածքը և N8 զինվորական ավանի տարածքում գտնվող հինգ կիսակառույց շինությունները և այլն։
Ապրիլի 17-ից 19-ը Լիոնում կայացավ Ինտերպոլի ԱԿԲ-ների պետերի 9-րդ վեհաժողովը: Վեհաժողովի աշխատանքներին մասնակցեցին Ինտերպոլի 128 անդամ երկրների 216 ներկայացուցիչներ, Ինտերպոլի նախագահ Միրեյ Բալեստրազին եւ գործադիր կոմիտեի անդամներ, Գլխավոր քարտուղար Ռոնալդ Նոբլը եւ բարձրաստիճան հյուրեր: ՀՀ պատվիրակությունը ներկայացնում էր ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ, ոստիկանության փոխգնդապետ Ա. Ֆիդանյանը: