
Բակո Սահակյանը ընդունել է Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հոկտեմբերի 13-ին ընդունել է նախօրեին Երեւանում իր աշխատանքներն ավարտած Հայագիտական ուսումնասիրությունների միջազգային ընկերակցության գիտաժողովի մոտ հինգ տասնյակ մասնակիցների:
Նախագահ Սահակյանը կա եւորել է նրանց այցելությունը մեր հանրապետություն՝ ընդգծելով հայագիտական ուսումնասիրություններում Արցախի դերն ու նշանակությունը:
Երկրի ղեկավարը նշել է, որ Արցախում հատուկ ուշադրություն են դարձնում տարբեր երկրների գիտական շրջանակների հետ կապերի հաստատմանն ու խորացմանը՝ այն համարելով գիտամշակութային հարաբերությունների զարգացման առանցքային ուղղություններից մեկը:
Հանդիպմանը մասնակցում էին Հայ Առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, ԼՂՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Նարինե Աղաբալյանը, կրթության եւ գիտության նախարար Սլավա Ասրյանը:
ԼՂՀ Նախագահի աշխատակազմ